Կանադայում շոգի պատճառով 6 մարդ է մահացել
Կանադայի Մոնրեալ քաղաքում սաստիկ շոգի պատճառով 6 մարդ է մահացել, այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը։
Կանադայի օրվա տոնին, երբ երկրում ոչ աշխատանքային օր է եղել, օդի ջերմաստիճանը հասել է +35 աստիճանի։ Նման տաք եղանակի պատճառով արտակարգ իրավիճակների ծառայությունները շտապօգնություն ստացված զանգերի կտրուկ աճ են գրանցել։
Ըստ աղբյուրի՝ եղանակային պայմանների պատճառով մահացածները հիմնականում միայնակ ապրող մարդիկ են, որոնք ունեն քրոնիկ հիվանդություններ կամ հոգեկան խնդիրներ։ Մահացածներից ոչ մեկի տանը օդորակիչ չի գործել։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ճապոնիայում ժամանակից շուտ սկսված շոգի պատճառով հոսպիտալացվել է 3.473 մարդ, ևս 3 մարդ շոգից մահացել է։










