Բաղրամյան 26-ի մոտ տղամարդը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել. միջամտել են ոստիկանները

19:12 • 10.07.18

Բաղրամյան 26 հասցեում գտնվող ՀՀ վարչապետի նստավայրի առջև միջին տարիքի տղամարդը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Tert.am-ին տեղեկացրին, որ տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից նաև ասացին, որ այս պահին դեպքի վայրում է շտապօգնության աշխատակիցների խումբը, որոնք քաղաքացուն համապատասխան բուժօգնություն են ցուցաբերում:

 

Բաղրամյան 26-ի մոտ տղամարդը վրան բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել. միջամտել են ոստիկանները