ԱԱԾ գործընկերները հավաստիացրին, որ Չեխիայում ՀՀ դեսպանի մասին հրապարակումը կեղծիք է. Տիգրան Բալայան

14:59 • 13.07.18

Ազգային անվտանգության ծառայության գործընկերները հավաստիացրին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և բնականաբար իրականությանը չի համապատասխանում։

Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Կարծում եմ՝ հստակ է, թե այդ կեղծիքի պոչը որտեղից է գալիս»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր․ «Ինչպես հայտնի է, Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշ­տոնյաների՝ Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ: Նա, լինելով դեսպան, ըստ էության, աշխատել է որպես բրոքեր և զբաղվել է նախկին պաշտոնյաների՝ Երվանդ Զախարյանի, Հովիկ Աբրահամյա­նի, ԱԻՆ վաղամեռիկ նախարար Արմեն Երիցյանի և այլ բարձ­րաստիճան պաշտոնյաների մի­լիոնավոր դոլարները Չեխիա տեղափոխելով և անշարժ գույք ու այլ ունեցվածք գնելով: Շատ շուտով նա պաշտոնանկ է արվելու, և ԱԱԾ-ն սիրով սպասում է վերջինիս պարզաբանումնե­րին, թե նախկին պաշտոնյաներից ով որքան գումար է արտեր­կիր տեղափոխել և իր միջոցով ինչ գույք ձեռք բերել»:

 

ԱԱԾ գործընկերները հավաստիացրին, որ Չեխիայում ՀՀ դեսպանի մասին հրապարակումը կեղծիք է. Տիգրան Բալայան