Վանեցյանը ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն է, եթե նա առաջադրվի, ես չեմ առաջադրվի. Ռ. Հայրապետյան

17:38 • 17.07.18



Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ֆեդերացիայի գործկոմի նիստը: Նիստի ավարտից հետո Հայրապետյանը 3 լրատվամիջոցի հետ զրուցել է հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունների մասին.

 

«Նախ ասեմ, որ ես հրաժարական չեմ տալիս: Մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- սկսեց Հայրապետյանը:

 

 - Որպես Ձեզ փոխարինող՝ շոշափվում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի անունը…:

 

 - Ֆեդերացիայի նախագահ դառնալու օրվանից ի վեր ասել եմ, որ ես պայքարում եմ պայմանավորված խաղերի դեմ: Վերջին 2 տարում այդ աղբը մտել է մեր ֆուտբոլ: Ֆուտբոլում ամենաանցանկալի իրողությունը վաճառված խաղերի առկայությունն է:

 

Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն:

 

 - Ակումբները սկսել են հայտարարություններ տարածել Ձեր և ֆեդերացիայի դեմ…:

 

 - Այո, Ակումբների վայ-ղեկավարներ իմ դեմ «վայնասուն» են բարձրացրել: Սա միշտ եղել է…: Ինձ մեղադրում եմ սեփականությունս տալ-չտալու մեջ, ակումբի անուն գրանցելու մեջ… իրենց թվարկած հարցերում օրենքի կետ չկա: «Շիրակը» «բռնվել է» կոռուպցիայի մեջ: Վերցրեք «Փյունիկի» ղեկավարի, իր կողքի մարդկանց մեղադրանքները և իրականության հետ համադրեք: «Փյունիկի» բոլոր թիմերը նա նվեր է ստացել: Նորմալ է, իշխանություն է փոխվել, մարդիկ ակտիվացել են: Ես կարծում եմ, որ այո, ինքս էլ պետք է գնամ:

 

 - Գաղտնիք չէ, որ Օլեգ Մկրտչյանի հետ ունեք լավ հարաբերություններ: Տարօրինակ է «Բանանցի» պահվածքը. ինչո՞ւ էս պահին:

 

 - Օլեգ Մկրտչյանն իմ ընկերն է: Նա ձերբակալված է այժմ, մարդիկ օգտվում են առիթից: Չգիտեմ, նա այժմ զբաղվում է ֆինանսավորմամբ, թե ոչ:

 

 - Արթուր Սողոմոնյանը «Փյունիկը» վերցնելու համար գումար տվե՞լ է:

 

 - 1 ցենտ, 1 լումա անգամ չի վճարել: Ավելին ասեմ՝ ասել է ավտոբուսի համար, դա էլ ենք նվիրել, դա մեր սեփականությունն է եղել: 1 տարուց ավելի մնացել են բազայում, ասել է, որ գնելու է, հետո փոշմանել է: 6 ամիս սպասել ենք, այս դեպքերից հետո ասացի, որ էլ անելիք չունեք այդտեղ:

 

Ես չեմ հեռանալու ֆուտբոլից, թիմ եմ պահելու:

 

 - Եթե Ձեր նշած՝ պայմանավորված խաղերի մեջ մեղադրվող անձինք չառաջադրվեն, Դուք կառաջադրվե՞ք ՀՖՖ նախագահի պաշտոնում:

 

 - Ես ասեմ, թե ինչի համար կառաջադրվեմ. ոչ թե ուզում եմ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում լինել, ոչ, կարևոր չէ զուտ պաշտոնը: Կառաջադրվեմ միայն այն բանի համար, որպեսզի չգան եղածը քանդեն: Ինձ կարող են ամեն ինչի մեջ մեղադրել… այնպես չէ, որ ես ՀՖՖ լավագույն նախագահն եմ: Միայն կույրը կարող է չտեսնել, թե ինչքան բան եմ ես կառուցել: Չեմ թողնի այն մարդկանց ձեռքը, ովքեր կգան ու ֆուտբոլին վնաս կտան: Կարծում եմ՝ Վանեցյանը կարող է իմ արածի վրա էլ ավելացնել:

 

 - Նախագահի ընտրության ժողովը սեպտեմբերին է, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է:  Ծրագիր ներկայացնելու համար 10 օրը քիչ ժամանակ չէ՞:

 

 - Ով թեկնածու է լինելու, հիմա էլ կարող է պատրաստվել: Մենք ՖԻՖԱ-ի կանոնադրությաը պետք է ամեն ինչ հստակեցնենք: Դա բարդ գործընթաց է, ես ցանկանում եմ արագացնել գործընթացը: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց թույլ չեմ տա, որ մարդիկ այս ամենը քանդեն:

 

 - Առաջադրվել-չառաջադրվելու հարցերն ինչպե՞ս է լինելու:

 

 - Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներն իրեն ընտրեն:

 

 - Ամեն դեպքում, Ազգերի լիգայի մասով Դուք ամենալավն եք տիրապետում իրավիճակին. սխալ չի լինի՞ այդ ընթացքում փոփոխություններ անել. հավաքականի ծրագրեր, մարզիչ…:

 

 - Իհարկե բարդ բան է: Ես՝ որպես ՀՖՖ երկար տարիների ղեկավար, սրտացավ եմ: Ես ցանկացածի կողքին կկանգնեմ այդ ժամանակահատվածը լավագույնս անցկացնելու համար: Եթե օգտակար աշխատանք է լինելու, ամեն ինչի կարելի է գնալ: Խոսք եմ տալիս, որ վնաս չի լինելու: Մենք լավ հավաքական ունենք և լավ ենք հանդես գալու Ազգերի լիգայում:

 

 - «Շիրակը» պնդում է, որ հանդիպել եք Արման Սահակյանի հետ: Նշվում է նաև այն մասին, որ երաշխիքներ եք տվել:

 

 - Զավեշտի աստիճանի է: Նախ ասեմ, դեպքը ֆիքսողը ես չեմ եղել: Կանչել եմ Սահակյան Արմանին, «Բանանցի» ներկայացուցչի փոխանցածը ցույց եմ տվել, հարցրել եմ, սա ի՞նչ է: Ասաց, որ խնդիր է դրել ամեն գնով չեմպիոն դառնալ: Ես ասացի, որ լուծումները միավորների հանումն է և մնացած պատժամիջոցները, որոնք մինիմում են: Իմ բախտը բերել է, որ «Փյունիկի» հետ իմ ընտանիքը կապ չունի, թե չէ կասեին, որ արել ենք «Փյունիկի» համար… ես ի՞նչ շահ ունեմ: Դիմել են արբիտրաժային դատարան, կտեսնենք:

 

 «Փյունիկի» վերաբերյալ մանրամասներ.

 

«Ես տարիներ ի վեր ասել եմ, երբ մարդ կգա, ով պատրաստ է ղեկավարել ակումբը, կնվիրեմ: Չելոյանցը ծանոթացրեց Սողոմոնյանի հետ, առանց մի վայրկյան մտածելու նվիրեցի. անգամ ինքը չէր հավատում, զարմացել էր: Մեր պայմանավորվածության համաձայն նա պետք է գներ մարզաբազան: Եթե որոշել են բոյկոտեն, թող գնան ու բոյկոտեն: Ես իրեն նվեր եմ տալիս, որ ինձ այսպիսի մեղադրանքնե՞ր հասցնի…: Բանավոր պայմանավորվել էինք, որ պետք է գներ. դե թող գներ: Ավելին ասեմ՝ հարցրել էր, թե հնարավո՞ր է տարիների ընթացքում գնել, ասել եմ, որ այո, կլինի: Վերջում՝ հունիսին եկավ ու ասաց, որ չի ուզում գնել: Թող չգնի:

 

 - «Փյունիկն» էլ հայտարարությունում ասել է, որ իբր թույլ չեք տվել ֆուտբոլի ակադեմիայում մարզվել, իսկ «Հանրապետական» ստադիոնն էլ կրկնակի թանկ է տրամադրվել «Վարդարի» հետ հանդիպման համար:

 

- Ես նման բան չեմ ասել: Իրենք ցանկացել են հավաք անցկացնել. շոգ ժամանակ հիվանդություն է տարածվում: Մենք կասեցրել ենք մարզումային գործընթացները, զբաղվել ենք այդ հարցով: Այդ մասին ես անձամբ Սողոմոնյանին ասել եմ, նա այդքան տղամարդկություն չունի, որ ճիշտ խոսի: «Հանրապետական» ստադիոնի գինն իհարկե թանկացրել ենք. մարզադաշտը պահպանման կարիքներ ունի: ՈւԵՖԱ-ից ակումբների ֆինանսավորումն ավելացել է, թող դա էլ վճարեն, ինչի՞ մասին է խոսքը: Լեգենդների խաղ է կազմակերպում, միլիոնավոր գումարներ է ծախսում, չի ցանկանո՞ւմ պաշտոնական խաղի համար գումար ծախսել: Մեկ այդ հանդիպման ծախսը մեկ ֆուտբոլիստ հրավիրելու չափ է…: Եվրոպա լիգայի խա՞ղն է ավելի կարևոր, թե՞ 60 տարեկան վետերանի խաղալը: Պետք է ֆուտբոլային մտածել և խելոք խոսել:

 

 - Կարո՞ղ է տարբերակ լինել, որ հետ վերցնեք «Փյունիկը»:

 

 - Ես նվիրել եմ իրեն, նոր թիմ կստեղծեմ: Ճիշտ նայեք. իմ դեմ են գործում, ես ավել բան նվիրե՞մ: Տարիներ առաջ միլիոններ եմ ծախսել «Փյունիկը» վերանորոգելու համար, նայեք ի՞նչ օրն են գցել: Չեմ ասել, որ իրենց փչացրածը վերականգնեն: 

 

  - Ճիշտ հասկացա՞նք. եթե չմնաք ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ամեն դեպքում, լինելո՞ւ եք ֆուտբոլում:

 

 - Այո, ես թիմ եմ պահելու. «Նորացված «Փյունիկ»»: Դպրոցում ընդունելություն է սկսվել, իր հունով կգնա:

 

 - Խոսվում է այն մասին, որ ակումբները ակադեմիայից օգտվելու հավասար հնարավորություն ունեն. կա՞ նման բան:

 

 - Ծիծաղելի չէ՞: Հասարակ բան եմ ասում. Տեխնիկական կենտրոնը ունի ֆուտբոլիստների սահմանված քանակ՝ եթե չեմ սխալվում, 600-680: Այդ մարզադաշտերը ո՞նց պետք է բավականացնեն: Կենտրոնի ֆուտբոլիստներին ասենք դուրս եկեք, որ Արթուր Սողոմոնյանի թիմը գա մարզվի՞: Հայաստանի ամեն մի քաղաքացի ունի հավասար իրավունք, այս ակադեմիան ժողովրդինն է, իմ կամ մյուսի սեփականությունը չէ: Ակադեմիայն ունի մենեջմենթ, աշխատանքի կազմակերպում: Մինչև 14, 15 տարեկանների հավաքականները արհեստական խոտածածկով դաշտերում են մարզվում:

 

  - Պրոֆեսիոնալ լիգայի մասին ի՞նչ կասեք:

 

 - Թող ստեղծեն: Բազմաթիվ բաներ կարելի է դասակարգել, բայց իրենք չգիտեն, թե պրոֆեսիոնալ լիգան ինչ է:

 

Ֆեդերացիայի նախագահը մեկ գլխացավանքից ազատվում է, դա վնասելու է ֆուտբոլին: Հայաստանում պրոֆեսիոնալ լիգա ստեղծելը վնաս է տալու ֆուտբոլին:

 

 - Պրոֆեսիոնալ լիգան կարող է նախնական գումարը հավաքել, բայց հետո դժվար է լինելու համակարգելը…:

 

 - Ահա, պատկերացնո՞ւմ եք այս մարդկանց լիգայի մեջ: Կարևոր է իշխանության մեջից մարդ լինել և ուժեղ լինել: Ինձ մեղադրել են կոպիտ լինելու մեջ… հավատացեք, դա պետք է: Ավելին ասեմ. ինձ վիրահատել են, որոշները ոտքի են կանգնել…: Այդպես է: Արթուր Վանեցյանը ոչ իմ ընկերն է, ոչ մտերիմը. այս պահին նա շատ մոտ է իշխանությանը, ոչ ոք չի կարող անօրինականություն անել:

 

«Նշեմ, որ դիմել եմ գործկոմին, որպեսզի ընդառաջեն ու «Շիրակը» վերադառնա Բարձրագույն խումբ»,- հավելեց Ռուբեն Հայրապետյանը:

Արման Առաքելյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

04:12 • 17/08

Չինաստանում «սելֆիի» պատճառով զբոսաշրջիկներով կամուրջ է փլուզվել

03:18 • 17/08

ՌԴ-ն ցանկանում է համագործակցել Մեծ Բրիտանիայի հետ «Սկրիպալի գործի» հետաքննության հարցով. Լոնդոնում ՌԴ դեսպան

02:24 • 17/08

Թրամփի ռազմական շքերթը կարող է արժենալ ավելի քան 90 մլն դոլար

02:01 • 17/08

Ճապոնիայում 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

23:56 • 16/08

«Այլևս երբեք չեմ վերադառնա Գերմանիա»․ Իրաքից փախած եզդի կինը Շտուտգարդի փողոցներում հանդիպել է իրեն առևանգած ԻՊ ահաբեկչին

23:54 • 16/08

ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նաև այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ

23:50 • 16/08

Սքարլեթ Յոհանսոնը դարձել է 2018-ի ամենավարձատրվող դերասանուհին

23:49 • 16/08

Չկա մի փաստաթուղթ այն մասին, թե ինչ է անում այս կառավարությունը տնտեսական ոլորտում. Ռ. Քոչարյան

23:35 • 16/08

Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել

23:30 • 16/08

«Փյունիկը» 1:2 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին» և դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից (տեսանյութ)

23:22 • 16/08

Բրիտանուհին շուրջ 30 տարի ապրել է աչքի մեջ կոտրված լինզայով՝ առանց իմանալու դրա գոյության մասին

23:21 • 16/08

Հրդեհ Գյումրիում. այրվել են կառուցատարրեր

23:16 • 16/08

Ես որևէ բանկի հետ կապ չունեմ, օդանավակայանի հետ կապ չունեմ. Ռոբերտ Քոչարյան

23:03 • 16/08

«Ալաշկերտը» 5 գոլ ընդունեց «Կլուժից» և պարտվեց ընդհանուր 0:7 հաշվով (տեսանյութ)

23:01 • 16/08

Մեր իշխանության օրոք Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու. Ա. Միրզոյանը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին

22:52 • 16/08

Երևանի Նար-Դոսի և Վարդանանց փողոցների խաչմերուկում հրդեհ է բռնկվել

22:43 • 16/08

ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե քահանա Բրանսոնն ազատ չարձակվի

22:28 • 16/08

Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին. shamshyan.com

22:27 • 16/08

«Մաքքաբի»-«Փյունիկ»` 0:1. անչափ կարևոր գոլ (տեսանյութ)

22:13 • 16/08

ՌԴ-ն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նման սխալների գինը շատ ծանր է. Ռոբերտ Քոչարյան

21:56 • 16/08

Իհարկե, պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել, երբեք չեմ խուսափել բանակցություններից. Ռոբերտ Քոչարյան

21:43 • 16/08

Ասադն ու իր կինն Արևելյան Ղուտայում այցելել են ահաբեկիչների կողմից լքված «մահվան» թունելը

21:41 • 16/08

Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից. Ռ. Քոչարյան

21:33 • 16/08

Վարչապետն ընդունել է Գարո Արմենին և Թոնի Շաֆրազիին

21:30 • 16/08

Մաքքաբի-Փյունիկ. ուղիղ հեռարձակում

21:24 • 16/08

Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Ռ. Քոչարյան

21:16 • 16/08

Հայտնի է դարձել 2018 թվականի լավագույն սմարթֆոնի անունը

21:03 • 16/08

Կլուժ-Ալաշկերտ. ուղիղ հեռարձակում

20:53 • 16/08

Գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ

20:44 • 16/08

Վանաձորում մեքենաներին բախումից «ՈՒԱԶ»-ը կողաշրջվել է. կան վիրավորներ

20:36 • 16/08

Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կայանի ներկայություն է ապահովել Հանրապետության հրապարակում

20:30 • 16/08

100 օրում դատական համակարգում գլոբալ առումով փոփոխություն չի եղել, փաստաբանների ու դատավորների վրա ճնշումներն էլ շատ բացասական երևույթ են. Ե. Վարոսյան  

20:24 • 16/08

Կոնգոյում Էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը հասել է 42-ի

20:21 • 16/08

Արարատի մարզպետարանի դիմաց գյուղացիները պահանջում են ոռոգման ջրի պատշաճ մատակարարում

20:12 • 16/08

Ալաշկերտի մեկնարկային կազմը Կլուժի հետ խաղում

20:06 • 16/08

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը հանգեցնելու է խնդիրների. Ալ. Խրոմչիխին

19:58 • 16/08

Արդարադատության նախարարը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն

19:35 • 16/08

Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ում վեր է հանվել Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը. փաստաբան

19:18 • 16/08

Թուրքիայում կրկին Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

19:15 • 16/08

Օզիլը շատ լավ գիտակցում է՝ գերմանական ֆուտբոլում ռասիզմ չկա. Կրոս

19:05 • 16/08

Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

18:54 • 16/08

ԱԱԾ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Ա. Վանեցյան

18:44 • 16/08

Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս, որտեղ եղել են չգրանցված աշխատողներ

18:43 • 16/08

76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը

18:41 • 16/08

Իտալիայի առաջնության մեկնարկը կարող է հետաձգվել

18:38 • 16/08

Ոստիկանության պետի հրամանով կոչումներ են շնորհվել մի շարք ոստիկանների (լուսանկարներ, տեսանյութ)

18:25 • 16/08

Կարող է՝ անփորձությունից ելնելով որոշ սխալներ են թույլ են տալիս հայ-ռուսական հարաբերություններում. Արամ Սարգսյանը` 100 օրվա գործունեության մասին

18:15 • 16/08

«Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղում ապօրինի անռատահատումների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի

18:05 • 16/08

ՎիվաՍել-ՄՏՍ. խափանումը վերացվել է

18:01 • 16/08

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ

17:54 • 16/08

Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով մահացած ճանաչված Ռումինիայի քաղաքացին, պարզվել է, ողջ է

17:44 • 16/08

Քիմ Քարդաշյանը դեղին կարճ զգեստով՝ Մայամիում ընթրիքի գնալիս (լուսանկարներ)

17:42 • 16/08

ԱՄՆ դեսպանատունը հայ գործարարներին խորհրդատվություն տրամադրելու հարցում որևէ անելիք չունի, դա մեր պետության արժանապատվության խնդիրն է. Վ. Ոսկանյանը՝ Ռ. Միլսի հայտարարության մասին

17:36 • 16/08

Ցանկանում եմ՝ տրանսֆերային պատուհանը փակվի. Վալվերդե

17:18 • 16/08

Ֆինլանդիայի նախագահը խնդրել է իր նվերների համար ծախսվող գումարներն ուղղել բարեգործությանը

17:17 • 16/08

Համարեք, որ վերադարձել եմ. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու մասին

17:13 • 16/08

Ջոկովիչը դեմ է Ֆեդերերի՝ Մասթերսները 5 սեթով անցկացնելու գաղափարին

17:08 • 16/08

Մադոննան 60-ամյակը նշում է Մարաքեշում (լուսանկարներ)

16:45 • 16/08

«Դու քո երկար վարսերով նմանվել ես հայ տատիկի». Ագուտինը պատմել է՝ ինչու է որոշել հրաժեշտ տալ երկար վարսերին

16:44 • 16/08

Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի դեմ Էրեբունու բնակչի հարուցած վարչական վարույթը կարճվել է՝ վարչական իրավախախտման դեպքի բացակայության հիմքով

16:36 • 16/08

Սոցաջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում թույլ տրված չարաշահումների գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 8 անձ, մեկ անձ՝ ձերբակալվել

16:35 • 16/08

«Պոկերի արքա» Դեն Բիլզերյանը 100.000 դոլար է առաջարկում մարիխուանայի իր բրենդի դեսպանը դառնալու համար

16:33 • 16/08

EPIC EYE. Միջազգային փառատոն՝ Ծաղկաձորում

16:29 • 16/08

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

16:18 • 16/08

Տիգրան Քալանթարյանը նշանակվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար

16:17 • 16/08

Թունիսից Դոնի Ռոստով թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում

16:15 • 16/08

Ֆելիքս Մելիքյանն ազատվել է ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնից

16:14 • 16/08

Չպետք է թույլ տանք, որ «Ալաշկերտն» արդյունքի հասնի. «Կլուժի» գլխավոր մարզիչ

16:12 • 16/08

Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշումն անհիմն է, նա երբևէ ոչ մեկից գումար չի հավաքագրել. Ա. Ֆարմանյանի պաշտպաններ

16:10 • 16/08

Պեսկովը հայտնել է Պուտին-Էրդողան-Ռոհանի հանդիպման ուղղությամբ աշխատանքների մասին

16:08 • 16/08

Նոր մրցաշրջանից Իսպանիայի առաջնության որոշ խաղեր կանցկացվեն ԱՄՆ-ում և Կանադայում

16:03 • 16/08

Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին

16:02 • 16/08

Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկում գյուրզա տեսակի օձ է նկատվել

15:59 • 16/08

ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ

15:56 • 16/08

1995 թվականի Սահմանադրությունը չի արգելել բանակի օգտագործումը արտակարգ դրություններում. Լևոն Զուրաբյան

15:43 • 16/08

Մոտ 350 հազար աշակերտ հնարավորություն կստանա անվճար այցելելու մշակութային հաստատություններ, մեկնարկում է նոր պիլոտային ծրագիր. նախարարներ (տեսանյութ)

15:37 • 16/08

Ոստիկանությունը հայտարարում է օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում անօդաչու սարքերով տեսանկարահանումներն արգելելու մասին

15:36 • 16/08

«Փյունիկի» հետ խաղում իմ ֆուտբոլիստները կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է. «Մաքքաբիի» մարզիչ

15:31 • 16/08

Լևոն Արոնյանը 5-րդն է Սենթ Լուիսի կայծակնային շախմատի մրցաշարում

15:28 • 16/08

ՃՈ-ն հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումների մասին

15:26 • 16/08

Սպորտի նախարարությունում մարզական մասսայական և երիտասարդական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով քննարկում է եղել

15:20 • 16/08

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

15:20 • 16/08

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի

15:16 • 16/08

Բելգիայում գողերը եպիսկոպոսին կողպել են պահարանում

15:14 • 16/08

Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է կոնսոլիդացնել բոլոր այն հակահեղափոխական ուժերին, որոնք հիմա ռևանշի են ձգտում. Լևոն Զուրաբյան

15:10 • 16/08

Թմրամիջոց ապօրինի պահելու մեղադրանքով ՌԴ-ի կողմից հետախուզվող 32-ամյա քաղաքացին կամավոր ներկայացել է ՀՀ ոստիկանություն

15:04 • 16/08

Սուրենավան գյուղից բերման է ենթարկվել 2018թ. հունիսի 13-ից հետախուզվող 49-ամյա քաղաքացին

15:01 • 16/08

Oգոստոսի 15-ից 16-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք

14:47 • 16/08

Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն

14:45 • 16/08

Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունների կարգավորումը սկսելու մասին

14:43 • 16/08

Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (լուսանկարներ, տեսանյութ)

14:29 • 16/08

100 օրվա ընթացքում ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն ռիսկեր. Վալերիյ Օսիպյան

14:23 • 16/08

Ստեղծվել է սմարթֆոնի մարտկոցի կյանքը երկարացնող նոր Android-հավելված

14:13 • 16/08

Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը մոտ 8-9 անգամ ավելի է ամբողջ 2017 թ. վերականգնված գումարից. Ա. Վանեցյան (տեսանյութ)

14:12 • 16/08

Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիի մրցաշարի երրորդ շրջան, որտեղ կխաղա Չիլիչի հետ

14:05 • 16/08

Ոստիկանությունը եղել է ու կա ուժեղ, ծառայողական քննության պատճառ չեմ տեսնում. Վ. Օսիպյանը՝ ոստիկանության ու միասեռականների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)

13:59 • 16/08

Հաջորդ տարվանից Շիրակում մշակված կարտոֆիլն ու հացահատիկը կապահովագրվեն կարկուտի և ցրտահարության ռիսկերից 

13:55 • 16/08

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ի հակառակորդների դեմ կիբեռհարձակումների սահմանափակումների մասին Օբամայի հրամանագիրը. WSJ

13:55 • 16/08

Չնայած ՊԵԿ-ի ներկայացրած հակասություններին՝ երկար քննարկումից հետո ընդունվեցին «Բարեգործության մասին» օրենքի իրավական հիմքերի կարգավորումները (տեսանյութ)

13:54 • 16/08

Պաշտպանները գուցե նկատի ունեն տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը. Վ. Օսիպյանը՝ «Վստրեչի ապերի» պաշտպանների հայտարարության մասին