«Մելանյա, բռնի՛ր». Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը (լուսանկարներ, տեսանյութ)

11:09 • 17.07.18

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ դեմառդեմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփին այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակ է նվիրել:

«Պարո՛ն նախագահ, Ձեզ եմ տալիս այս գնդակը: Գնդակն այժմ Ձեր կիսադաշտում է»,-ասել է Պուտինը:

Թրամփը, ժպիտով վերցնելով գնդակը, ասել է, որ այն կփոխանցի կրտսեր որդուն՝ Բերոնին, որը ֆուտբոլի սիրահար է:

«Մելանյա, բռնի՛ր»,-ասել է Թրամփն ու գնդակը նետել առաջին շարքում նստած նրբագեղ առաջին տիկնոջը:


Ինչպես երևում է Daily Mail-ի հրապարակած տեսանյութում, Թրամփը գնդակը ծուռ է նետել, ինչի արդյունքում այն բռնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն ու փոխանցել տիկին Թրամփին:

Հետաքրքրական է, որ ԱՄՆ նախագահի կուսակից, կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, որն օտարերկրյա կապերի գծով փորձագետ է, նախազգուշացրել է, որ ռուսները կարող էին գնդակի մեջ նախապես գաղտնալսող սարքեր տեղադրած լինել:

 

Melania Trump, President Vladimir Putin and President Donald Trump pose with the ball after the press conference

President Trump said the ball would go to his 12-year-old son Barron

The first lady had a big grin on her face as she held the ball

Secretary of State Mike Pompeo, seated next to Melania Trump, caught the ball and handed it over

Melania Trump sat in the front row of her husband's press conference

Melania Trump, President Putin and President Trump chat after the press conference

President Trump said he'd give the ball to his son Barron