Burberry-ն միլիոնավոր դոլարներ արժողությամբ հագուստ և օծանելիք է ոչնչացրել՝ էժան չվաճառելու համար

23:44 • 19.07.18

Բրիտանական Burberry ընկերությունը, որը զբաղվում է լյուքս դասի հագուստի, աքսեսուարների և օծանելիքի արտադրությամբ, 28.6 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ չվաճառված իրեր է ոչնչացրել` իր ապրանքանիշը պաշտպանելու համար:

Ինչպես ներկայացնում է BBC-ն, անցյալ հինգ տարվա ընթացքում ոչնչացված հագուստի և օծանելիքի ընդհանուր արժեքը գերազանցում է 90 մլն ֆունտ ստերլինգը:

Նորաձևության բնագավառում գործող ընկերությունները, որոնց թվում է նաև Burberry-ն, ոչնչացնում են չվաճառված իրերը՝ կանխելու համար դրանց կողոպուտը կամ վաճառքն էժան գներով:

Բրիտանական առևտրային բորսայում առաջատար տեղ զբաղեցնող ընկերությունը հայտնել է, որ անցյալ տարի ստիպված է եղել հսկայական քանակությամբ օծանելիք այրել՝ կոսմետիկ պարագաներ արտադրող ամերիկյան Coty ընկերության հետ պայամանգիր ստորագրելուց հետո: Նոր ընկերության հետ համագործակցության պատճառով Burberry-ն ստիպված է եղել ձերբազատվել հին արտադրանքից, որի մեծամասնությունն օծանելիքն է եղել: