ՀՀ-ն ՄԱԿ-ում պետք է բարձրացնի «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը. Արա Մարջանյան

22:43 • 19.07.18



ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ նոր իշխանությունների՝ ի դեմս ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, շատ կարևոր է: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ նման մակարդակի հանդիպումն առաջին անգամ էր կազմակերպվում նոր իշխանությունների օրոք, և երկուստեք հետաքրքրությունը մեծ էր:

«Ընդհանրապես միջազգային հանրության հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ շատ մեծ է, և դա նպաստավոր պայմաններ է ստեղծում մեզ համար»,- ասաց նա:

Արա Մարջանյանի դիտարկմամբ՝ ՄԱԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները երկու փուլով են անցնում: Առաջինը, ըստ նրա, մինչև 1990-ականների վերջն էր, երբ ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանում իրականացվում էին լուրջ և տնտեսության իրական սեկտորին հարող ծրագրեր:

«Ես հիշում եմ այդպիսի ծավալուն ծրագրերից մեկը, որը կոչվում էր «Օժանդակությունից զարգացում», որով լուրջ հիմքեր դրվեցին Հայաստանում թե՛ էներգետիկայի, թե՛ գյուղատնտեսության, որոշակիորեն արդյունաբերության և այլ ոլորտներում: Սակայն հետո աշխատանքները, ճիշտ է, շարունակվեցին, բայց դրանց բնույթը փոխվեց, և ծրագրերն ավելի շատ ուղղված էին փափուկ սեկտորներին՝ իրական տնտեսությանը, իրական սեկտորներին չառնչվող ոլորտներին: Ես այս համատեքստում ուզում եմ հիշատակել ՄԱԿ-ի հետ փախստականների հարցերով համագործակցությունը, որն ուներ թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր»,- ասաց նա:

ՄԱԿ-ի փորձագետի նկատառմամբ՝ ինքը նկատի ունի, որ ՄԱԿ-ի հետ ՀՀ-ի համագործակցության արդյունքում աջակցությունն ուղղվել է ավելի երկրորդական ոլորտներ, որոնք անմիջականորեն չեն ազդում Հայաստանի սոցիալ-տնտեսական հնարավորությունների վրա:

«Շատ ակտուալ կլինի, որ օգտվելով այս բարենպաստ իրավիճակից՝ Հայաստանը վերսկսի ՄԱԿ-ի հետ իր աշխատանքը՝ կոշտ, իրական սեկտորին հարող ոլորտներում»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ, ՄԱԿ-ում կարելի է բարձրացնել «կողպված երկրի» կարգավիճակի և այդ կարգավիճակից բխող խնդիրների արծարծման հարցը:

Նա պարզաբանեց՝ «կողպված երկրները»՝ դեպի ծով ելք չունեցող երկրները, ունեն հատուկ կարգավիճակ, և այդ կարգավիճակի շրջանակներում Հայաստանը դեռ արդյունավետ չի օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք ընձեռված են:

«Կարելի էր, օրինակ, զգալիորեն իջեցնել տրանզիտ տարիֆները Վրաստանի և այլ երկրների վրայով: Եթե մի քիչ կոպիտ ասենք, ապա Հայաստանը մեր հարևանները պարզապես կողոպտում են՝ բավական բարձր տրանզիտային տարիֆների միջոցով»,- ասաց նա:

Արա Մարջանյանի խոսքով՝ նաև պետք է տարբերակում լինի, թե ինչ են հասկանում ՄԱԿ-ում՝ «կողպված երկիր» ասելով․ նրա նկատառմամբ, Ադրբեջանը ևս համարվում է նման երկիր: «Սակայն չէ՞ որ Ադրբեջանը ելք ունի դեպի Կասպից ծով: Չնայած որ այն փակ ծով է, սակայն համադրելը և Ադրբեջանին ներկայացնելը Հայաստանի հետ նույն հարթությունում, կարծում եմ՝ շատ սխալ է, և կարծում եմ՝ պետք է ողջ սրությամբ դրվի այդ հարցը»,- ասաց նա:

Մեկ այլ կարևոր հարցը, որ Հայաստանը պետք է բարձրացնի, տրանսկոնտինենտալ մայրուղիների հարցն է:

«ՄԱԿ-ը հատուկ դիրեկտորատ ունի, որը Եվրասիական մայրցամաքի տրանսմայրցամաքային, տրանսպորտային մայրուղիներ է մշակում: Այդ դիրեկտորատում Թուրքիան և Ադրբեջանը շատ անգամ ավելի բարիքներ են քաղում, քան Հայաստանը: Կարծում եմ՝ դա անընդունելի է»,- ասաց նա:

ՄԱԿ-ն ունի հատուկ ստորաբաժանում, որը ֆիքսում է տարբեր երկրներում ծանր սպառազինության պաշարները: Արա Մարջանյանի նկատառմամբ՝ Ադրբեջանը հետևողականորեն չի զեկուցում իր ծանր սպառազինությունների վիճակը, գնումների դինամիկան և այլն, իսկ Հայաստանը «խնամքով» կատարում է իր պարտականությունները:

«Կարծում եմ՝ այս հարցն էլ պետք է բարձրացվի ՄԱԿ-ի շրջանակներում»,- ասաց նա:

Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ առաջին անգամն էր, և ըստ Արա Մարջանյանի, դժվար է կանխատեսում անել, թե արդյո՞ք Հայաստանը հետևողական կլինի խնդիրներ բարձրացնելու հարցում: «Եթե հիմնվենք անցած տասնամյակի վրա, ապա փորձը մեզ լավ բան չի հուշում: Հայաստանը բավականին պասիվ էր ՄԱԿ-ում»,- ասաց նա՝ միևնույն ժամանակ նկատելով, որ նոր արտաքին գործերի նախարարից դրական ազդակներ են եղել:

Ըստ ՄԱԿ-ի փորձագետի՝ մենք այսօր ականատեսն ենք Մեծ Միջին Արևելքի տարածաշրջանում միջուկային սպառազինության ահագնացմանը: «Կարծում եմ՝ պետք է Հայաստանը ակտիվ դիրքորոշում հայտնի այս հարցի վերաբերյալ»,- ասաց նա:

Փորձագետը հույս հայտնեց, որ ՀՀ նոր իշխանությունները լիարժեք կօգտվեն ՀՀ-ի համար իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակից և շատ ավելի պրոակտիվ դիրք կգրավեն ՄԱԿ-ում:

«Հայաստանը պետք է ակտիվ լինի, բայց միևնույն ժամանակ պետք է գործի իր ռազմավարական դաշնակցի դիրքերից․ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ վերջին քվեարկությունների ժամանակ նկատել ենք, որ ՀԱՊԿ որոշ անդամներ քվեարկում են հակառակ ՀԱՊԿ ընդհանուր դիրքորոշման, ինչը լավ բան չի ասում ՀԱՊԿ-ի ներսում տիրող իրավիճակի մասին»,- ասաց նա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ համագործակցության արդյունքում էլ Հայաստանը, ըստ Արա Մարջանյանի, ունի լայն հնարավորություններ կառույցում հայանպաստ քաղաքականություն ձևավորելու համար: Նկատեց՝ ԱԽ հիմնական անդամներից Հայաստանն ունի «վերին աստիճանի» կառուցողական հարաբերություններ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի հետ:

«Այդ երկրները, որպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներ, շատ հավասարակշռված մոտեցում ունեն Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, իսկ Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, կարծես թե բարելավվում են: Չի կարելի ասել, որ դրանք գտնվում են գոհացուցիչ մակարդակում, բայց դրական էլեմենտներ կարելի է նկատել»,- ասաց նա:

ՄԱԿ-ը, ընդհանուր առմամբ, ըստ Արա Մարջանյանի, Հայաստանի նկատմամբ երբևիցե խտրականություն չի դրսևորել, համագործակցությունը Հայաստանի հետ ընթանում է կոռեկտ:

«Այլ խնդիր է, որ թուրք-ադրբեջանական բլոկը շատ ակտիվ և շատ ավելի ռեսուրսներ ունի ՄԱԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներում որոշակի դերակատարություն ունենալու համար: Այս առումով Հայաստանը պետք է փորձի չեզոքացնել թուրք-ադրբեջանական ակտիվությունը և համախմբի և՛ Հայաստանի, և՛ սփյուռքի հնարավորությունները, և թե՛ իր ռազմավարական դաշնակցի ունակությունները, որպեսզի մեղմի թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում էր ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին` Անտոնիու Գուտերեշն ընդգծել էր, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով և շեշտել, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում:

Նշենք նաև, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ է դարձել 1992 թվականին:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:00 • 15/08

ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ. «Ռեալ»-«Աթլետիկո». ուղիղ հեռարձակում

22:43 • 15/08

Բոլոր առարկաները, բոլոր ծրագրերը փոփոխության ենթակա են. առարկաների մի մասը դուրս կգա, և նորերը կավելանան. կրթության նախարար

22:42 • 15/08

«Բարսելոնան» դարձավ ակումբի հիմնադրի անվան գավաթի հաղթող (տեսանյութ)

22:37 • 15/08

Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները տարհանել են 120 մարդու

22:21 • 15/08

Իտալիայում կամրջի փլուզումից հետո Լիգուրիա շրջանում մեկ տարով արտակարգ իրավիճակի ռեժիմ կմտցվի

22:17 • 15/08

Առաջարկվում է հոկտեմբերի 21-ին Հովտաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակել

22:03 • 15/08

Ոստիկանությունը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը. Ա. Վարդանյանի և Գ. Իսկանդարյանի պաշտպաններ

22:00 • 15/08

Հայաստանի ֆուտբոլի Մ21 հավաքականը պարտվեց՝ գոլ ընդունելով 90+3-րդ րոպեին

21:44 • 15/08

Արթիկում բեռնատար է կողաշրջվել. կան տուժածներ

21:35 • 15/08

Տրանսպորտի նախարարությունը մտադիր է աջ ղեկով մեքենաների ղեկի տեղափոխման 1-2 կետ բացել և լիցենզիա տրամադրել Կառավարության անդամներից մեկին. Վ. Սահակյան

21:30 • 15/08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի մերժում օգոստոսի 17-ի հանրահավաքի հետ կապված այլ քաղաքական ուժերի աջակցությունը. ՔՊ խոսնակ

21:23 • 15/08

Գամպերի գավաթ. Բարսելոնան առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով (տեսանյութ)

21:08 • 15/08

Renaissance Foundation Armenia-ն և Quest Tour ընկերությունը հայտարարում են QUEST Saroyan 110 մրցույթը (տեսանյութ)

20:53 • 15/08

Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով 48 մարդ է զոհվել

20:50 • 15/08

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ  գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին

20:46 • 15/08

Հայ-ռուսական հարաբերությունները շատ լավ ապագա ունեն, շատ լավ ներկա. Ռուբեն Ռուբինյան

20:21 • 15/08

Ֆրանսիայի լողափերից մեկում զբոսաշրջիկը մնացել է իր իսկ փորած փոսի մեջ

20:01 • 15/08

Իրականացվել է Ադրբեջանի բնակչի մարմինը չեզոք գոտուց Ադրբեջան տարհանելու մարդասիրական գործողություն

19:45 • 15/08

Թուրքական դատարանը կրկին մերժել է ամերիկացի քահանայի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

19:34 • 15/08

Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից

19:28 • 15/08

Կալիֆոռնիայում արջը ներխուժել է տեղի բնակչի մեքենա, ոստիկանները ստիպված են եղել դուրս բերել նրան կրակոցներով (տեսանյութ)

19:25 • 15/08

Պաշտոնական. Արաս Օզբիլիսը տեղափոխվեց Վիլլեմ II

19:22 • 15/08

«Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում ապօրինի ծառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել ևս 2 անտառապահի

19:13 • 15/08

ՀՀ–ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով թույլատրված իրավախախտումներով օտարերկրյա հայազգի քաղաքացիների տուգանքները չեղարկվել են. Շ. Թորոսյան

19:00 • 15/08

Հեղափոխությունը դեռ չի հաղթել, հաղթական մի շնչով ամեն ինչ հնարավոր չէ սրբել. Արմեն Բաղդասարյան (տեսանյութ)

18:55 • 15/08

Թուրքիան խոստացել է ԵՄ-ին նոր բարեփոխումների գնալ․ Չավուշօղլուի նոր հայտարարությունը

18:36 • 15/08

ՀՀ կառավարությունը շահագրգռված է Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ. Նիկոլ Փաշինյան

18:33 • 15/08

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

18:32 • 15/08

ՏԿՏՏ նախարարությունում քննարկվել են «World WiFi» նախագիծը Հայաստանում ներդնելու հնարավորությունները

18:29 • 15/08

Ոստիկանությունը որպես վարկային կազմակերպություններ հանդես եկող ընկերությունների խարդախություններ է բացահայտել (տեսանյութ)

18:24 • 15/08

NBA-ում այժմ հավատարմություն չկա. Պոլ Պիրս

18:16 • 15/08

Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները. Արտակ Զեյնալյան

17:55 • 15/08

Նուրմագոմեդովը կսպանի Մաքգրեգորին. Վերդում

17:38 • 15/08

Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են. ՀՀ տրանսպորտի փոխնախարար

17:38 • 15/08

Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը

17:25 • 15/08

Ա. Հարությունյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդմանը

17:22 • 15/08

Բացահայտվել են երթուղային ավտոբուսներում ուղևորներից կատարված մի շարք գողություններ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի. ՔԿ

17:21 • 15/08

Բակո Սահակյանը Մարտունիում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:18 • 15/08

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 6-13-ը ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ

17:14 • 15/08

Վերադարձիս ճանապարհը երկար է լինելու. Սերենա Ուիլյամս

17:10 • 15/08

Ոստիկանության բացահայտումը․ Բաղրամյան համայնքի ղեկավարը չարաշահումներ է կատարել (տեսանյութ)

16:58 • 15/08

Այնպիսի լուծում չի լինելու, որ իրական շահառուն զրկվի նպաստից, միայն որովհետև վարկ կամ ավանդ ունի. Մ. Թանդիլյանը՝ նպաստների նոր համակարգի մասին

16:53 • 15/08

Նորայր Յոլչյանն ազատվել է զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից

16:46 • 15/08

«Նոր սերունդ» ՀԿ-ն դիմելու է ՀՔԾ և ոստիկանապետին՝ ենթադրյալ միասեռականների հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ

16:14 • 15/08

Պրեմիեր լիգան կարող է վերադառնալ տրանսֆերային պատուհանի նախկին ձևաչափին

16:11 • 15/08

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով մինչև 19 000  դոլար կաշառք ստանալու դեպքեր. 3 անձ ձերբակալվել է

15:59 • 15/08

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան

15:55 • 15/08

Գենդերային ինքնության դիսկուրսը հակահեղափոխական և քաղաքական այլ նպատակներ հետապնդող ուժերի գործելակերպի մեջ է. իրավապաշտպան

15:47 • 15/08

Հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակի բնակչուհու մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ

15:19 • 15/08

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը. ուղևորուհին մահացել է

15:17 • 15/08

Ժիրինովսկին ասել է, որ ԽՍՀՄ-ի վերականգնումը պետք է սկսել Ուկրաինայի «ազատագրումից», ինչից հետո անցնել Հարավային Կովկասին

15:09 • 15/08

Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Արմեն Ղևոնդյանը

14:59 • 15/08

Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին

14:56 • 15/08

Ոստիկանության բաժին միասեռականների մուտք գործելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ խուլիգանության հատկանիշներով. մեկ անձ ձերբակալված է

14:50 • 15/08

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-17-ը կբարձրանա 3-4 աստիճանով, ապա նորից կնվազի

14:36 • 15/08

Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրվել է Մեծ Հայքի քարտեզը՝ շարժելով ադրբեջանցիների զայրույթը (տեսանյութ)

13:54 • 15/08

ՊՊԾ գնդի գործով դատական նիստը տեղի չունեցավ, Պավել Մանուկյանը առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել դատարան

13:52 • 15/08

Վրաերթ Ճամբարակում. 54-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

13:48 • 15/08

ՌԴ քաղաքացին, ով  հետախուզվում էր զինծառայությունից խուսափելու համար, կամավոր ներկայացել է «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին

13:45 • 15/08

Գողության մեղադրանքով հետախուզվող 32-ամյա քաղաքացին բերման է ենթարկվել

13:43 • 15/08

Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից կրտսերը զղջում է արածի համար. ռուս իրավապաշտպան

13:42 • 15/08

Երևանի Իսահակյան փողոցում գտնվող սրճեփ սարքից առևանգել են մանրը վերադարձնող սարքը (լուսանկարներ)

13:41 • 15/08

Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը (լուսանկար)

13:39 • 15/08

Անցած 1 օրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է. օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

13:17 • 15/08

Հայ ծրագրավորողներն արդեն կարող են իրենց վճարովի հավելվածները տեղադրել ու վաճառել «Google play»-ում. ՏԿՏՏ նախարարություն

13:13 • 15/08

Նախարար Վահրադյանը դիմավորել է ջրացատկի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներին հայրենիքում (լուսանկար)

13:10 • 15/08

Համացանցի շնորհիվ հայտնի դարձած հայ պղնձագործը պատմել է հալված մետաղի մեջ ձեռքը մտցնելու հնարքի մասին (տեսանյութ)

13:09 • 15/08

Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ տեղադրելու մտադրության մասին ահազանգողի ինքնությունը հայտնի է. Ոստիկանություն

13:06 • 15/08

Զորակոչի հարցերով 142 դիմում-բողոքից 80-ին ընթացք է տրվել. ՊՆ

13:03 • 15/08

Արտահերթ ընտրությունների համար չպետք է սպասել մինչև գարուն. Արա Պապյան (տեսանյութ)

12:58 • 15/08

Սերենա Ուիլյամսը պարտվել է Կվիտովային Ցինցինատիի մրցաշարի երկրորդ շրջանում

12:47 • 15/08

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների կեցությունն ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 120 մլն դրամ

12:44 • 15/08

Բաքվում դոլարներ են այրել հաջակցություն Թուրքիայի (տեսանյութ)

12:26 • 15/08

Մաքսատուրք՝ մաքսատուրքի հետևից. Թուրքիան ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմի» մեջ է ներքաշվել. «Газета»-ի անդրադարձը

12:25 • 15/08

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են հացադուլ և ջրադուլ հայտարարած կալանավորված անձին

12:05 • 15/08

«Նուբարաշենի» կալանավորը փախուստի փորձ է կատարել

11:58 • 15/08

Վերջին պահին կնքված գործարքն իրավունք է տվել Իսրայելին հյուրընկալել «Եվրատեսիլ-2019»-ը

11:56 • 15/08

ԱԺ չանցնելու դեպքում կնախապատրաստենք երկրորդ հեղափոխություն. Քրիստոնյա Ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խումբ (տեսանյութ)

11:55 • 15/08

Գաբի. Ցավալի ու շատ տարօրինակ է Կուրտուային տեսնել Ռեալի մարզաշապիկով

11:40 • 15/08

Apple-ը մտադիր է օգտատերերի առողջությանը հետևող անհատական չիպեր ստեղծել

11:38 • 15/08

Լոռու մարզի մի քանի բնակավայրերում դադարեցվել է ջրամատակարարումը

11:35 • 15/08

«Ամերիկյան ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը կապված է թուրքական տնտեսության վրա ԱՄՆ-ի հարձակման հետ». Թուրքիայի փոխնախագահ

11:22 • 15/08

Հրազդանի 2 բնակչի սպանության քրգործի նախաքննությունն ավարտվել է.  մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի 33-ամյա բնակչին

11:21 • 15/08

Սամուել Էտո'Օ-ն կարիերան կշարունակի Քաթարում (լուսանկարներ)

11:13 • 15/08

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի իր գործընկերոջը

10:58 • 15/08

Daily Mail-ը տեսանյութերով ցույց է տվել Ջենովայում կամրջի փլուզման սարսափելի հետևանքները (տեսանյութեր)

10:56 • 15/08

ԶԼՄ-ներ. Զիդանը ցանկանում է աշխատել ԱՊԼ-ում, Մանչեսթեր Յունայթեդը նախընտրելի տարբերակ է

10:53 • 15/08

«Նա, իհարկե, չարաճճի էր, էներգիայով լի». Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին

10:52 • 15/08

Գյումրիում վիճաբանության ժամանակ տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել այլ տղամարդու. ոստիկանություն (տեսանյութ)

10:35 • 15/08

«Փյունիկի» ֆուտբոլիստները մեկնել են Թել-Ավիվ` Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի խաղին (տեսանյութ)

10:34 • 15/08

ԱՄՆ-ում առաջին անգամ տրանսգենդերը նահանգապետի թեկնածու է դարձել (լուսանկարներ)

10:28 • 15/08

Փոխարժեքները օգոստոսի 15 -ի դրությամբ

10:19 • 15/08

Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը

10:13 • 15/08

«Ժողովուրդ». Մարզպետները չեն վստահում աուդիտի բաժնի աշխատակիցներին. գյուղապետարաններում ստուգումներ անելու գործին իրավապահներն են միացել

10:03 • 15/08

Պուտինը հայտնել է մոտ ապագայում Կիմ Չեն Ընի հետ հանդիպման պատրաստակամության մասին

09:51 • 15/08

«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն իրականացնում է 2015 թ. ծրագիրը

09:36 • 15/08

Հակազդեցություն Էրդողանի քարոզչությանը «Նյու Յորք թայմս» թերթում. Հարութ Սասունյան 

09:36 • 15/08

Թուրքիան կտրուկ բարձրացրել է ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերը

09:31 • 15/08

«Հրապարակ». Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը 

09:16 • 15/08

Երևանում և Տավուշի մարզում էլէներգիայի մատարակարումը մինչև 6 ժամով կդադարեցվի