ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   12:42 • 22.07.18 Քաղաքացին նետվել է Երևանի Հաղթանակի կամրջից Հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման...
-
  12:27 • 22.07.18 ՀՀ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի տեսություն Հանրապետության տարածքում հուլիսի 22-ին կեսօրից հետո, 23-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 24-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-ին կնվազի 2-3, 24-26-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
-
  11:53 • 22.07.18 Թրամփը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստ էր քաղաքական ռիսկի գնալ․ ԱՄՆ փոխնախագահ Նա հանդիպեց դաշնակից երկրների ղեկավարների հետ Եվրոպայում և նույնիսկ ՌԴ նախագահի հետ։ Նրա խոսքով՝ նա ավելի շուտ կգնար քաղաքական ռիսկի հանուն խաղաղության, քան կվտանգեր խաղաղությունը հանուն քաղաքականության», - ասել է Փենսը։
-
  11:20 • 22.07.18 Եթե չկա «կրակի վրա բենզին լցնելու նպատակ», ապա Փանիկում տեղի ունեցածը հայ-ռուսական հարաբերություններին վնաս չի հասցնի. Էդմոն Մարուքյան Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից Փանիկ գյուղում անցկացրած զորավարժությունների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, թե տեղի ունեցածը սադրանք էր...
-
Իրադարձային   11:00 • 22.07.18 Դիմակավորված ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փոխանակման կետից խոշոր չափի գումար է հափշտակել Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ լուսադեմին՝ 4:27-ի սահմաններում, գողություն է կատարվել Ավան վարչական շրջանի «Երևան Սիթի» սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից: Թե որքան գումար է գողացվել, առայժմ հայտնի չէ, հարուցվել է քրեական գործ:
-
Տնտեսություն   10:51 • 22.07.18 Մինչ 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկի դրույքաչափի ևս մեկ սանդղակ պետք է նախատեսել. տնտեսագետ «Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելացնել իրենց կողմից տնօրինվող եկամուտները: Ներկայում փորձ է արվում վերանայել հարկային քաղաքականությունը` մարդու եկամուտից հարկումը դեպի սպառում տեղափոխելու հարցը...
-
Իրադարձային   10:13 • 22.07.18 Տ. Աճեմօղլուն գումար չի պահանջել. փոխվարչապետը հերքում է, որ աշխարհահռչակ տնտեսագետը կաջակցի ՀՀ կառավարությանը $300 000-ի դիմաց Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել. այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս...
-
  09:41 • 22.07.18 Ազատի ջրամբարի մոտակա ճահճային հատվածում ավտոմեքենա է արգելափակվել, ներսում՝ քաղաքացիներ Հուլիսի 22-ին, ժամը 06:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենա է արգելափակվել Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի լճի մոտակայքում գտնվող ճահճային հատվածում, ներսում քաղաքացիներ կան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: