ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   11:33 • 23.07.18 28-ամյա աղջիկ է բերման ենթարկվել՝ բնակարանային գողություն կատարելու կասկածանքով (տեսանյութ) Հունիսի կեսերին մայրաքաղաքի Չարենցի փողոցի տներից մեկից գողություն էր կատարվել։ Գաղտնի հափշտակել էին 39-ամյա տանտիրոջ ձեռքի պայուսակը, ակնոցը, բջջային հեռախոսի լիցքավորիչը, նաև վերնաշապիկները։
-
  11:28 • 23.07.18 Ոչ մի կոնկրետ բան նախարարը չի ասել, այո, երբ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, ցանկացած պայմանագիր միշտ էլ կարող է վերանայվել. Կարեն Վրթանեսյան «Ընդորում՝ ոչ մի կոնկրետ բան չի ասել, ասել է, որ տեսականորեն ցանկացած պայմանագիր էլ ժամանակի ընթացքում, երբ որ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս և այլն, այո ցանկացած պայմանագիր միշտ էլ …»:
-
Իրադարձային   11:26 • 23.07.18 Գոնե ինձ համար պարզ է, որ ավագանու ընտրություններին ցուցակի առաջին դեմքը պետք է լինի ՔՊ-ից. Լենա Նազարյան «Ելք» Խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Ճի՞շտ է, թե վերջնական որոշում կա, որ «Ելք» դաշինքի կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին...
-
  11:00 • 23.07.18 Ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքելու նրանց տրված գոլդ համարանիշերը. Սանասարյան «Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք …
-
  Իրադարձային   10:53 • 23.07.18 Ամերիկացին չվերթից չուշանալու համար ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է հնչեցրել 40-ամյա տղամարդն իր ընկերուհու հետ ուշանում էր դեպի Տեխաս չվերթից: Ուստի՝ հնարամիտ ամերիկացին որոշել է մի քանի զանգ կատարել՝ տեղեկացնելով, թե իբր ինքնաթիռում ռումբ կա:
-
Իրադարձային   10:41 • 23.07.18 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն Բունդեսթագի պատգամավորի հետ հանդիպմանը նշել է, որ 2 երկրների միջպետական հարաբերությունները սերտանում ու զարգանում են Հուլիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր դոկտոր Քրիստոֆ Փլոսին՝ ուղեկցությամբ...
-
    10:29 • 23.07.18 «Իրանը կտառապի հետևանքներից, եթե շարունակի սպառնալ ԱՄՆ-ին». Թրամփ «Պարո՛ն Թրամփ, մի՛ խաղացեք առյուծի պոչի հետ, այլապես կզղջաք: Ամերիկան պետք է գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունը բոլոր խաղաղությունների մայրն է, իսկ Իրանի հետ պատերազմը՝ բոլորը պատերազմների մայրը»,-նախազգուշացրել է Ռոհանին:
-
    Սպորտ   09:55 • 23.07.18 «Դա քաղաքականության կամ ընտրությունների հետ կապ չունի»․ Օզիլը մեկնաբանել է Էրդողանի հետ աղմկահարույց լուսանկարը «Դա քաղաքականության կամ ընտրությունների հետ կապ չունի, դա ուղղակի հարգանքի դրսևորում է այն երկրի բարձրագույն ղեկավարության հանդեպ, որին պատկանում է իմ ընտանիքը»,- ասել է Օզիլը։
-
Իրադարձային   09:55 • 23.07.18 Բնապահպանության նախարարը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար...
-
Իրադարձային   09:44 • 23.07.18 ԱՀ ՄԻՊ-ը ներկայացրել է նկատառումներ՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հավաքների ազատության սահմանադրական իրավունքի ապահովման հետ կապված հարցերը...
-
    09:39 • 23.07.18 Հարյուրավոր տուժածներ, փլուզված շենքեր. Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել (լուսանկարներ) Միայն հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն տեղի է ունեցել Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում:
-
  09:29 • 23.07.18 Արայիկ Հարությունյանն այցելել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա Աշխատակիցները մի շարք հարցեր են բարձրացրել, որոնք հիմնականում վերաբերել են ԱԱԳԼ-ի կառավարմանը և գիտության հիմնական ուղղություններին: Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է այն հանգամանքով, որ ...
-
Իրադարձային   09:04 • 23.07.18 Ախթալայի ճոպանուղու մոտակայքում դեպի հարակից ձորը կախված մեքենայից փրկարարներն անվտանգ դուրս են բերել վարորդին Հուլիսի 23-ին, ժամը 01:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, Լոռու մարզի Ախթալա քաղաքի ճոպանուղու մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի հարակից ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
  Իրադարձային   08:46 • 23.07.18 Տորոնտոյում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. կա 9 տուժած Կանադայի Տորոնտո քաղաքի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 9 մարդ, գրում է lenta.ru-ն՝ ոստիկանությանը հղումով։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում։ Վիրավորների վիճակի մասին ...
-
Իրադարձային   08:44 • 23.07.18 Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից Հուլիսի 23-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: