Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի ամենախոշոր հենակետը Դերաայում

21:11 • 30.07.18

Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է սիրիացի հրամանատարներից մեկը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակը գրոհել է բնակավայրը երկու կողմից՝ հյուսիս-արևմուտքից և հյուսիս-արևելքից:

«Սակրավորները սկսել են ազատագրված տարածքի զննումն ու ականազերծումը», - նշել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ռուս զինվորականները հայտնել են Դերաա նահանգի Բոսրա էշ-Շամ քաղաքի գրոհայինների կայացրած որոշման մասին, որոնք ցանկանում են ընդգրկվել սիրիական կառավարական բանակի կազմում: