Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով մահացել է ասֆալտ փռող բանվորը

19:29 • 02.08.18

Իսպանիայում մահացել է 40 աստիճան օդի ջերմաստիճանի պայմաններում ասֆալտ փռող բանվորը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի հարավ-արևելքում՝ Մուրսիա քաղաքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ բանվորին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:

Այսպես կոչված «շոգի ալիքը» Պիրենեյան թերակղզի է եկել չորեքշաբթի Աֆրիկայից և, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, կմնա մինչև կիրակի:

Իսպանիայում շոգ եղանակի հետևանքով մահացել է ասֆալտ փռող բանվորը