Կապույտ գինին տարածում է գտել Ֆրանսիայում
Ֆրանսիական շուկայում գնալով ավելի ու ավելի մեծ պահանջարկ է սկսում վայելել Gik կոչվող կապույտ գինին, որի տարբեր տեսակները ներկայացվում են գինեգործական ընկերությունների կողմից:
Ինչպես նշում է Luxury Launches կայքը, կապույտ գինու երանգը ստացվում է խաղողի վերին շերտում եղած բնական պիգմենտից՝ անտոցիանինից:
Ներկայում առավել տարածված են կապույտ գինու Gik և Vindigo տեսակները:
Մասնավորապես, Vindigo-ն ունի մրգային բույր: Այն առավել հաճելի է խմել ամռանը ու հրաշալի համատեղվում է ծովամթերքի հետ:










