Ինդոնեզիայում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ

18:00 • 05.08.18

Ինդոնեզական Բալի և Լոմբոկ զբոսաշրջային կղզիներում տեղի է ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչից հետո հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ:

Ինչպես նշում է Reuters-ը, ստեղծված իրավիճակը խուճապ է առաջացրել կղզիներում հանգստացող զբոսաշրջիկների ու տեղացիների շրջանում:

Աղյուրը մանրամասնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լոմբոկ կղզու հյուսիսային ափից 15 կմ հեռավորության վրա:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի վայրկյան: Խուճապահար մարդիկ դուրս են վազել տներից, հյուրանոցներից ու ռեստորաններից: Մի քանի վայրկայնում փողոցները լցվել են մարդկանցով:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություն չկա:

 

 

 

Ինդոնեզիայում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի առաջացման վտանգ