Ինտերի 3 ֆուտբոլիստ տեղափոխվել է Պարմա

23:47 • 07.08.18

«Պարման» պաշտոնապես հայտարարել է «Ինտերի» միանգամից երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:

Երեք տարվա դադարից հետո Ա Սերիա վերադարձած ակումբ են տեղափոխվել կիսապաշտպան Ժոնատան Բիաբիանին, պաշտպաններ Ալեսանդրո Բաստոնին և Ֆեդերիկո Դիմարկոն: Բաստոնին և Դիմարկոն տեղափոխվել են մեկ տարվա վարձակալությամբ, իսկ Բիաբիանիի տրանսֆերը վաճառվել է:

Վերջինս 2011-2015 թվականների ընթացքում արդեն հանդես է եկել «Պարմայում»: 

Հավելենք, որ Դիմարկոյի պայմանագրում կա կետ, որի համաձայն, վարձակալության ավարտից հետո «Պարման» ունենալու է ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնային իրավունք:

Ինտերի 3 ֆուտբոլիստ տեղափոխվել է Պարմա