Ոչ թե բռնում ենք մարդկանց ու բաց թողնում, ինչի համար մեղադրում են, այլ իրավապահ մարմնին չենք զանգում, ասում՝ բռնել եք, պետք է բաց չթողնեք. Ա. Սիմոնյան
Tert.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն անդրադառնում է իշխող կուսակցության կողմից հանրային օրակարգ չթելադրելու, կուսակցական ճանապարհով չգնալու, ֆեյսբուքյան հանրույթի միջոցով ճնշում գործադրելու վերաբերյալ կարծիքներին:
-Պարո՛ն Սիմոնյան, սոցիալական ցանցերում, մասնավոր զրույցներում մարդիկ, ովքեր «հակահեղափոխականներ», նախկին իշխանություններ չեն՝ մասնավորապես, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը և այլոք, կարծիք են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն լայն հանրային օրակարգ և հանրային դաշինք ստեղծելու փոխարեն գնացին ՀՀՇ-ի ու ՀՀԿ-ի՝ նեղ կուսակցական ճանապարհով, որը հանրությանը դիլեմայի առջև կանգնեցնելու տարբերակ է՝ կա՛մ մենք ենք մնում, կա՛մ գալիս են «հակահեղափոխականները»: Ի դեպ, շատերն այլևս հեգնանքով են օգտագործում «սիրո և հանդուրժողականություն» բառակապակցությունը:
-Քաղաքագետը շտապել է իր եզրակացություններում, որովհետև նման լայնամասշտաբ եզրակացություն անելու համար առնվազն 1-2 տարի ժամանակ է պետք: Կարծում եմ՝ այս գնահատականն ուղղակի տրվել է գնահատական տալու համար: Իսկ փաստարկների մասով կարող եմ ասել հետևյալը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, մասնակցելու է Երևանի ավագանու և Ազգային ժողովի ընտրություններին ինչ-որ դաշինքով: Սա ինքնին արդեն հակասում է հարգելի քաղաքագետի վերլուծությանը: Երկրորդ. մենք այն կուսակցությունն ու ուժն ենք, որն այսօր Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել կուսակցությունների ու դաշինքների համար անցողիկ շեմը նվազեցնելու հարցը, ինչը խոսում է այն մասին, որ մենք ոչ թե գնում ենք մեկուսացման, այլ հակառակը՝ հնարավորություն ենք ստեղծում հետագայում մեզ հետ, ինչպես նաև հենց այդ կուսակցությունների՝ իրենց մեջ կոալիցիաներ կազմելու: Իսկ այդ գնահատականը, որ մնացածը հակահեղափոխականներ են, իրականությանը չի համապատասխանում, որովհետև մենք այսօր կառավարություն ենք կազմել «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ, և վերջինը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրություններ է ներկայացրել: Ամփոփելով ասեմ, որ նման գնահատականները շտապողական են և, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը:
-Երբ «կուտակայինի» մասով ժամանակավոր համաձայնության կաբինետի անդամ Արծվիկ Մինասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ դեմ է, բայց կողմ կքվեարկի, նա հասկացնել տվեց, որ այլ կերպ չէր էլ կարող լինել, բայց մյուս կողմից Դուք ասում եք, որ հանդուրժում եք, որ ձեզ հետ փաստացի կոալիցիայի անդամները ստորագրում են Ռոբերտ Քոչարյանի համար: Եվ չնայած նրան, որ դատական իշխանությունը, ՀՔԾ-ն գործադիրից անջատ մարմիններ են, թիմում ինչպե՞ս են ընդունում այդ ինքնուրույնությունը:
-Նախքան պատասխանելը մի հարց՝ մեզ հաճախ ինչի՞ համար են քննադատում: Ասում են՝ բռնում եք մարդկանց ու բաց եք թողնում: Վստահ եմ՝ լսել եք նման արտահայտություն:
-Այո, նաև մեկնաբանություն, որ «կապիկություն» է: Այսինքն՝ տեսարաններ՝ հացի փոխարեն:
-Գիտե՞ք ինչն է խնդիրը… Մենք ոչ թե բռնում ենք մարդկանց ու բաց թողնում, այլ համապատասխան մարմինը բռնում է, մյուս մարմինը որոշում է կայացնում, և մենք իրենց չենք զանգում ասում՝ բռնել եք, չպետք է բաց թողնեք: Կամ՝ մենք հատուկ մարդ չենք բռնում: Դա է խնդիրը, որ նույն Մասիսի քաղաքապետի նկատմամբ երբ քրեական գործ է հարուցվում և ապացույցները բավարար չեն լինում, չենք զանգում, դատավորին ասում, որ «քանի որ արդեն բռնվել է, պարտադիր է իրեն պահելը, ինքը մեր հեղափոխության դեմ գործողություն է արել»: Մենք չենք ասում՝ «Սասնա ծռերին» բաց թողեք. դատավորներ չկան, որոնք կարող են ասել, որ մենք իրենց վրա ճնշում ենք գործադրել: Եթե նման բան անենք, ապա զրո արժեք ունի ամենը, ինչ արել ենք: Բոլորը միշտ պահանջել են փոփոխություններ, բայց երբ խնդիրը հասնում է դրանց, այ, այստեղ մի քիչ դժվարանում է:
-Ամեն դեպքում, թիմում կա՞ն նման ինքնուրույնությունը չհանդուրժելու տրամադրություններ։
-Նախ, պարոն Փաշինյանի այդ զրույցից ահագին ժամանակ է անցել ու որի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են եղել. որևիցե մեկը հստակ չի կարող ասել՝ դրան ինչ քննարկումներ են նախորդել, և ինչի մասին է զրույցը, որովհետև խոսքը եղել է կառավարության դիրքորոշման մասին: Եվ ես հասցեատերը չեմ, ես կառավարության անդամ չեմ ու այս խոսակցություններին ներկա չեմ եղել, բայց վստահ եմ՝ տարիներ շարունակ իմանալով պարոն Փաշինյանին, ով ի վերջո լրագրող և ազատ խոսքի ու ազատ կարծիքի ամենամեծ ջատագովներից մեկն է եղել տարիներ շարունակ: Եվ կարծում եմ՝ այստեղ թյուրըմբռնում կա, որովհետև նաև գործողությունները դրա մասին չեն խոսում, ինչի ակնարկը հարցի մեջ կա: Ինչ վերաբերում է Դաշնակցության հետ մեր գործընկերային հարաբերություններին, մենք էմոցիաներով չենք առաջնորդվում՝ ելնելով նրանից՝ Քոչարյանին կպաշտպանեն-չեն պաշտպանի:
Իհարկե, կարող են լինել և պարտադիր կլինեն մարդիկ, որոնք կպաշտպանեն Քոչարյանին կամ որևէ այլ մեկին։ Եվ նման մարդիկ պետք է լինեն, և պետք է առողջ քննարկում լինի: Եվ սա տարիներ, տասնամյակներ ապրելու ու աշխատելու հետևանքով սովորություն է: Մնացածը մարդկանց՝ իշխանավորների, ֆեյսբուքցիների մոտ մի քիչ արդեն սովորույթ է՝ ապրել և գործել այնպիսի իրականության մեջ, որտեղ նոր բաներն իրենց համար մեծ հաշվով անհասկանալի են և անսովոր: Բայց դա էլ կանցնի, սովորության խնդիր է:
-Մյուս կողմից, չե՞ք համարում, որ նման գնահատականներ ծնող պատճառը «Ֆեյսբուք»-ում տիրող ատելության, հայհոյանքի ու խիստ անհանդուրժողականության մթնոլորտն է։ Շատերը կարծիք են հայտնում, որ սոցիալական ցանցը դարձել է մի զզվելի տեղ, որտեղ բոլորը բոլորին հայհոյում են, եթե համաձայն չեն:
-Անկեղծ ասած՝ չեմ ուզում գնահատական տալ, թե «Ֆեյսբուքում» ինչ մթնոլորտ է տիրում: Կարծում եմ, որ պետք չէ եզրակացություններ անել 1-2, ինչ-որ անձնական շահ ունեցող մարդկանց հայտարարությունների և նրանց շուրջը համախմբած խոսակցությունների հիման վրա, որովհետև գրեթե բոլոր այն մարդկանց, ում հիմա կարող եք մեջբերել, ես կարող եմ նշել, թե կոնկրետ այս տիկինը կամ տղամարդը ինչ անձնական շահագրգռվածություն ունի, մյուսը մի հայտնի մարդու մոտ է աշխատում։ Եվ ասել, որ դա գաղջ մթնոլորտ է, ճիշտ չէ, որովհետև այն իրականում սիրո և հանդուրժողականության է: Եվ հավելեմ, որ նույն «Ֆեյսբուքում» եղած ֆեյքերը, որ նախկինում Բաղրամյան 26-ում էին աշխատում և կայքերը, որ 5-10 րոպեի ընթացքում, ներողություն բառի համար, «փչացնում էին» այն օգտատիրոջը, որը համարձակվում էր իշխանության հասցեին քննադատություն կամ վիրավորանք հնչեցրել, այսօր չկան:
-Բայց կա ՔՊ-ին պաշտպանող մի հսկա բանակ, որը ոչ միայն այլակարծություն չի հանդուրժում, այլև շատ թունդ հայհոյանքներ է տեղում այլկերպ մտածողների հասցեին:
-Դա ՔՊ-ին պաշտպանող խումբ չէ, նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, որոնք մասնաբաժին ունեն այս հաղթանակի մեջ, և դա իրենց վրդովմունքն է, որը մեր քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում: Եվ պաշտոնապես ասեմ՝ անհանդուրժողականությունը մեզ համար անընդունելի է: Դա զուտ դաստիրակության, ներքին էթիկայի խնդիր է: Ու կարող եմ հակառակը ասել. ես՝ որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, կոշտ քննադատություն և նույնիսկ ամենավերջին հայհոյանքներով նամակներ ու «քոմենթներ» եմ ստանում: Բայց դա չի նշանակում, որ դա կազմակերպված է, ենթադրենք, որևէ այլ քաղաքական ուժի կողմից:
-Բայց արդյո՞ք սա լծակ չէ այլևս իշխող ՔՊ-ի ձեռքին:
-Ոչ, որովհետև, նորից եմ ասում՝ ո՛չ դա ուղղորդում ենք, ո՛չ էլ կազմակերպում: Կրկնեմ՝ դա ներքին կուլտուրայի ու ժամանակավոր խնդիր է: Եվ հրապարակում, որտեղ 200-300 հազար մարդ հավաքում է, այնտեղ նույնպես նման բաներ են տեղի ունեցել ժամանակին, և որոնց հետ համաձայն չեմ եղել: Օրինակ՝ դագաղ բերելը: Բայց մարդիկ տարբեր են, և, ըստ իս՝ մեր զրույցի մեխն այն է, որ սա կազմակերպված չէ իշխանության՝ մեր կողմից և չի ողջունվում:
-Իսկ միգուցե հեղափոխության առաջնորդներն ասե՞ն, որ դա չի ողջունվում, միգուցե հայհոյանքը մի քիչ պակասի:
-Բայց, ներողություն, այսինքն՝ պետք է ասել, որ պետք չի հայհոյել կամ մարդ ծեծել կամ մարդուն վիրավորե՞լ: Դա ասելո՞ւ բան է: Էլ չեմ ասում, որ դրա մասին մենք բազմիցս ասել ենք: Անձամբ ես, եթե ինձ համարում եք հեղափոխության դեմքերից մեկը, բազմիցս դրա մասին խոսել եմ: Եվ նույնիսկ հեղափոխությունն իր կարգախոսը հռչակել է «սիրո և հանդուրժողականության»։ Բայց, նորից եմ ասում, տարիներ շարունակ մարդկանց խոշտանգել, վիրավորել, նեղացրել են, անուններով կարող եմ ասել կայքեր և հիմնարկների տերեր, որոնք «ֆեյքեր» են ստեղծել, հոդվածներ են գրել տարբեր մարդկանց, նաև իմ մասին, որոնցում եղել են վիրավորանքներ, անձնական կյանքին վերաբերող նյութեր: Մեր կողմից նման բան չի արվել, չի արվելու, և մեր կողմից դա դատապարտելի է: Մենք այնքան հանդուրժող իշխանություն ենք, որ որևէ մեկը չի կարող ասել, որ իր նկատմամբ մենք չարություն ենք դրսևորել, հաշվեհարդար տեսել: Հայաստանում այլևս գոյություն ունի մեկ բան՝ օրենքը, օրենքի գերակայությունը ու օրենքի հավասարությունը բոլորի նկատմամբ: Մնացած ամենը էմոցիաներ են, որոնք մեզ մի օր կարող են բարձրացնել ամենաբարձր կետին՝ սիրուն և մի օր իջեցնել ամենացածր՝ ատելության ու անհանդուրժողականության կետին:
-Մի քանի օրից վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքում կամփոփի հեղափոխությունից հետո արվածն ու չարվածը: Բայց, մինչ այդ, նրա խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, «Ֆեյսբուքի» իր էջում պատասխանելով հարցին, թե ինչ է փոխվել այս ընթացքում, գրել է, որ ամենակարևորը քրեաօլիգարխիկ համակարգի վերացումն է:
-Ես տեսա այլ օգտատերերի կողմից գրված՝ ձեռքբերումների մի մեծ ցուցակ, մոտավորապես 20-25 կետ, Նիկոլայ Բաղդասարյանինը Դուք նշեցիք, բայց ես կարող եմ մի կարևորագույն ձեռքբերում նշել, որը երբևիցե չի փոխվելու: Դա մարդկանց՝ իրենց սեփական երկրի նկատմամբ վստահության և ապագայի նկատմամբ վստահության մթնոլորտն է: Որն այլևս չի փոխվելու, որովհետև իրենք հասկացել են, որ եթե վաղը Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանն իրենց սխալ պահեն, իրենք կարող են միասնաբար՝ ունենալով այս ուժը, երկրում բան փոխել: Այդ գիտակցությունը ամենամեծ ձեռքբերումն է, և այն որևէ մեկը հետ պտտել չի կարող: Իսկ մնացածը լինելու է հետևանք: Դրանք լինելու են ներդրումներ, որոնք արդեն կան, ներգաղթ է լինելու, որը արդեն կա: Իմ կնոջ քույրն իր ընտանիքի հետ երեկ Ռուսաստանից մեկընդմիշտ վերադարձել է Հայաստանում ապրելու: Ու նման շատ ու շատ ընտանիքներ գիտեմ, որովհետև այլևս վստահություն կա՝ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
17:37 • 04.05.24 Արսենալը սեփական հարկի տակ հաղթեց Բորնմուտին
-
15:42 • 04.05.24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
18:27 • 04.05.24 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում (տեսանյութ)
-
18:12 • 04.05.24 Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում