ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սկրիպալների գործի հետ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա օգոստոսի 22-ից:
Նշվում է, որ Սոլսբերիում թունավոր նյութի օգտագործման արդյունքում Ռուսաստանը միջազգային իրավունքի խախտում է արել, իսկ 1991 թվականին ընդունված օրենքի համաձայն՝ որևէ երկրի կողմից կենսաբանական ու քիմիական զենքի օգտագործումը հանգեցնում է ԱՄՆ-ի կողմից սահմանափակող միջոցառումների ձեռնարկման:
Պատժամիջոցերը վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանության հետ: Մասնավորապես՝ խոսքը էլեկտրական սարքավորումների և դրանց բաղադրիչների մասին է՝ այդ թվում նաև նրանց, որոնց օգտագործվում են ավիացիայի ոլորտում:
Բացի այդ, Ռուսաստանը պետք է երեք ամսվա ընթացքում ներկայացնի քիմիական զենք չօգտագործելու երաշխիքներ, ինչպես նաև համաձայնվի միջազգային ստուգումների իրականացմանը, այլապես կբախվի պատժամիջոցների երկրորդ փաթեթին:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։










