ԼՐԱՀՈՍ
-
  23:56 • 16.08.18 «Այլևս երբեք չեմ վերադառնա Գերմանիա»․ Իրաքից փախած եզդի կինը Շտուտգարդի փողոցներում հանդիպել է իրեն առևանգած ԻՊ ահաբեկչին «Երբ նայեցի նրա դեմքին՝ զարմանքից սառեցի։ Դա նույն սարսափելի Աբու Հումամն էր։ Նա սկսեց գերմաներեն խոսել ու ինձ ասաց․ «Դու Աշվաքն ես, չէ՞։ Ես Աբու Հումամն եմ։ Դու ինձ հետ էիր մի որոշ ժամանակ․․․․
-
    23:54 • 16.08.18 ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նաև այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ «Մենք ակնկալում ենք, որ առևտրային ակտիվությունը, այդ թվում բեռնափոխադրումները, մինչև նոյեմբեր կհասցվեն զրոյի։ Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները կհետևեն պատժամիջոցների ռեժիմին, և ես կարծում եմ, որ կարիք չկա»:
-
    23:50 • 16.08.18 Սքարլեթ Յոհանսոնը դարձել է 2018-ի ամենավարձատրվող դերասանուհին Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանուհու անունը․ պարզվում է՝ 2018-ին բոլորից շատ գումար է վաստակել Սքարլեթ Յոհանսոնը, ով 2017 թ-ի հունիսից մինչ 2018 թ-ի հունիս հասցրել է վաստակել 40,5 մլն ԱՄՆ դոլար։
-
  23:49 • 16.08.18 Չկա մի փաստաթուղթ այն մասին, թե ինչ է անում այս կառավարությունը տնտեսական ոլորտում. Ռ. Քոչարյան Վերջինս ավելացրել է, որ պետական համակարգում բոլորին փոխել են, չեն թողել մեկին, ումից կարող էին սովորել. «Սա դասական մոտեցում է, որ մենք եկել ենք, մերոնքականին ենք բերել, պիտի փոխենք. Սա արել է ՀՀՇ-ն ժամանակին, օրինակ՝ ես նման բան չեմ արել»:
-
    23:35 • 16.08.18 Ստամբուլի հայաբնակ Քընալը կղզում հայ երեխայի առևանգման փորձ է կատարվել Պարբերականը նկատում է, որ երեխային առևանգել փորձած խւմբը դեռ ազատության մեջ է, իսկ միջադեպը մեծ խուճապ է առաջացրել տեղի հայ համայնքում։ Երեխայի ծնողները պահանջել են որպեսզի կղզում խստացվեն անվտանգության նորմերը։
-
Սպորտ   23:30 • 16.08.18 «Փյունիկը» 1:2 հաշվով պարտվեց Թել Ավիվի «Մաքքաբիին» և դուրս մնաց Եվրոպա լիգայի հետագա պայքարից (տեսանյութ) Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»: Լարված պայքարում անցած խաղում տանտերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Առաջին խաղն ավարտվել էր 0:0:
-
  23:22 • 16.08.18 Բրիտանուհին շուրջ 30 տարի ապրել է աչքի մեջ կոտրված լինզայով՝ առանց իմանալու դրա գոյության մասին Ավելի ուշ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին բավականին խոշոր կիստա, և կինը պառկեց վիրահատական սեղանին։ Սակայն, որքան մեծ էր բժիշկների զարմանքը, երբ կիստան հեռացնելուց հետո, այն բացելով, այդտեղ տեսել են կոնտակտային լինզա։
-
  23:01 • 16.08.18 Մեր իշխանության օրոք Հայաստանի ՔԿՀ-ներում թախտաբիթիներ չեն լինելու. Ա. Միրզոյանը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու, միայն հանցագործներ։ Իր ֆեյսբուքյան էջում այս գրառումն է արել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը...
-
    22:43 • 16.08.18 ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե քահանա Բրանսոնն ազատ չարձակվի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինն արդեն հայտնել է, որ իրենք պատրաստել են լրացուցիչ պատժամիջոցների փաթեթ, որը առանց վարանելու կկիրառվի, եթե քահանա Բրանսոնը չհայտնվի ազատության մեջ։
-
  22:28 • 16.08.18 Ոստիկանության զորքերի գնդապետը տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է իր տղայի դին. shamshyan.com Երեկ, օգոստոսի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշ վարչական շրջանի «Նորքի այգիներ» տներից մեկին հարակից ավտոտնակում ավտոմեքենայի մեջ դի կա։
-
  22:13 • 16.08.18 ՌԴ-ն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել, նման սխալների գինը շատ ծանր է. Ռոբերտ Քոչարյան «Ես հասկանում եմ, որ կա իշխանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին իրավունքից ունենալ այլ կարծիք և հնչեցնել այդ կարծիքը: Ի՞նչ եք իրար խառնվել, ինչի՞ են խանգարում, այլ կարծիք չպիտի՞ ունենանք այս երկրում»:
-
    21:43 • 16.08.18 Ասադն ու իր կինն Արևելյան Ղուտայում այցելել են ահաբեկիչների կողմից լքված «մահվան» թունելը «Մահվան» թունելը, որը փորվել էր իսլամիստ ծայրահեղականների կողմից Արևելյան Ղուտայի Ջոուբար շրջանում, սիրիացի 18 վարպետների կողմից այժմ վերածվել է արվեստի անկյունի․ թունելի պատերի վրա ստեղծվել են արվեստի տասնյակ գործեր։
-
Իրադարձային   21:33 • 16.08.18 Վարչապետն ընդունել է Գարո Արմենին և Թոնի Շաֆրազիին Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը Գարո Արմենին առաջարկել է ներդրումային ծրագրերն իրականացնելու ուղղությամբ ակտիվորեն աշխատել ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունների հետ՝ դրանք արդյունավետ կերպով առաջ մղելու նպատակով:
-
  21:24 • 16.08.18 Փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է ինձ առաջադրված մեղադրանքը. Ռ. Քոչարյան «Ենթադրում եմ, որ բավական քանակի մարդիկ կան ՀՀ-ում, որոնք ինձ չեն ընդունում ինչ-ինչ պատճառներով, բայց ես համոզված եմ՝ կան նաև բազմաթիվ, ավելի շատ մարդիկ, որոնք ընդունում են և հիշում են այն տարիները, որ ես նախագահ եմ եղել, լավ հիշողություններով են հիշում»,-շեշտել է նա:
-
  20:53 • 16.08.18 Գործում եք բացառապես օրենքի դաշտում. ՔԿԾ պետն այցելել է «Արթիկ» ՔԿՀ Շրջայցի ավարտին ծառայության պետ Ա. Մխոյանը տվել է համապատասխան հանձնարարականներ, ինչպես նաև պահանջել շարունակել ծառայությունը նույն ոգով և բարեխղճությամբ` բարձր պահելով ծառայողական կարգապահությունը և ծառայողի արժանապատվությունը:
-
Տնտեսություն   20:36 • 16.08.18 Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարժական կայանի ներկայություն է ապահովել Հանրապետության հրապարակում Թեև վերջին ամիսների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն առավել հզորացրել է Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղադրված իր հիմնական կայանների թողունակությունը
-
  Իրադարձային   20:30 • 16.08.18 100 օրում դատական համակարգում գլոբալ առումով փոփոխություն չի եղել, փաստաբանների ու դատավորների վրա ճնշումներն էլ շատ բացասական երևույթ են. Ե. Վարոսյան Ճիշտ է՝ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել, բայց մինչև հիմա էլ չունենք Վճռաբեկ դատարանի նախագահ, որպեսզի հասկանանք, թե առհասարակ ուր ենք գնում: