Ղազախստանում ակրոբատուհին ընկել է բարձրությունից ելույթի ժամանակ (տեսանյութ)

22:32 • 19.08.18

Ղազախստանում 28-ամյա աղջիկն ընկել է բարձրությունից կրկեսային հնարքի կատարման ժամանակ:

Ինչպես հայտնում է NTV-ն, միջադեպը տեղի է ունեցել Տալդիկորգան քաղաքում, որտեղ հյուրախաղերով հանդես էր գալիս Օմսկի կրկեսը:

Տեղի աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և բուժօգնություն ցույց տվել: Ակրոբատուհին լուրջ վնասվածքներ չի ստացել և մոտ ապագայում կրկին ելույթ կունենա բեմում:

Նրա գործընկերների խոսքով՝ փորձառու ակրոբատուհի Դարյա Վերսկայան իր հնարքների մեծ մասը ցուցադրում է առանց ապահովագրության: Ընկնելիս նա ճիշտ է վայրէջք կատարել, ինչի շնորհիվ էլ ողջ է մնացել:

Միջադեպից հետո կրկեսը որոշել է դադարեցնել հյուրախաղերը:

Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ: