Ոստիկանության հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն ազատվել է պաշտոնից. նրան փոխարինել է 6-րդ վարչության պետը

20:25 • 20.08.18

Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանն ազատվել է պաշտոնից և նշանակվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Tert.am-ի հարցին, թե 6-րդ վարչության արդեն նախկին պետ Արտակ Կարապետյանն այլ պաշտոնի է նշանակվե՞լ,կամ պաշտոնից ազատվե՞լ է , Էդգար Ջանոյանն ասաց,որ նա նշանակվել է այլ պաշտոնի. «Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ,ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը նշանակվել է Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ»:


Հարցին,թե Քրեական հետախուզության վարչության արդեն նախկին պետն այլ պաշտոնի է անցե՞լ, ոստիկանությունից հայտնեցին, որ Սամվել Ասատրյանն անցել է թոշակի։