ԼՐԱՀՈՍ
-
  23:53 • 22.08.18 7 փաստ ամենամյա հաջի մասին, որն այս շաբաթ տոնում է ողջ մահմեդական աշխարհը Մեքքայում գտնվող Կաաբա տաճարը պետք է կրկնակի շրջանցել՝ 7-ական անգամ: Իրական սրբատեղին ոչ թե տաճարն է, այլ սև քարը, որը տեղադրված է Կաաբայի անկյուններից մեկում: Շրջանաձև անցումն ուխտավորներն սկսում են հենց քարի մոտից:
-
  23:42 • 22.08.18 Մոլդովայում քաղաքացիություն կտրամադրեն ներդրումներ կատարելու դիմաց Միևնույն ժամանակ նշվում է, որ կին, ամուսին կամ երեխաներ ունեցող անձը, որը ցանկանում է քաղաքացիություն ստանալ, պետք է առնվազն 250 000 եվրո ծավալով ներդրում կատարի: Այդ դեպքում քաղաքացիություն ստանալու կարող են հավակնել նաև ընտանիքի մյուս անդամները:
-
  23:35 • 22.08.18 Սուբվենցիաներ ստանալու միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների ներկայացրած ծրագրեր՝ շուրջ 400 միլիոն դրամի համաֆինանսավորմամբ. Ա. Միրզոյան «Ծրագրերը հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների վերանորոգմանը և զարգացմանը»,-հայտնել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
-
  22:41 • 22.08.18 Բեռլինում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Ենթադրվում է, որ ՌԴ քաղաքացին պատրաստվում էր պայթյուն իրականացնել Գերմանիայի տարածքում «հնարավորինս շատ մարդկանց սպանելու կամ վիրավորելու» նպատակով: Գերատեսչությունը չի մասնավորեցնում, թե որտեղ էր նախատեսվում իրականացնել պայթյունը:
-
  22:27 • 22.08.18 Թագավորական ընտանիքի 6 կանոն, որոնք արքայադուստր Դիանան հավերժ փոխել է Սովորաբար, թագավորական ընտանիքներում նշանադրության մատանին պատվիրվում է հայտնի ոսկերիչների մոտ, բացի այդ մատանին պատրաստելիս կիրառվում են ընտանեկան մասունքները: Արքայադուստր Դիանան հրաժարվել է այդ ավանդույթից և ընտրել է իրեն դուր եկած մատանին՝ ըստ կատալոգի:
-
  21:45 • 22.08.18 Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ. Ն. Փաշինյան Վերջինս վստահեցրել է, որ այս առումով ինքը որևէ դիսկոմֆորտ չունի, քանի որ այսօրվա կառավարության հիմնական նպատակն աղքատության հաղթահարումն է: Ըստ նրա՝ միանշանակ է, որ այս նպատակին կարելի է հասնել կառավարության ու ժողովրդի համագործակցության արդյունքում:
-
  21:36 • 22.08.18 ԸՕ հայեցակարգում կան կետեր, որոնք կոնսենսուսային չեն. Դանիել Իոաննիսյան Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգը առաջիկա օրերին կվերջնականացվի, ինչի հիման վրա նախագիծը կգրվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների
-
  21:35 • 22.08.18 ՀՀ ԱԳ նախարարը Ռուանդայի և Գաբոնի արտգործնախարարների հետ քննարկել է Աֆրիկյան մայրցամաքի հետ համակողմանի փոխգործակցությունը Այցի շրջանակներում Ռուանդայի և Գաբոնի արտաքին գործերի նախարարներն այցելել են Ծիծեռանակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում։
-
  21:26 • 22.08.18 Հայաստանը պետք է բարելավի զբոսաշրջային ենթակառուցվածքները և պատշաճ որակի ծառայություններ մատուցի. վարչապետ «Ամենամեծ գովազդն այն է, երբ զբոսաշրջիկը գալիս է Հայաստան, և նրան դուր է գալիս այստեղ անցկացրած ժամանակը, սպասարկումը և մնացածը: Երբ նա վերադառնում է հայրենիք, իր ընկերներին, բարեկամներին, սոցիալական ցանցի միջոցով տեղեկացնում է մեր երկրի մասին»,- շարունակել է վարչապետը:
-
  21:07 • 22.08.18 Եկամտահարկի իջեցում ենք նախատեսում, կունենանք լուրջ փոփոխություններ նաև փոքր բիզնեսի համար. Ն. Փաշինյան (տեսանյութ) Ըստ վարչապետի՝ կարելի է գիտակցել, որ նոր Հայաստանում հաջողությունը ոչ թե ծանոթ ունենալն է, այլ կրթական ու ինտելեկտուալ բարձր մակարդակ ունենալը: «Այսօր ՀՀ-ում նա, ով ցանկանում է հաջողություն ունենալ, պետք է ոչ թե ծանոթներ գտնի…
-
  20:45 • 22.08.18 Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադառնալու հարցով աշխատանքային խումբ ստեղծել «Ռուսական կողմն առաջարկ է ստացել տեղահանված անձանց և փախստականների՝ Սիրիա վերադառնալու վերաբերյալ բոլոր տեխնիկական խնդիրների քննարկման նպատակով երկկողմ միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին», - Russia Today-ը մեջբերում է Բուրցևին:
-
  20:35 • 22.08.18 Մտահոգություններ են եղել, բայց արդեն հունիս-հուլիս ամիսներին երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրել. վարչապետ «Մեր բուհական համակարգը պետք է վերակառուցվի այս տրամաբանության մեջ: Մեր բուհերը պետք է կարողանան արտասահմանից ուսանողներ բերել: Միշտ էլ կա հնարավորություն ունենալ գին-որակ այնպիսի հարաբերակցություն, որ նոր ուսանողներ բերի»:
-
  20:24 • 22.08.18 Վարույթ է ընդունվել «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ընկերությունների նախկին սեփականատիրոջ՝ հակամրցակցային գործունեության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ:
-
  20:09 • 22.08.18 Մեղրաշատ համայնքի ղեկավարը աշնանացան ցորենի բաշխման գործընթացում մոտ 2 ու կես միլիոն դրամի վնաս է պատճառել պետությանը Բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ստացած սերմացու ցորենի դիմաց համայնքի բնակիչներից մեկի կողմից վճարված գումարը յուրացնելու վերաբերյալ. գյուղացու վճարած 144.000 ՀՀ դրամը չի մուտքագրվել համայնքի բյուջե: