Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում

16:22 • 22.08.18

ԱԺ պատգամավոր, կալանավոր Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Tert.am-ի հարցին, թե Մանվել Գրիգորյանը նշանակված փորձաքննությունների շրջանակո՞ւմ է գտնվում հիվանդանոցում, «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնեցին.
«Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ Էնդոկրինոլոգիայի բաժանմունքում»:

Հարցին, թե ի՞նչ հետազոտություն է իրականացվում, բժշկական կենտրոնից մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել էր, որ վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն էր նշանակել Մանվել Գրիգորյանի առողջական իրավիճակի վերաբերյալ, որը դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 

Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում