Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել թիմին, որը 1 խաղ է անցկացրել. Հենրիխ Մխիթարյան

23:51 • 23.08.18

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալի» խաղը և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին քննադատողներին:

 

«Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել թիմին, որը 1 խաղ է անցկացրել:

 

Դուք կարող եք քննադատել 1 տարի հետ, մրցաշրջանի ավարտին, երբ տեսնեք, թե ինչի ենք հասել: Բայց դուք չեք կարող քննադատել թիմին, կամ ֆուտբոլիստներին մեկ խաղից հետո, որովհետև դա ճիշտ չէ: 

 

Դուք պետք է ժամանակ տաք մարզչին, քանի որ նա նոր է և ունի նոր փիլիսոփայություն: Նույնիսկ Հռոմի կայսրությունը մեկ տարում կամ մեկ ամսում չի կառուցվել:

 

Մեզ ժամանակ է պետք: Համոզված ենք, որ առաջադիմելու ենք և մեծ արդյունքի ենք հասնելու: Յուրաքանչյուրը դրական է տրամադրված և առաջ է նայում, մենք հաղթանակի ծարավ ունենք»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել «beIN Sports»-ը:

 

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրում «Արսենալը» պարտվել է. Մխիթարյանն իր ակտիվում ունի 1-ական գոլ և գոլային փոխանցում: