Բժիշկները հայտնել են՝ ինչ վիճակում է գտնվում Սոֆյա Ռոտարուն

23:26 • 26.08.18

Ռուսաստանի Ուֆա քաղաքի հիվանդանոցի աղբյուրը պատմել է, որ դեղամիջոցները, որոնք ստացել է Սոֆյա Ռոտարուն նախքան հոսպիտալացումը, սխալ են ընտրված եղել:

Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, աղբյուրի խոսքով՝ հոսպիտալացման հաջորդ առավոտյան երգչուհուն մագնիսառեզոնանսային շերտագրություն են կատարել և «նախկինում տեղի ունեցած գլխուղեղի կաթվածների բազմաթիվ օջախներ» են հայտնաբերել:

«Ինչպես պարզվել է Ռոտարուի հետ զրույցից հետ, նա որոշ սխալ դեղամիջոցներ է ընդունել: Իսկ դեղամիջոցներ, որոնք պայքարում են թրոմբների դեմ, ընդհանրապես չի խմել: Բուժումը սխալ է ընտրված եղել», - հայտնում է աղբյուրը:

Նշվում է նաև, որ երգչուհու վիճակը կայունացել է, սակայն նա կարող է մոտ 5 օր մնալ հիվանդանոցում: