Մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը
ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է Արիզոնա նահանգի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը, այս մասին տեղեկացնում է The New York Times-ը։
«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 16:28-ին»,-ասված է նրա գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունում։
Մաքքեյնը քաղաքականությամբ է զբաղվել շուրջ 60 տարի, մասնակցել է Վիետնամի պատերազմին, իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն էր։
Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ սենատորը որոշում է կայացրել դադարեցնել գլխուղեղի ուռուցքի բուժումը, որոնք անցնում էր։










