Ունենք «թայմ աութ», որը պետք է օգտագործենք մեր բանակցային դիրքերը բարելավելու համար. Խ. Գալստյանը՝ ԼՂՀ հարցի շուրջ բանակցությունների բացակայության մասին
Tert.am-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դոցենտ Խաչիկ Գալստյանի հետ զրուցել է Արցախյան հակամարտության հետ կապված ներկայիս գործընթացի մասին: Նա նկատեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ է դրել Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը: Ինչ վերաբերում է բանականությունների բացակայությանը, Խաչիկ Գալստյանն ասաց, թե դա պայմանավորված է նրանով, որ այս կառավարությունը ժամանակավոր է, և չի բացառվում, որ ընտրություններն իրավիճակ փոխեն:
- Պարո՛ն Գալստյան, Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալը քննադատում էր իշխանություններին՝ Արցախի հակամարտության հետ կապված վարած քաղաքականության մասով, ավելին՝ մեղադրանք կար, որ ապրիլյան պատերազմն իշխանությունների մի շարք բացթողումների արդյունքն է: 3 ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, արդյոք ԼՂ հակամարտության մասով քաղաքականության փոփոխություն նկատվո՞ւմ է:
- Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց մի քանի օր անց արած ամենակարևոր ու կտրուկ հայտարարություններից մեկը վերաբերում էր հենց Արցախյան հակամարտության կարգավորմանը, ըստ որի՝ Փաշինյանը շատ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց ԼՂՀ-ին բանակցությունների սեղան վերադարձնելու մասին: Նա նշեց, որ ինքը, լինելով ՀՀ վարչապետ, լիազորված չէ Արցախի անունից բանակցություններ վարելու: Կարծում եմ՝ այս էր հիմնական ու առաջին շտրիխը՝ նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից առանձնանալու, որովհետև վերջին 20 տարիներին, ըստ էության, մենք ունեցել ենք 2 բանակցային սուբյեկտը 1 անձով ներկայացնելու մարտավարություն: Ըստ էության՝ բոլորի համար պարզ էր, որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛Սերժ Սարգսյանը ՀՀ ղեկավարի դիրքերից լիարժեք կամ համաչափ կներկայացնեին նաև Արցախի հակամարտության շահերը, քանի որ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը ծագումով Արցախից էին, իսկ Քոչարյանը նաև Արցախի նախագահն է եղել: Իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում այս տարբերակումն արդեն տեսնում ենք, ի դեպ, սա բխում է հայ ժողովրդի պետական շահից: Պետք է նաև նշեմ, որ մեր բոլոր իշխանություններն էլ ասել էին, որ, ի վերջո, Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, իսկ Նիկոլ Փաշինյանն այս հարցն ավելի կտրուկ է դնում: Մնում է հույս հայտնել, որ իսկապես Արցախը կվերադառնա բանակցային սեղան, և 1996 թ.-ից խախտված բանակցային պատկերը կվերականգնվի:
- Մինչ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, արցախյան որոշ պաշտոնյաների կողմից լինում են հայտարարություններ, որ վատ բանակցություններն ավելի լավ են, քան բանակցությունների բացակայությունը, քանի որ ներկա վիճակն ավելի հավանական է դարձնում լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորությունները:
- Համաձայն եմ, որ բանակցությունների բացակայությունը կարող է խնդիրներ առաջացնել, բայց ինձ մոտ այլ տրամաբանություն էլ կա: Առաջին դեմքերով բանակցությունների պասիվություն կա, սակայն ԱԳ նախարարների մակարդակով շփումներ կան, դրանք հաստատված են, կարծում եմ՝ կշարունակվեն: Առաջին դեմքերի մակարդակով այս պահին բանակցություններ չկան, որովհետև, եկեք ընդունենք, որ այսօր ՀՀ-ում ձևավորված կառավարությունը, այնուամենայնիվ, ժամանակավոր կառավարություն է: Մենք չգիտենք, թե առնվազն մեկ տարի անց՝ ընտրություններից հետո, ով կլինի ՀՀ վարչապետը, հետևաբար, Ադրբեջանն էլ է բավականին զգուշավորություն ցուցաբերում, և այս պահին Ադրբեջանն էլ այդքան հակված չէ բանակցային իրական գործընթացի: Ունենք «թայմ աութ», որը մենք պետք է օգտագործենք մեր բանակցային դիրքերը բարելավելու համար: Վերջին տարիներին Ադրբեջանն էր ուժի դիրքերից բանակցություններ վարում, իսկ մենք միշտ եղել ենք պաշտպանվողի դերում, քանի որ Ադրբեջանը նախահարձակ է եղել, իսկ հետո մենք որոշել են, թե ինչպես պաշտպանվենք, այդ թվում՝ նաև բանակցություններում:
Իշխանափոխությունը կցանկանայի դիտարկել նաև Արցախյան հակամարտությունում զրոյական կետից բանակցություններ վարելու տրամաբանությունից, պետք է հետևենք, թե որքանով նոր իշխանությունը կկարողանա մերժել նախկինում մեզ պարտադրված, մեր ազգային ու ներպետական շահերը ոչ լիարժեք ներկայացնող բանակցությունների ձևաչափը, բանակցային փաստաթղթերը: Օգոստոսի 17-ի հանրահավաքին Փաշինյանը մեղադրեց նախկին իշխանություններին հող հանձնելու շուրջ բանակցելու համար, թե որքանով իրեն կհաջողի «ոչ մի թիզ հող» կարգախոսը առաջ տանել, դժվար է ասել:
- Վարչապետ Փաշինյանը շարունակում է հայտարարել, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, ավելին՝ աննախադեպ հումանիտար ծրագիր է իրականացվելու: Սրան զուգահեռ՝ ռուս քաղաքական գործիչներն Ադրբեջանում հայտարարում են, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական գործընկերն է, ռուսական կողմը նաև միշտ խոսել է, որ ցանկանում է ԵԱՏՄ կազմում տեսնել Ադրբեջանին: Ադրբեջանի հետ այդքան սերտ համագործակցող ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելով՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման մասով նոր խնդիրներ չե՞ն առաջանա, ի դեպ, այս հարցադրումը եղել է նաև նախկին իշխանությունների օրոք:
- Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին ժամանակներում որոշակի ճաքեր են նկատելի՝ առնվազն ղեկավարների մակարդակով, այցերի մակարդակով, ադրբեջանական լոբբինգի մակարդակով: Սակայն կա հայելային էֆեկտ, ու ամեն բան ունի 2 երես: Բան այն է, որ 150 միլիոնանոց ՌԴ-ում կլինեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, որոնք նման հայտարարություններ կանեն: Եթե Եվրոպան չդիմացավ «խավիարային դիվանագիտությանը», հիշենք, թե ԵԽԽՎ-ում ինչ սկանդալի արժանացավ, ապա ՌԴ-ում էլ կլիներ, որ վարձատրության կամ այլ շահի դիմաց տվյալ պետության լոբբինգը կանեն: Տեսնում ենք՝ հայկական մեդիադաշտում էլ ոչ պակաս հակառուսականության ալիք կա, կարծում եմ, որ այս հարցով կողմերն իրար համարժեք են, քանի որ ՀՀ-ում էլ կա անթաքույց հակառուսականությունը քարոզող մեդիակոնտենտ:
- Այսինքն՝ այս համատեքստում որևէ իրական վտանգ արցախյան հակամարտության կարգավորման մասով չկա՞:
- Արցախի մասով համատեքստը հետևյալն է՝ այս իշխանափոխությունը, համաժողովրդական ալիքը պետք է օգտագործենք մի գերնպատակի համար՝ հայ ժողովրդին որևէ ուժային կենտրոնի կողմից ոչ հայանպաստ դիրքորոշում որևէ մեկը չի կարող պարտադրել: Երբ մենք ազգովի նման մոտեցում ենք որդեգրում, մնացած աշխարհաքաղաքական սեթևեթանքները մենք շատ հանգիստ կընդունենք, չէ՞ որ մենք ունենք ազգային մեկ գերնպատակ: Եթե հիշում եք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր վերջին հարցազրույցներից մեկում, Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին մի միտք ասաց, որ եթե նոր աշխարհակարգում չի լինելու ՌԴ-ն, ապա ինչին է պետք այդպիսի աշխարհը: Հիմա մենք էլ պետք է այսպես տրասֆորմացնենք այս գաղափարը, որ եթե նոր Հայաստանում չի լինելու Արցախը, ինչների՞ս է պետք տարածաշրջանը: Սա նշանակում է, որ հանուն Արցախի յուրաքանչյուր հայ իր մասնիկն է պատրաստ դնել և կյանքը զոհաբերել: Երբ Արցախի հարցն այս աստիճան սրբացնում ես, ապա որևէ ուժային կենտրոնից վախենալու խնդիր չես ունենում, որովհետև 12 մլն մահապարտ անպարտելի ուժ է, և 2016 թ.-ի Ապրիլյան պատերազմի դասը հենց սա էր: Երբ նման մոտեցում ունենանք, բանակցային սեղանի շուրջ դիվանագետները շատ հանգիստ իրենց խոսքը կասեն: Սակայն վտանգավոր միտումն այն է, որ նախորդներն ու ներկաները միմյանց մեղադրում են հող ծախելու, հանձնելու մեջ, սա որևէ լավ բանի մասին չի խոսում, այս դիսկուսը հայկական քաղաքական օրակարգից ընդմիշտ պետք է հանել:
- Ինչպես ինքներդ նկատեցիք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում որոշակիորեն կոշտացրել է դիվանագիտությունը: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը հաշվի կնստի՞ կոշտացման հետ, թե՞ կրկին սահմանին լարվածություն կհրահրի:
- Դիվանագիտական կոշտացումը պետք է ունենա որոշակի հիմնավորում: Բանն այն է, որ վերջին տարիներին մենք արցախյան հարցում հաղթող պետության դիքից չենք բանակցել, այլ արդարացող կամ պատասխանող կողմի դիրքից ենք բանակցել: Իսկ հիմա, եթե այդ կոշտ դիրքորոշումն ամրապնդենք համազգային կոնսոլիդացիայով, եթե մենք մեր ներքին խնդիրները կարգավորենք, հայ հասարակությունը տանենք առողջացման, սա մեր դիրքերը սկսելու է ուժեղացնել: Այսինքն՝ բանակցությունների ժամանակ դու հետևումդ ունենում ես ժողովուրդ, նորմալ հասարակություն, անթերի իշխանություն, որը որևէ գերտերության հետ գաղտնի պայմանավորվածություն չունի, իսկ նման պարագայում անդիմադրելի ուժ ես դառնում:
- Գաղտնիք չէ, որ արցախյան խնդիրը երկու պետությունների՝ Ադրբեջանի ու ՀՀ-ի վրա որպես լծակ միշտ կիրառվել է: Հիմա նոր իրողությունը և մտածելակերպը, թե Արցախը պետք է լինի նոր Հայաստանում, արտաքին աշխարհի համար խնդիրներ չի՞ ստեղծի, չե՞ն փորձի ՀՀ-ի վրա որոշակի ճնշում գործադրելու մեխանիզմներ կիրառել:
- Թեզը, որ նոր Հայաստանում Արցախն էլ պետք է լինի ՀՀ, զարգացման տեղ ունի: Եթե մենք առաջնորդվում ենք ժողովուրդների ինքնորոշման անխախտ տրամաբանությամբ, ապա Արցախի ժողովուրդը վերջին անգամ ինքնորոշվել է՝ ընտրելով անկախ պետականության ճանապարհը: Բայց բնական է, որ ձեր ասած վտանգը կա, որին մենք պետք է պատրաստ լինենք: Նույն Մինսկի խմբի գործունեության տարիների փորձը ցույց է տվել, որ գերտերությունների շահերը տարածաշրջանում բախվել են, հակասության մեջ են մտել, որից էլ տուժել է հակամարտության կարգավորման ընթացքը: Ի դեպ, եռանախագահության ինստիտուտի առաջացումը հենց այդ հակասությունների արդյունք էր: Կարծում եմ՝ այստեղ փոխլրացման մշակույթը, բալանսավորված քաղաքականությունը պետք է շարունակվի:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
Քաղաքականություն
-
11:08 • 05.05.24 Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն
-
18:49 • 04.05.24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
11:17 • 05.05.24 Ուկրաինան ռուսական Սու-25 ինքնաթիռ է խոցել. Զելենսկի
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում