Ռեզյումե. Ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս

16:05 • 29.08.18



Հեղինակը՝ Լիլիթ Հակոբյանը, «ՊրոՍերվիս-Լ» Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրենն է: Նա Միացյալ Թագավորությունում գործող Անձնակազմի կառավարման և զարգացման հարցերով հավատարմագրված ինստիտուտի (CIPD) ասոցացված անդամ է և ունի այդ ոլորտում բազմամյա փորձ: Ստորև հոդվածում հեղինակը նշում է ռեզյումեներում առավել հաճախ հանդիպող բացթողումները և ներակյացնում խորհուրդներ:

Ռեզյումե. Ի՞նչ, ինչո՞ւ և ինչպե՞ս

Ինքնակենսագրականի հիմնական ձևերն են՝« CV» (լատիներեն Curriculum Vitae) և դրա կարճ տարբերակը՝ «ռեզյումե» (resume):

Ինքնակենսագրականը չափազանց կարևոր և հզոր գործիք է, որովհետև բացի այն, որ գործատուն ստանում է դիմորդի մասին բուն ինֆորմացիա, կարող է նաև որոշակի կարծիք կազմել տվյալ անձնավորության մասին։ Երբեմն ինքնակենսագրականի ոչ պատշաճ կազմված լինելու պատճառը բացասաբար է ազդում որակյալ դիմորդի վարկանիշի վրա, թույլ չտալով վերջինիս մասնակցել ընտրության հետագա փուլերում։ Այն կարող է նաև որոշակի կանխակալ կարծիք կամ վերաբերմունք ձևավորել գործատուի մոտ:

Ստորև ներկայացնում եմ ամենահաճախ հանդիպող բացթողումները կամ սխալները:


• Ծավալը

Այստեղ ամենակարևոր կանոնը՝ հնարավորինս հակիրճ: Աշխատանքի համար դիմորդների թիվը գրեթե միշտ մեծ է, իսկ գործատուները չունեն մեծ ցանկություն և ժամանակ ուսումնասիրելու ծավալուն ինքնակենսագրականները: Իհարկե, էջերի որևէ ընդունված սահմանափակում չկա, սակայն խորհուրդ է տրվում կազմել ռեզյումեն համառոտ՝ մինչև 3 էջ առավելագույնը:


• Կրթությունը

Պարտադիր նշեք ավարտելու տարեթիվը, ստացած դիպլոմը, ինչպես նաև կոչումը կամ աստիճանը /մագիստրոս, բակալավր, մասնագետ և այլն/: Եթե ունեք նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն, ապա հանրակրթական դպրոցի մասին հարկ չկա նշելու, եթե իհարկե խոսքը մասնագիտացված դպրոցների մասին չէ՝ օրինակ «Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» և այլն: Հաճախ հանդիպող սխալներից է նաև, երբ կրթությունն ու տարբեր դասընթացներին մասնակցությունը նշվում են ռեզյումեի նույն հատվածում:


• Աշխատանքային փորձը

Ռեզյումեներում հաճախ կարելի է տեսնել պարտականությունների և պարտավորությունների մասին երկարաշունչ և մանրամասն նկարագրություն: Արդյոք դա ճի՞շտ է:

Ընդհանրապես, ՄՌ հարցերով մասնագետները խորհուրդ են տալիս կենտրոնանալ ոչ թե պարտականությունները մանրամասն թվարկելու վրա, այլ նշել կատարած գործողությունների շնորհիվ ստացված արդյունքները՝ օրինակ «ապահովել եմ 10-ից ավելի գործընկերային հարաբերությունների համար անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ձևակերպումները» կամ «նախաձեռնել և իրականցրել եմ 10 ամիս տևողությամբ կամավորական ծրագիր, որի արդյունքում մաքրվել է X գետի ողջ երկայնքը»: 

Եթե, այնուամենայնիվ, դժվարանում եք որոշել, թե որն է եղել վերջնական արդյունքը կամ արդյունքները, և ինչը որպես այդ արդյունքին հասնելու կարևոր քայլ կամ բաղադրիչ, ապա ավելի ճիշտ կլինի խմբավորել պարտականություններն ըստ իրենց տեսակի: Օրինակ, եթե Ձեր աշխատանքի շրջանակներում Դուք պատասխանել եք պատվիրատուների հեռախոսազանգերին, տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրել հաճախորդներին, իրականացրել եք վաճառք և այդ ամենի մասին պարբերաբար տեղեկացրել եք վերադասին գրավոր կամ բանավոր, ապա այդ բոլոր գործողությունները մեկ առ մեկ գրելու փոխարեն պարզապես պետք է նշել՝ «իրականցրել եմ հաճախորդների սպասարկման գործառույթներ», փակագծերի մեջ նշելով մեկ կամ երկու հիմնական պարտականություն:

Տարածված սխալ է նաև պատասխանատվությունը որպես գործառույթ նշելը, օրինակ՝ «ապահովել ծրագրի իրականացման բնականոն ընթացքը», կամ «ապահովել գրասենյակի բնականոն աշխատանքը»: Սա շատ ընդհանուր է, և պարզ չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի դիմորդը բնականոն ընթացքի ապահովման տակ և ինչպես է ապահովել այդ բնականոն աշխատանքը:


• Ի՞նչ անել, եթե աշխատանքային փորձը բացակայում է

Հաճախ են այնպիսի դեպքերը, երբ դիմորդները, հատկապես նորավարտ երիտասարդները չունեն համապատասխան աշխատանքային փորձ: Սա, իհարկե, բարդ հարց է: Ուստի խորհուրդ եմ տալիս ուսանելու տարիներին ձեռնամուխ լինել կամավորական աշխատանքի:

Կամավորական աշխատանքի առկայությունը վկայում է Ձեր աշխատասիրության մասին, իսկ բուն զբաղմունքից դուք շատ օգուտներ կարող եք քաղել և փորձ ձեռք բերել: Իսկ ամենակարևորը՝ զգալիորեն կբարձրացնեք Ձեր վարկանիշը և կունենաք համեմատական առավելություն այլոց նկատմամբ:


• Ուսուցողական ծրագրեր, վերապատրաստում /Training/

Այս հատվածում չափազանց կարևոր է նշել հետևյալը՝ դասընթացի ժամկետները, դասընթացի ճշգրիտ անվանումը, դասընթացը իրականացնող կազմակերպությունը, ինչպես նաև այն կազմակերպությունը, որի հովանու տակ տվյալ դասընթացն անց է կացվել, օրինակ` միջազգային հեղինակավոր կազմակերպությունները: Պարտադիր է նշել ստացած վկայականների մասին, իսկ եթե դասընթացի արդյունքում ստացել եք համապատասխան որակավորում, ապա այն նույնպես պետք է նշել: Օրինակ, բոլոր այն դեպքերում, երբ Ձեր նախկին աշխատավայրում անցել եք հենց այդ ընկերության անձնակազմի համար անցկացված այս կամ այն դասընթացն ու վերապատրաստումը, ապա անպայման նշեք այդ կազմակերպության կամ ծրագրի անվանումը: Հաճախ կազմակերպության ներսում անցած կարճատև սեմինար-պարապմունքը մատուցվում է որպես վերապատրաստում, ուստի այդ պատճառով ցանկալի է նաև նշել ուսուցողական ծրագրի տեսակը՝ օր. սեմինար, դասընթաց, պարապմունք և այլն:


• Աշխատեք չշփոթել որակները, հմտությունները, կարողությունները և որակավորումները


Դիմորդները մեծ հաճույքով նշում են իրենց անձնական որակները, օրինակ աշխատասիրությունը, նվիրվածությունը և այլն, դրանք համադրելով հմտությունների, կամ երբեմն նույնիսկ «որակավորումների» հետ:

Որպես որակավորում կարելի է նշել այնպիսի կարողություն, որը պաշտոնապես ճանաչվել է հատուկ մասնագիտական խորհրդի կամ հաստատության կողմից: Օրինակ «առաջին բուժօգնություն» տրամադրելու կարողությունը համարվում է որակավորում, եթե այն ձեռք է բերվել համապատասխան մասնագիտական դասընթացի արդյունքում, իսկ «գերազանց հաղորդակցման և միջանձնային հարաբերություններին» տիրապետելն ամենևին որակավորում չէ, այլ լավագույն դեպքում հմտություն է, որին դիմորդն իր կարծիքով տիրապետում է, սակայն այն դեռ պետք է ապացուցել: Որակավորում կարող է համարվել, օրինակ, ծրագրավորման տարբեր լեզուներին տիրապետելը:


• Լուսանկարներ, նախասիրություններ և այլն անձնական տեղեկություններ

Շատերը գերադասում են զետեղել իրենց լուսանկարները՝ հավանաբար տեսողական մակարդակում իրենց մասին առավել լավ պատկերացում կազմելու համար, ինչպես նաև նշում են նախասիրությունները, օրինակ «ակվարիումային ձկների բազմացում» կամ «ժայռերի մագլցում» (հավանաբար գործատուների վրա առավել վառ տպավորություն թողնելու նպատակով): Այս ամենն, ինչպես ասում են, չի արգելվում նշել, սակայն որքանո՛վ կարող է նպատակահարմար լինել, որոշեք ինքներդ:


• Խուսափել չափազանցված ինքնագնահատակններից 

Իհարկե, հասկանալի է, որ դիմորդն ամեն կերպ ուզում է իր լավագույն հատկանիշները նշել ռեզյումեի մեջ, քանի որ այն միակ և եզակի հնարավորություն է ընձեռում սեփական անձի մասին գործատուին տեղեկություններ հասցնելու առումով։ Վերջին տարիներին սրան գումարվել է նաև Արևմուտքից ներթափանցած այն միտումը, որ պետք է ներկայանալ որպես չափազանց ինքնավստահ դիմորդ, մասնագետ և ստեղծել լավատես անձնավորության կերպար («պոզիտիվ մարդ»): Այս հարցում խորհուրդ կտայի դրսևորել որոշակի նրբանկատություն: Անկախ այն բանից, թե որքան պրոֆեսիոնալ և պահանջված մասնագետ եք Ձեզ համարում, պետք չէ բացահայտ և ուղղակի նշել դրա մասին: Կարող եք պարզապես նշել, որ ունեք այս կամ այն ոլորտում նշանակալի փորձ և փորձառություն, իսկ ստացած որակավորումը, ինչպես նաև ունեցած ձեռքբերումների մասին հիշատակումն արդեն բավարար են, որ Ձեր բարձր մասնագիտական որակների մասին ուղերձը տեղ հասնի: 

Ինչ վերաբերվում է անհատական հատկանիշներին, ապա շատ դիմորդներ աշխատանքի դիմելիս ուղղակիորեն ինքնագովասանքով են զբաղվում: Պարզապես պետք չէ մոռանալ, որ Ձեր անձնական կարծիքը Ձեր մասին կարող է առնվազն չհամընկնել այլոց կարծիքի հետ: Ձեր հատկանիշների և որակների մասին դուք կարող եք պատմել, ինչպես նաև վկայություն տալ կամ ապացուցել ընտրության և համալրման հետագա փուլերում:


Լլիթ Հակոբյան, «ՊրոՍերվիս-Լ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն, www.proservice-l.com, @proservice-l։

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

11:49 • 20/09

Նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

11:44 • 20/09

Սեպտեմբերի 21-ին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայում տեղի կունենան սպորտային միջոցառումներ

11:41 • 20/09

Նոր Զելանդիայի լողափերից մեկում տարօրինակ արարածը զարմացրել է հանգստացողներին (տեսանյութ)

11:37 • 20/09

ՄԻՊ աջակցությամբ դատապարտյալը վիրահատվել է

11:35 • 20/09

ՕԵԿ-ը կողմնակից է երկրում թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին պատժելուն, Մարտի 1-ը բացահայտելուն ու արտահերթ ընտրություններին. հայտարարություն

11:29 • 20/09

Հայերեն–ֆրանսերեն զրուցարան. Ոստիկանության նվերը՝ Կառավարության անդամների սեղաններին

11:20 • 20/09

Մալայզիայի նախկին վարչապետին յուրացված 628 միլիոն դոլարի առնչությամբ 21 մեղադրանք է առաջադրվել

11:19 • 20/09

ԲԿ–ներին պետպատվեր հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլև վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը

11:06 • 20/09

Թուրքիայում սպանվել է Ադրբեջանի արդարադատության նախկին նախարարի որդին

11:04 • 20/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել. Դատախազություն

11:00 • 20/09

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում են ԱՀ ոստիկանությանը գույք հատկացնելու, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգելու և այլ հարցեր

10:57 • 20/09

ՉԼ. Հայտնի են առաջին տուրի լավագույն գոլի թեկնածուները (տեսանյութ)

10:57 • 20/09

«Հրապարակ». «Արմենալը» փակվում է, իսկ գործարանի ադմինիստրացիան լռում է

10:55 • 20/09

Չեմպիոնների լիգա. Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 հավակնորդները

10:41 • 20/09

Ռուսաստանը բազմակի օգտագործման իր առաջին հրթիռը կստեղծի

10:33 • 20/09

«Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը

10:20 • 20/09

Քննարկվել է Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը

10:19 • 20/09

Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

10:18 • 20/09

Ճապոնիայում առցանց բորսայից 60 միլիոն դոլարի թվային արժույթ է գողացվել

10:16 • 20/09

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը ճանաչողական այց է կատարել ՀՀ ԱԱԾ

10:14 • 20/09

«Հրապարակ». Ալիկ Սարգսյանը վերականգնել է կապերը Ռ. Քոչարյանի շուրջ հավաքվող անձանց, այդ թվում՝ վաղեմի հակառակորդ Հ. Աբրահամյանի հետ

10:08 • 20/09

Թրամփը քննադատել է Բուշ-կրտսերին ԱՄՆ պատմության «միակ վատագույն սխալը» գործելու համար

10:03 • 20/09

«Ժողովուրդ». Հրազդանյան չարաշահումների քրոնիկա. Ա. Դանիելյանը համայնքային միջոցները ծառայեցրել է եղբոր բիզնեսին շահույթ ապահովելու համար

09:52 • 20/09

«168 ժամ». Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

09:51 • 20/09

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

09:50 • 20/09

Թուրքիայում հանցախմբի անդամները, որոնց թվում կան Վրաստանի քաղաքացիներ, 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել (տեսանյութ)

09:42 • 20/09

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

09:34 • 20/09

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առանց որևէ հիմնավորման աշխատանքից ազատել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին

09:33 • 20/09

Հրապարակվել է ՌԴ-ում ՄիԳ 31-ի կործանման վայրից առաջին տեսանյութը

09:12 • 20/09

«Ժողովուրդ». Գարեգին Բ կաթողիկոսն ինքնակամ կլքի աթոռը հիվանդության հիմքով

09:03 • 20/09

«Հրապարակ». Հոկ­տեմբերին Նյու Յորք կմեկնի ՀՀ նախագահը՝ East-West Institute-ի շնորհած «Համաշ­խարհային պետական գործիչ» տիտղոսն ստանալու

08:41 • 20/09

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանը գնում է վա-բանկ

08:20 • 20/09

«Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ. Վրաստանը ցա­մաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի որոշումը հե­տաձգել է մինչև տարեվերջ

07:41 • 20/09

Երևանում և 9 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

07:33 • 20/09

Էմինեմի «Killshot» երգը լսումների քանակով YouTube-ի ռեկորդակիր է դարձել

06:49 • 20/09

Ճապոնիայի արտգործնախարարը մտադիր է Լավրովի հետ քննարկել հաշտության պայմանագիր կնքելու առաջարկը

06:17 • 20/09

Փրկարարները հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

06:11 • 20/09

Փենսիլվանիայի ծերանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

05:43 • 20/09

Թունավոր մեդուզաները ողողել են Իտալիայի ափերը

05:14 • 20/09

ՄԱԿ-ը չի պատրաստվում միջամտել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի բանակցություններին. Գուտերեշ

04:44 • 20/09

Հարավային Օսիան պատրաստ է ուղիղ երկխոսություն սկսել Վրաստանի հետ

04:17 • 20/09

Ավտովթար Երևանում. բախվել են Tavris, Mercedes և ВАЗ 2121 ավտոմեքենաները. shamshyan.com

03:59 • 20/09

Փոթորկի հետևանքով ԱՄՆ-ի ափերին թունավոր մրջյունների «կղզյակներ» են առաջացել (տեսանյութ)

03:16 • 20/09

Ջորջ Բուշ կրտսերը կոչ է արել մակեդոնացիներին կողմ քվեարկել անվանափոխությանը

02:41 • 20/09

Տեխասում թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել է ավտոմեքենաների վրա. կան տուժածներ

01:59 • 20/09

ԱՄՆ-ը պատրաստ է փոխել Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների ձևաչափը

01:37 • 20/09

Վատիկանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց

01:25 • 20/09

ՉԼ. «Ռեալը» ոչ մի դժվարություն չունեցավ «Ռոմայի» հետ խաղում (տեսանյութ)

01:14 • 20/09

Ասադը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին՝ Իլ-20 ինքնաթիռի կործանման կապակցությամբ

00:01 • 20/09

Իսրայելական օդուժի հրամանատարը սեպտեմբերի 20-ին կժամանի Մոսկվա՝ տեղեկություններ հաղորդելու Իլ-20-ի կործանման մասին

23:48 • 19/09

Պակիստանի նախկին վարչապետ Շարիֆը դատապարտվելուց երկու ամիս անց ազատ է արձակվել բանտից

23:42 • 19/09

Չստացված նորամուտ. Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել Վալենսիա-Յուվենտուս խաղում (տեսանյութ)

23:28 • 19/09

Գիտնականները պարզել են Ջեյմս Կուկի «Ինդեվըր» նավի մնացորդների գտնվելու հավանական վայրը

23:23 • 19/09

Չի կարող Երևանն ունենալ 180 մլն դոլարին համարժեք, Գյումրին՝ 6 միլիոնի բյուջե. Ս. Բալասանյանը՝ Տ. Ավինյանին

23:09 • 19/09

Թրամփը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպման մասին

23:01 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». ուղիղ հեռարձակում

22:56 • 19/09

Տրագիզմն այն կլինի, եթե պատմական հեռանկարում պարզվի՝ Նիկոլ Փաշինյանը հերթական Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին. Ա. Աշոտյան

22:53 • 19/09

85-ամյա իռլանդացին կանխել է զինված կողոպուտը՝ ստիպելով գողերին փախչել (տեսանյութ)

22:47 • 19/09

Բրազիլիայի քացաքացին մոլորվել է Կոտայքի մարզում՝ Ակնալիճ տանող լեռնային հատվածում

22:40 • 19/09

Թրամփը երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները

22:33 • 19/09

Զարմանալի է, որ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաները նման բիրտ լեզու են օգտագործում. գերմանացի մասնագետը՝ Երևանում քարոզարշավի մասին

22:21 • 19/09

Իտալացի դպրոցականներին արգելել են սմարթֆոններ օգտագործել դասերի ժամանակ

22:05 • 19/09

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

22:00 • 19/09

Վերանայել շենքային պայմանները, նպաստել կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը, հիմնել կրթաստեղծարարական կենտրոններ. ավագանու թեկնածուների՝ կրթության ոլորտի առաջնահերթությունները

21:59 • 19/09

ՉԼ. «Ռեալ»-«Ռոմա». մեկնարկային կազմեր

21:43 • 19/09

Ռուսաստանում բնակվող հայ լեյտենանտն օգնել է փրկել այրվող տան 56-ամյա տիրուհու կյանքը

21:31 • 19/09

Ամոթն իր քաղաքական թիմինն է, ամոթն իր դաշինքի ավագանու անդամներինն է. Զոհրաբյանը՝ Փաշինյանին

21:31 • 19/09

Ոստիկանության զորքերի գնդապետը մեղադրվում է ենթականերից պարգևատրված գումարների մի մասը հետ վերցնելու մեջ. գործը դատարանում է

21:22 • 19/09

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին որոշումը կայացրել է ժողովուրդը, ով դրան դեմ գնաց՝ կնքում է իր քաղաքական մահկանացուն. Ն. Փաշինյան

21:19 • 19/09

Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Մալխաս Ամոյանը` աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

21:05 • 19/09

Քարոզարշավի ընթացքում գրանցված խախտումները հիմնականում վերաբերում են պաստառների փակցմանը, որն ամենաշատն արվել է «Իմ քայլի» կողմից. Դ. Իոաննիսյան

20:55 • 19/09

Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա. ԱԳՆ

20:55 • 19/09

Ամերիկացի միլիարդատերը նշել է, թե երբ կարող է նոր ֆինանսական ճգնաժամ տեղի ունենալ

20:47 • 19/09

Մի ուժ կա, որի տեսակետի փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, և դա ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյան

20:36 • 19/09

ԱՄՆ-ն ցանկանում է պայմանագիր կնքել Իրանի հետ միջուկային և բալիստիկ ծրագրերի վերաբերյալ

20:35 • 19/09

Դ. Տոնոյանը Գերմանիայի դեսպանին ներկայացրել է, որ հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող

20:27 • 19/09

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպմանը Ն. Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության զարգացման ոլորտում համագործակցությունը

20:19 • 19/09

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունքում Սիրիական հակամարտությունը մոտենում է իր եզրագծին․ արաբագետ

20:15 • 19/09

Հայաստանում հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2021 թվականի հունվարի 1-ը

20:12 • 19/09

Այս քարոզարշավում ընտրական «տասովշիկները» և ողջ վարչական ռեսուրսը դուրս են ընտրական պրոցեսից. Ն. Փաշինյան

20:11 • 19/09

ԱՀԿ-ն հայտնել է՝ որն է ամենամահացու հիմանդությունն աշխարհում

20:03 • 19/09

Մենք ասում ենք, որ պետք է լինի համերաշխություն, հանդուրժողականություն, սա ամենաշահավետ կառավարման ձևն է. Ա. Զեյնալյան

20:02 • 19/09

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Ռուբեն Արևշատյանը

19:50 • 19/09

ՉԼ. Նագելսմանն այսօր ռեկորդ կսահմանի

19:49 • 19/09

Տեսողության պատճառով քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցողների համար մշակվել են բրայլյան գրատեսակով և խոշոր տառաչափով ուղեցույցներ

19:49 • 19/09

«Ֆեյքերը» փչացնում են ոչ միայն այս քարոզարշավի մթնոլորտը, այլև Հայաստանում ներքաղաքական անկայունություն են ստեղծում. Ստեփան Գրիգորյան

19:47 • 19/09

Ոստիկանները հայտնաբերել են 17 տարի առաջ երկու անձի սպանության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)

19:45 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքը

19:36 • 19/09

Նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

19:32 • 19/09

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն անկախ քաղաքական հայացքներից. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը՝ Արա Բաբլոյանին

19:29 • 19/09

Զ. Մնացականյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական կողմի առաջնահերթությունները

19:24 • 19/09

Բազմաթիվ տեղեկատվական աղբ է լցվել սոցցանցերում. այնպիսի բաներ եմ լսում մեր մասին, մտածում եմ՝ կարո՞ղ է մենք ենք արել, որ երկիրն այս վիճակում է հայտնվել. Է. Մարուքյան

19:23 • 19/09

Իռլանդիան 14 մլրդ եվրո է գանձել Apple-ից չվճարված հարկերի համար

19:18 • 19/09

Կոռուպցիան իսկապես խնդիր է, բայց օտարերկրյա ներդրողներին տնտեսական տեսլական պետք է ներկայացնես. Վարդան Արամյան

19:08 • 19/09

ՖԻԴԵ-ն Աշոտ Վարդապետյանին նշանակել է Կարլսեն-Կարուանա մրցախաղի գլխավոր մրցավար

18:51 • 19/09

Երևանն իսկապես վերածվել է սպասարկման ոլորտ ապահովող քաղաքի, աշխատատեղեր են պետք. Արամ Սարգսյան

18:49 • 19/09

Այս քարոզարշավն իր ագրեսիայով, սոցիալական ցանցերում կեղտով առանձնացավ նախկին բոլոր քարոզարշավներից. Ն. Զոհրաբյան

18:49 • 19/09

Պլյուս չափի ամերիկացի մոդելը «հարձակվել» է փոքր չափսի հագուստ պատրաստող բրենդների վրա (լուսանկարներ)

18:39 • 19/09

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայող Հ. Մաթևոսյանի սպանության դեպքի առթիվ

18:24 • 19/09

Է. Շարմազանովը Ա. Զոհրաբյանի ու Հ. Նահապետյանի հետ քննարկել է ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանությանը վերաբերող հարցեր