Հայ-ռուսական ճգնաժամային հարաբերություններն առողջացնելու մեկ «դեղամիջոց-բանաձև» կա․ Էդուարդ Աբրահամյան
Հայ-ռուսական հարաբերությունները թևակոխել են պերմանենտ ճգնաժամային մի իրավիճակ, իսկ դա ուշ թե շուտ պետք է լիներ:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, վաշինգթոնյան Ջեյմսթաուն հիմնադրամի և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս եղած զարգացումներից և առաջիկայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին իր կանխատեսումներից:
«Հայ-ռուսական հարաբերություններն ի սկզբանե բալանսավորված չեն եղել․ չի եղել միմյանց կենսական շահերի ճանաչման և հարգանքի մթնոլորտ, հատկապես ռուսաստանյան քաղաքական էլիտայի կողմից, ինչի միանշանակ առաջին մեղավորները եղել են նախկին միմյանց հաջորդող իշխանությունները։
Հայկական կողմին այդպես էլ չի հաջողվել Ռուսաստանի հետ հարաբերություններում այսպես ասած գծել «կարմիր գծեր», որոնցից ռուսական կողմի անցումը ՀՀ շահերի ոտնահարում և անարգանք կարող էր որակվել: Հայկական կողմն ուղղակի պարտավորված է այդ «կարմիր գծերը» սահմանել հիմա, որոնց բացակայությունն է, ի դեպ, երկկողմ հարաբերությունների այս ճգնաժամային իրավիճակի պատճառը: Թերևս պետք էր շատ ավելի վաղ շրջանում համապատասխան կեցվածքով ուղղակի Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ազգային օրակարգ ունենալու իրավունքի նկատմամբ հարգանք պահանջել ռուս գործընկերներից։
Դա չի արվել, կամ արվել է միայն մասամբ, որի հետևանքով դաշնակցային հարաբերությունները, ռուսական էլիտայի որոշ ներկայացուցիչների դիրքորոշումից ելնելով, դառնում են հարաբերություններ, որոնք բնորոշ են մետրոպոլիա-վասալ հարաբերություններին, ինչը Հայաստանի սուվերենության ուղղակի ոտնահարում և վերացում է նշանակում: Ուստի Հայաստանի Հանրապետության շահերից է բխում իսկապես կառուցողական, դաշնակցային, իրավահավասար հարաբերություններ ունենալը Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Էդուարդ Աբրահամյանը նկատեց, որ Ռուսաստանը ճգնաժամային հարաբերություններ ունի ոչ միայն մեզ, այլ նաև իրեն դաշնակից գրեթե բոլոր երկրների հետ: «Նման ճգնաժամային հարաբերություններ նա չունի միայն Ադրբեջանի հետ, որովհետև վերջինիս ընդունում է որպես իրական ռազմավարական գործընկեր, որը միշտ կարևորել է իր արտաքին քաղաքականության մեջ մանևրելու կարևորությունը, ինչի հետ ժամանակի ընթացքում ռուսական կողմն ուղղակի համակերպվել է: Կրեմլյան քաղաքական էլիտայի մի ստվար զանգվածի կարծիքի համաձայն՝ եթե դու Ռուսաստանի՝ հետխորհրդային տարածաշրջանում գտնվող դաշնակից ես, ապա դու պարտավոր ես կիսել Մոսկվայի օրակարգը արտաքին քաղաքականության հարցերում»:
Էդուարդ Աբրահամյանի կարծիքով՝ հայ-ռուսական օրակարգում պետք է լինեն հարաբերությունները վերաիմաստավորելը, վերաթարմացնելն ու վերբեռնելը: Նա այս համատեքստում օրինակ բերեց Իսրայելի և ԱՄՆ-ի հարաբերություններում առկա բանաձևը: Նշեց՝ Հայաստանն ու Ռուսաստանն էլ պետք է ձգտեն նման դաշնակցային հարաբերությունների մեխանիզմին:
«Կարծում եմ՝ ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունների պարադիգմայի ընկալումն ու որոշակի որդեգրումը Ռուսաստան-Հայաստան դաշնակցային հարաբերություններն առողջացնելու, ճգնաժամային ֆոնն իջեցնելու միակ դեղամիջոցն է»,- ասաց նա:
Էդուարդ Աբրահամյանը բերեց մի քանի օրինակ. 1995-96թթ. Վաշինգտոնում, երբ Հորդանանին ԱՄՆ Մեծ Ոչ-ՆԱՏՕ-ի Դաշնակցի կարգավիճակ և Ֆ-16 կործանիչներ տրամադրելու կարևորություն էր առաջացել, քլինթոնյան պետքարտուղարությունը Իսրայելի տեսակետն այս հարցում որոշիչ համարեց։
«Ստանալով Իսրայելի կողմից պատասխան առ այն, որ չկա առարկություն, և Իսրայելի անվտանգությանն այս գործընթացը չի սպառնում, ԱՄՆ նախագահն ու ադմինիստրացիան նոր անցան համապատասխան գործընթացին։ Մեկ այլ օրինակ ոչ վաղ անցյալից․ Օբամայի ժամանակաշրջանում Իսրայելը, ըստ էության, պայքարում էր ԱՄՆ-ի տարածաշրջանային նոր քաղաքականության դեմ՝ կապված ԱՄՆ-Իրան մերձեցման հետ միջուկային գործարքի շրջանակներում՝ միևնույն ժամանակ շարունակելով լինել վերջինիս տարածաշրջանային ամենահուսալի դաշնակիցը: Թրամփի՝ իշխանության գալու շրջանում էլ Միացյալ Նահանգներ-Իսրայել հարաբերություններն առավել կարգավորվեցին՝ ԱՄՆ–ի՝ Իրանի միջուկային գործարքից դուրս գալու և պատժամիջոցներ կիրառելու հետևանքով։ Դրանով իսկ Վաշինգտոնը շարունակեց հաշվի առնել իր հիմնական դաշնակցի անվտանգային և ռազմավարական շահերը՝ նախագծելով և իրականացնելով ամերիկյան քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում»,- ասաց նա:
Փորձագետը նկատեց, որ դաշնակիցների միջև ժամանակ առ ժամանակ առաջացող խնդիրները նորմալ ու բնական երևույթներ են․ «Գործ ունենք երկու տարբեր պետականությունների, սուվերենների հետ, որոնց իրական ազգային շահերը ոչ միշտ պիտի համընկնեն։ Մշտապես համընկնումն ուղղակի նոնսենս է։ Դա նշանակում է, որ առնվազն երկու երկրներից մեկը չունի իր իսկ մշակած արտաքին քաղաքական տեսլական և օրակարգ: Դաշնակից լինելը չի նշանակում վերցնել այլ երկրի օրակարգն ու իրականացնել, ինչպես անում է հաճախ Հայաստանը Ռուսաստանի համար։ Այո՛, ռուսական կողմն ունի իր մեղքը այս իրավիճակում՝ նրանց պահվածքն ուղղակի հաճախ ոչ կառուցողական է և պարտադրող, բայց մեղքի առյուծի բաժինը հայկական կողմինն է, որը հստակ սահմանագիծ չի գծել, չի պնդել, որ ՀՀ–ի շահերից է բխում այլ երկրների հետ ռազմավարական անվտանգային հարաբերությունների զարգացումը։ Չի գծել այդ կարմիր գծերը, որոնցից ռուսական կողմի անցնելը կհավասարվի Հայաստանի շահերին ուղղակի ձեռնոց նետելուն, ինչը կստիպի հայկական կողմին ռուսական կողմի նկատմամբ դառնալ, իրենց պատկերացմամբ, ոչ ադեկվատ՝ ընդհուպ մինչև պայմանագրերի վերանայման օրակարգի առաջացմամբ և այլն»,- ասաց նա:
Ռուսաստանի կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ըստ Էդուարդ Աբրահամյանի, ուղղակի դեմ է Հայաստանի շահերին։
«Ես Ադրբեջանին շարունակաբար զինելն ու դրանով իսկ ավելի ագրեսիվացնելն ի նկատի ունեմ։ Ռուսաստանի այդ «բալանսավորման» քաղաքականությունը ոչ միայն կհանգեցնի մեծ պատերազմի, այլև ուղղակի վերջ կդնի իր ներկայությանը Հարավային Կովկասում։ Այ սա է պետք հասցնել ռուս գործընկերներին։ Որ իրենց քաղաքականությունն ուղղակի կործանարար է բոլոր մասնակիցների համար, և Հայաստանը ստիպված պետք է լինի պաշտպան կանգնել իր անվտանգային և տարածաշրջանային շահերին, եթե դրանք շարունակվեն անարգվել և ոտնահարվել Մոսկվայի կողմից»,- ասաց նա:
Ուստի միակ փրկության դեղամիջոցը հայ-ռուսական հարաբերությունների համար, Էդուարդ Աբրահամյանի համար, դրանք տեղափոխելն է ԱՄՆ-Իսրայել դաշնակցային հարաբերությունների ֆորմատ, որտեղ ՀՀ շահերի առաջնահերթությունը պետք է ճանաչվի և դրանք հաշվի առնվի Ռուսաստանի կողմից իր իսկ տարածաշրջանային քաղաքականության նախագծման և իրականացման պարագայում։
Իսկ դիտարկմանը, թե ինչ է կարծում՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը խոսվելո՞ւ է այս օրերին շատ քննարկված Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը, Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց․
«Ես այդ բոլոր հայտարարությունները համարում եմ ուռճացված և քարոզչական նպատակներով արված: Ոչ մի ռեալ հիմք ես չեմ տեսնում, որ Ադրբեջանը կանդամակցի ՀԱՊԿ-ին: Ադրբեջանը չի դառնա ՀԱՊԿ անդամ, որովհետև Ադրբեջանին դա պետք չէ, քանի որ Բաքվի շահերից դա չի բխում: Այն չի դառնա մի կառույցի անդամ, որը, ըստ էության, գրեթե գոյություն չունի, սակայն կսահմանափակի Ադրբեջանի արտաքին քաղաքական հնարավորությունները: Ի վերջո, Ադրբեջանը եղել է Հավաքական Անվտանգության Պայմանագրի անդամ 1992–1997 թվականները՝ այն հույսով, որ այդ համատեղ պարտավորվածությունը կբացառի Ղարաբաղյան հակամարտության զարգացումը, կիրագործվի, սակայն այն չի բավարարվել, և նա դուրս է եկել: Այլ բան է, որ հիմա Ադրբեջանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները բալանսավորելու համար կարող է դառնալ ՀԱՊԿ գործընկեր կամ դիտորդ: Դա կլինի Ադրբեջանի մեծ զիջումը Ռուսաստանին, սակայն էլի ես դա այս պահի դրությամբ քիչ հավանական եմ համարում, եթե իհարկե չկա Մոսկվայի կողմից Հայաստանի շահերի հաշվին ինչ-որ առաջարկ: Համենայն դեպս, Ադրբեջանի հենց ՀԱՊԿ անդամակցության հարցը ես բացառում եմ։ Չեմ կարծում, որ որևէ ձեռքբերում Հայաստանի հաշվին կստիպի Բաքվին գնալ այդ «ինքնասպանությանը»:
Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, իր անհանգստությունն է հայտնում ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Պատասխանելով դիտարկմանը, թե ինչ է կարծում, ինչպե՞ս պետք է դրան արձագանքի հայկական կողմը ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, Էդուարդ Աբրահամյանը պատասխանեց․
«Թավշյա հեղափոխությունը հիմքեր ստեղծեց, որ հետխորհրդային Հայաստանի պատմության էջը փակվի: «Հետխորհրդային Հայաստան» քաղաքական սահմանման տակ ես հասկանում եմ կոռումպացված, ոչ արդյունավետ պետական ինստիտուտներով և Ռուսաստանից միակողմանի գերկախվածության մեջ եղած, կիսակայացած պետություն: Եվ հիմա Փաշինյանի քաղաքականությունը՝ ռեալ պայքար տանել կոռուպցիայի, չինովնիկային ոչ էֆեկտիվության դեմ, տնտեսությունը ազատականացնելու և մենաշնորհները վերացնելու ուղղությամբ, պարզ է, առաջացրել է Ռուսաստանի դժգոհությունը․ այդ մեխանիզմները՝ կոռուպցիան, մոնոպոլիան, օլիգարխիան, Մոսկվայում դիտարկվում են որպես հարևան երկրները վերահսկելու արդյունավետ մեխանիզմներ»:
Այդ մեխանիզմները, ըստ Էդուարդ Աբրահամյանի, մեր երկրի դեպքում վերանում են, և դեռ ավելին՝ Հայաստանը, ինչպես բոլոր անկախ, սուվերեն երկրները, առաջ է քաշել իր տնտեսության և անվտանգային ոլորտների զարգացման դիվերսիֆիկացիայի գաղափարը:
«Հայաստանը հիմա իր հարաբերությունները զարգացնում է Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի հետ: Հայաստանը փորձում է ավելի բովանդակային և ռազմավարական հիմքերի վրա դնել հայ-վրացական հարաբերությունները: Իսկ դա ոչ ադեկվատ ռուս վերլուծաբանների կողմից բացասական է ընկալվում»,- ասաց նա:
Հիմա, ինչպես նախկինում, վախենալ, թե Ռուսաստանը կարող է մեզ «պատժել» իր օրակարգով չշարժվելու դեպքում, ըստ Էդուարդ Աբրահամյանի, պետք չէ: «Ռիսկերը պետք է սթափ հաշվարկվեն. պետք է և ուղղակի ստիպել Հայաստանի այսպես կոչված դաշնակիցներին հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ Հայաստանը՝ որպես անկախ պետություն, ունի իր սուվերեն իրավունքները, որոնք չեն հակասում իր իսկ դաշնակիցների շահերին։ Դիվերսիֆիկացիայի օրակարգը ամեն գնով պետք է պաշտպանել, նույնիսկ եթե դա սկզբնական շրջանում խորացնի ճգնաժամային իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում։ Պետք է խստագույնս պատժել Բելառուսին՝ օգտագործելով արտաքին քաղաքականության բոլոր լծակները։ Մինսկն ուղղակի հակառակորդ երկիր է, և իր հակահայկական գործունեությունը պետք է հետևանք ունենա նրա համար»,- ասաց նա:
ՀՀ ներկայիս իշխանությունները, փորձագետի խոսքով, ինչ-որ առումով գիտակցում են Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգում ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու առաջնահերթությունները, որոշ քայլեր ձեռնարկում են: Սակայն առկա է մտահոգություն, որ այդ ջանքերն այդքան էլ ճիշտ ուղղությամբ չեն զարգանա։
«Խոսք է գնում, որ Հայաստանը կներգրավվի Սիրիայում Ռուսաստանի ռազմական առաքելության շրջանակներում հումանիտար բաղադրիչ կրող գործողություններին: Հասկանալի է հայաստանյան քաղաքական վերնախավի նպատակը՝ որոշ չափով բալանսավորման մակարդակի բերել Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչ-որ բան զիջելու ճանապարհով, սակայն սա արդյունք չի տա։ Պուտինյան քաղաքական էլիտան չի փոխի իր վերաբերմունքը զուտ միայն այն պատճառով, որ հայկական կողմը փորձում է հանդարտացնել կամ մեղմացնել իրենց սիրիական տարբերակով։ Ընդհակառակը։ Եթե նման բան լինի, դա մեծ վտանգ կարող է լինել Հայաստանի արտաքին քաղաքականության համար հատկապես Արևմուտքի հետ հետագա հարաբերություններում․ Սիրիա մտնել ռուսական ծրագրի շրջանակներում, միանշանակ կարող եմ ասել, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության հիմնական շերտի կողմից կդիտարկվի առնվազն որպես մարտահրավեր նետելու փորձ հավաքական Արևմուտքի և հատկապես ԱՄՆ սիրիական դիրքորոշման նկատմամբ՝ լեգիտիմացնող քայլ՝ պաշտպանելով Ռուսաստանի հակասական դիրքորոշումն այս հարցում: Կսկսվեն քննարկումներ, որ հավանաբար Հայաստանին ստիպել են ներգրավվել, որ Հայաստանին հավանաբար շանտաժի են ենթարկել, և Երևանի՝ այս տեսակետերը բացառելու դեպքում իրավիճակն ուղղակի ավելի կբարդանա։ Այս քայլը չի հասկացվի, հատկապես երբ Հայաստանը դեռ 2015-ից ուներ բոլոր հնարավորությունները հանուն հայկական համայնքի ներգրավվելու Իսլամական Պետության դեմ ԱՄՆ գլխավորած Գլոբալ Կոալիցիայի մեջ։ Հետևաբար, Հայաստանը, հատկապես հիմա, երբ քննարկվում է ԱՄՆ- ռուս-սիրիական բանակին նոր հարվածներ հասցնելու հավանականությունը, պիտի մաքսիմալ չեզոք մնա։ Ես հույս ունեմ, որ նման բան չի լինի, արտաքին հարաբերություններով զբաղվող մեր գերատեսչությունը կհաշվարկի այս քայլի արդյունքում մեզ սպառնացող վտանգը, կգիտակցեն, որ Մոսկվայի «վզի վրայի թոկը» սեղմվում է հատկապես իրենց սիրիական արկածախնդրության շուրջ: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Ռուսաստան-Իրան հարաբերություններում մեծանում է լարվածությունը Սիրիայի հարցով, կարծում եմ, Հայաստանը նման քայլի չի գնա»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Քաղաքականություն 16:13 • 26/04 Եթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Պեկինում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Չինաստանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանին։
-
Իրադարձային 16:31 • 26/04 Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան «Մենք հայրենիք չունենք որևէ մեկին հանձնելու և հետևաբար մեր ամբողջ պայքարի բովանդակությունը լինելու է այդ պաշտպանությունը և ճշմարտության վերջնական հաղթանակը»,- ասաց Սրբազանը։
-
Իրադարձային 12:13 • 26/04 ԱՄՆ-ի ամենահեղինակավոր համալսարաններում զանգվածային ուսանողական ընդվզnւմներ են՝ հաջակցություն Գազայի (լուսանկարներ) Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները քննադատող պաղեստինամետ բողոքի ցույցերը, ինչպիսին նախորդ շաբաթ կազմակերպել էին Կոլումբիայի համալսարանի ուսանողները, տարածվել են ամբողջ Միացյալ Նահանգներում: Այս մասին գրում է golosameriki.com-ը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
21:40 • 26.04.24 Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան
-
21:27 • 26.04.24 Կիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետ
Իրավունք
-
20:42 • 26.04.24 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)