Ջրերի կառավարման ոլորտում կոռուպցիայի վերացման դեպքում հնարավոր կլինեն Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային տարբերակներ. «S.O.S Սևանի» նամակը՝ ՀՀ վարչապետին

18:14 • 03.09.18



 

 

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ներկայացնելով ջրային ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, որոնք Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառն են: «S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակում նշված է.

Հարգարժան պարոն վարչապետ,

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ցույց տվեց, որ ջրերի կառավարումը լուրջ խնդիրներ ունի: Գլխավոր խնդիրներից մեկը կոռուպցիան է այս ոլորտում: «Եթե կոչում ենք ջրի մաֆիա, ես կարծում եմ՝ գոյություն ունի: Պետք է բացահայտենք, ովքեր են, ով է այդ մաֆիան», - ասաց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 28-ին` օրինագծի քննարկման ժամանակ:

Սկսած 2008 թ-ից` Ջրային կոմիտեն 5 անգամ դիմել է կառավարություն Սևանա լճից հավելյալ ջրառի նախաձեռնությամբ` պատճառաբանելով գյուղատնտեսական կարիքների համար ջրի դեֆիցիտը: 2018 թ-ին Ջրային կոմիտեն առաջարկեց օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի իրականացնել հավելյալ  40 միլիոն խմ ջրառ: Կոմիտեի ներկայացմամբ եթե այդ ջրաքանակը չապահովվի, Արարատյան դաշտի 55.000 ֆերմերային ընտանիք կմնա առանց ջուր: Օրինագիծն ընդունվեց 81 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Իրականում խնդիրը ոչ թե ջրի դեֆիցիտն է, այլ ջրի բաշխումը, որը կրում է մեծ կոռուպցիոն ռիսկեր: Ջրերի կառավարման ոլորտում կոռուպցիայի վերացման դեպքում հնարավոր կլինեն Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային տարբերակներ` առանց Սևանա լճից հավելյալ ջուր օգտագործելու:

 

Հիմնավորում

 

Ջրային կոմիտեի համաձայն` Արարատյան դաշտի ջրառի մեծ մասն իրականացնում են ձկնաբուծարանները` 1 100 միլիոն/խմ տարեկան: Սա այն դեպքում, երբ ձկնաբուծարանների կողմից թույլատրելի ջրառը չպետք է գերազանցի 720 միլիոն խմ/տարեկան: Ջրառը նման ծավալներով գերազանցելու հետևանքով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը, ոռոգումն ապահովող խորքային հորերի մի մասը չորացել են: Սևջուր գետը, որը մասամբ սնվում է ստորերկրյա աղբյուրներից, ևս չորացել է և 6000 հեկտարի փոխարեն ոռոգում է 2000 հեկտար հող: Հենց այս պատճառով Ստորին-Հրազդան ոռոգման ջրանցքը Սևանա լճից վերցնում է 80 միլիոն խմ ջուր` նախկին 5-10 միլիոն խմ-ի փոխարեն:

 

1.      Հարկավոր է ուսումնասիրել և գնահատական տալ «ստվերային» ջրօգտագործմանը, համեմատել խոշոր հողատերերի ջրի նկատմամբ մատչելիությունը միջին և մանր ֆերմերային տնտեսությունների ջրի նկատմամբ մատչելիության հետ, համեմատել այս խմբերի ջրամատակարարման գրաֆիկը, անցկացնել ջրի բաշխման վերաբերյալ վերլուծություն: Վերացնել անարդար ջրաբաշխումը, և «ազատված» ջուրը ուղղել մանր և միջին ֆերմերների հողերի ոռոգման համար:

2.      Ուսումնասիրել, թե որքանով են արդյունավետ օգտագործվել վարկային միջոցներն` ուղղված ոռոգման համակարգերի բարելավմանը և ոռոգման համակարգում կորուստների նվազեցմանը: Խախտումների հայտնաբերման դեպքում պարտադրել պատասխանատուներին և օրինախախտներին վերականգնել այն գումարները, որոնք պետք է ծախսվեին ջրային կորուստների վերացման և ջրի մատչելիության հավասարության ապահովման համար:

3.      USAID-ի «Մաքուր էներգիա ու ջուր» ծրագրի եզրակացության համաձայն, որն ուսումնասիրել է Արարատյան դաշտի ստորերկրյա և վերգետնյա ջրերի վիճակը, ձկնաբուծարանների կողմից չափից շատ մեծ ջրառը հանգեցրել է ջրային հաշվեկշռի խախտմանը, դարձել է ստորգետնյա աղբյուրների ցամաքեցման պատճառ: Ձկնաբուծարանների կողմից ջրի գերօգտագործմանն աջակցել են ձկնաբուծարանների զարգացման շրջանում բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները: Այս առումով Արարատյան դաշտի աղետը հարկ է ընդունել որպես էկոլոգիական հանցագործություն, որոշել պատասխանատու անձանց և լուծել հարցը դատական կարգով, վերանայել այն ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվությունները, որոնք գերշահագործում են ստորերկրյա աղբյուրները, փակել այն հորերը, որոնք խախտում են ստորերկրյա ջրերի հաշվեկշիռը, սահմանել նոր պայմաններ ձկնաբուծարանների և ոռոգման համար:

4.      2016 թ-ին Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որի համաձայն Ազատ գետի ջուրը պետք է ուղղվի Արարատի մարզում գտնվող 1232 հեկտար հողերի ոռոգման համար: Դրանցից 378 հեկտարը նոր հողատարածքներ են, իսկ 854 հեկտարը մինչ օրս ոռոգվել են Ազատի ջրամբարի ջրով: Ծրագրին գնահատական են տվել հասարակությունը և մասնագետները Համաշխարհային բանկին ուղղված բողոքի,  հայտարարությունների, դիմումների և բողոքի ակցիաների ժամանակ: Գառնի գյուղի բնակիչները բազմիցս դեմ են հանդես եկել այս ծրագրին` վստահեցնելով, որ ծրագրի նպատակն է Արարատի մարզի այն նոր տարածքների ոռոգումը, որոնց հիմնական մասը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ Ազատի ջրամբարը կառուցվել է Սևանա լճի` Արարատյան դաշտը ոռոգելու հոգսը թեթևացնելու նպատակով: Հարկավոր է ուսումնասիրել Քաղցրաշենի ծրագրի կոռուպցիոն ռիսկերը, թե իսկապես վարկային միջոցներն ուղղվել են պաշտոնատար անձի հողերի ոռոգման կարիքների բավարարման համար, թե արդյոք Քաղցրաշենի ծրագրի նպատակը օլիգարխների օգտին ջրի վերաբաշխումն է, այլ ոչ թե ֆերմերների, որոնք օգտվում են Ազատի ջրամբարից, թե արդյոք խախտվել է ջրի արդար մատչելիության իրավունքը: Հարկավոր է ուսումնսաիրել, թե ծրագրի իրականացման ժամանակ ՀՀ օրենսդրության ինչպիսի խախտումներ են բացահայտվել, ով է պատասխանատու այդ խախտումների համար: Այս վարկային ծրագրի պայմանների վերանայման վերաբերյալ հարկավոր է առաջարկություններ տալ:

5.      Արփա-Սևան թունելով նախատեսվում էր Արփա և Եղեգիս գետերից Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել 250 միլիոն խմ ջուր: Թունելի վերանորոգման համար Աբու Դաբի հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շրջանակներում ծախսվել է 11,8 միլիարդ դրամ: Չնայած պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ պարբերական հաշվետվություններին, «Արփա-Սևան» ԲԲԸ-ն չկատարեց իր  պարտավորությունները 2017թ-ին ամբողջ ներուժով շահագործման չհանձնեց Արփա-Սևան թունելը: Ինչպես հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, թունելը շահագործման կհանձնվի 2019 թ-ին:

«Արփա-Սևան» ԲԲԸ կառավարող ընկերությունը պետք է  հաշվետու լինի կառավարության և հասարակության առջև` ինչի վրա են ծախսվել գումարները, ինչ ծավալով են իրականացվել աշխատանքները և ինչն է խոչընդոտել, որպեսզի թունելը շահագործման հանձնվի 2017 թ-ին, ինչ հիմնավորում  է ունեցել նախագիծը գերազանցած նոր բյուջետային միջոցների պահանջը,  ինչպես են օգտագործվել շինարարական նյութերը և որտեղից են ձեռք բերվել ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Վարդենիկ», «Եղեգիս -1» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար շինանյութերը, ով միաժամանակ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի սեփականատերն է: Անցկացնել Արփա-Սևան թունելի տեխնիկական աուդիտ, խախտումների բացահայտման դեպքում ընկերությանը կանչել պատասխանատվության:

6.      Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում արտադրված հավելյալ էլեկտրաէներգիայի դիմաց ստացվել է 1.645 միլիոն դրամ: Առաջարկում ենք կառավարությանը շտապ ներկայացնել Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիր ջրի կորուստների կրճատման համար:

7.      Ուսումնասիրել ջրբացթողումները Ազատի, Ապարանի, Մարմարիկի և Ախուրյանի ջրամբարներից, Արփի լճից, ինչ պահանջների համար են ուղղվում այս ջրբացթողումները (գյուղատնտեսական, էներգետիկ և այլն), համապատասխանում են արդյոք դրանք ջրօգտագործման կառավարման պլաններին և ՀՀ Ջրային օրենսգրքի դրույթներին: Առաջարկությունը հիմնված է  ահազանգերի վրա, որ ջրամբարների ջուրը օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի կողմից (օգտագործման ծավալները չեն նշվում): Խախտումների բացահայտման դեպքում դադարեցնել էներգետիկ նպատակներով ապօրինի ջրբացթողումները, պարտադրել պատասխանատու անձանց վերականգնել հասցված վնասը:

8.      Ուսումնասիրել գործող ջրամբարների վիճակը ջրի կորուստների տեսանկյունից և նախաձեռնել վերանորոգման աշխատանքներ:

9.      Մշտադիտարկել Սևանա լճի ափին կառուցված գործնականում ապօրինի կառուցված օբյեկտները, քանի որ վտանգ կա, որ դրանց սեփականատերերը (հիմնականում նախկին և ներկայիս բարձրաստիճան չինովնիկները, ՀՀ Ազգային ժողովի անդամները) բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը:

10.  Ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունը, քանի որ այն ունի բացեր, իսկ մասամբ նաև  «կարված է» շահագրգռվածների հագով: Եթե օրենսդրությունը չմեկնաբանվի, չարաշահումները դժվար կլինի մեկնաբանել որպես այդպիսին: Նույնը վերաբերում է և կոռուպցիային:

Օրենսդրության մեջ ամրագրված սկզբունքները, դրույթները, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը  պետք է.

-         կրեն միաիմաստ բնույթ` բացառելով  երկիմաստ ու տարաբնույթ մեկնաբանությունները

-         ունենան  տարաբնույթ իրավիճակների համար սահմանած հստակ ձևակերպումներ

-         ձևակերպումներում  պետք է հստակ սահմանված լինեն  օրենսդրության կիրարկման դեպքերը, հանգամանքները, դրանց կիրարկող անձինք, վերջիններիս իրավունքները և պարտականությունները

-         սահմանվեն օրենսդրական պահանջների  չկիրարկման, թերացման և/կամ թերի կիրակման դեպքերի համար անձանց պատասխատվությունները:

11.  Բարեփոխումներ կատարել ՀՀ օրենսդրության մեջ: Թեև ամենուր հայտնում են, թե ՀՀ Ջրային օրենսգիրքը համապատասխանեցված է ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվին, սակայն այն չի համապատասխանում իրականությանը ու վերաբերում է միայն ջրային տնտեսության բաղադրիչին, այսինքն, ջրի ռեսուրսային բաղադրիչին, այն էլ` մասամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  ջուրը դիտարկվում է ամբողջությամբ ու բացառապես որպես ռեսուրս (օգտագործման ենթակա սուբստանցիա): Դա ամրագրված է նույնիսկ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում, այն էլ  որպես «պետության բացառիկ սեփականություն»: Անհրաժեշտ է հայեցակարգային փոփոխություն կատարել` հիմք ընդունելով «կանաչ էկոնոմիկա»-ի աքսիոմատիկան ու սկզբունքները, իսկ որպես մեթոդ կիրառել Հայաստանի որդեգրած «էկոհամակարգային մոտեցումը»: Այսինքն, Հայաստանի բոլոր ջրերը (մակերևութային ու ստորերկրյա) դիտարկել որպես ջրային էկոհամակարգեր, իսկ ջրային ռեսուրսը, այսինքն,  օգտագործելի մասը, նորմավորել էկոհամակարգային մոտեցմամբ ու հատկացնել բաշխման պայմանով, որ բնադարձը (բնական միջավայր վերադարձը) բացառի միջավայրին վնաս  պատճառելը: Այս սկզբունքն ու մոտեցումը պետք է դրված լինի ջրօգտագործման բոլոր օրենսդրական ու ենթաօրենսդրական  ակտերի հիմքում:

 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:18 • 19/09

Օրգանիկ յոգուրտների մեծ մասում շաքարն ավելի շատ է, քան քաղցր գազավորված ըմպելիքներում․ ուսումնասիրություն

17:18 • 19/09

Կարմիր քարտեր, լարված պայքար. «Փյունիկը» հաղթում է չեմպիոնին ու դարձյալ 2-րդն է (տեսանյութ)

17:07 • 19/09

Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում չկարողացավ հաղթել «Լոկոմոտիվին»

17:06 • 19/09

Փաշինյանին շատ են անհանգստացնում իմ նախագահության ժամանակ ձեռքբերված արդյունքները. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

17:00 • 19/09

Էջմիածին-Երևան միջմարզային և ներքաղաքային h. 5 երթուղիների խնդիրը. մրցութային կարգ է խախտվել՝ նախարարության իմացությամբ

16:59 • 19/09

Կոչ ենք անում լրատվամիջոցին երկակի մոտեցում չկիրառել և հարգանքով վերաբերվել սահմանադրական իրավունքների պաշտպանությանը. ՔԿ-ն՝ Yerevan.today-ին

16:57 • 19/09

Լվովում արգելվել է ռուսերենի կիրառումը

16:50 • 19/09

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

16:50 • 19/09

Սարդարապատի ճակատամարտում զոհված 21 հերոսների եղբայրական գերեզմանը  վտանգված է, տարածքը սեփականաշնորհված է. Արծրուն Պեպանյան

16:45 • 19/09

Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ

16:40 • 19/09

Համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես առկախվել է. Սուրեն Պապիկյան

16:39 • 19/09

Մարտի 1-ի 10-ը զոհի պատասխանատվությունը կիսում են իշխանությունն ու ընդդիմությունը. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

16:39 • 19/09

Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան

16:31 • 19/09

«Բարսելոնայի» նախագահ Բարտոմեուն ՊՍԺ-ին մեղադրել է կեղծավորության մեջ

16:26 • 19/09

Չինաստանում ոստիկանները գողին բռնել են բանանի «օգնությամբ»

16:14 • 19/09

Ֆեդերեր. Չեմ կարծում, թե Նադալի հետ մրցակցությունն ինձ ավելի լավն է դարձնում

16:12 • 19/09

Պերուում 4 աչքով երկդեմ շուն է ծնվել (լուսանկարներ, տեսանյութ)

16:10 • 19/09

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մյուսների հետ հավասար կարողանան ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները․ Արման Թաթոյան

16:08 • 19/09

Ստամբուլում 85-ամյա ծերունին սպանել է կնոջը Facebook-ից օգտվելու վեճի պատճառով

15:50 • 19/09

Փաշինյանը գուցե երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Коммерсантъ-ին

15:42 • 19/09

Ինձ համար քննադատելի է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձին սեփական իրավունակությունից զրկելու գործելակերպը․Դունյա Միյատովիչ

15:41 • 19/09

«Ռեալ»-«Ռոմա». Խուլեն Լոպետեգին հայտավորել է 19 ֆուտբոլիստի

15:38 • 19/09

Ն. Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը և ներկայացումները շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Ա. Աշոտյան

15:33 • 19/09

Մասիսի քաղաքապետի հետ չեմ հանդիպել, որպես նախարար իրավասու չեմ պահանջելու նրա հրաժարականը. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

15:31 • 19/09

Բյուրեղավանում ավագ և հիմնական դպրոցների երկարամյա խնդիրը ևս լուծում կստանա. Կոտայքի մարզպետ

15:15 • 19/09

Պուտինի զանգը լուրջ աջակցություն էր. Քոչարյանը Коммерсантъ-ին պատմել է ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերություններից և նրանց միջև եղած «քիմիայից»

15:15 • 19/09

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի հայ գործարարների միության անդամներին

15:06 • 19/09

Մինչ այս պահը ոստիկանությունում չեն ստացվել տեղեկություններ, որ որևէ թեկնածուի կյանքին, առողջությանը ոտնձգելու սպառնալիքներ են տարածվել

14:58 • 19/09

Անհավանական դաջվածքներ, որոնց գաղտնիքը բացահայտվում է միայն ոտքերն ու ձեռքերը մեկնելու դեպքում (լուսանկարներ)

14:57 • 19/09

Լրատվամիջոցի նկատմամբ ցանկացած դատավարական գործողություն պետք է լինի ծայրահեղ անհրաժեշտության դեպքում․Գ. Կոստանյանը՝ Yerevan today-ում խուզարկություն մասին

14:55 • 19/09

ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրելու է միջազգային կառույցների մասնագետների

14:53 • 19/09

ՀՀ գլխավոր դատախազը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին

14:51 • 19/09

Գերմանիան դավաճանել է ազատության ու ժողովրդավարության ձգտող թուրքերին․ Դենիզ Յուջել

14:42 • 19/09

Մոսկվայում Կարո Հալաբյանի հուշարձանի տեղադրման դեմ ստորագրահավաք է անցկացվում

14:38 • 19/09

Իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երևանը միասին կառավարելու. Ն. Զոհրաբյան

14:36 • 19/09

Սեպտեմբերի 18-19-ը ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 73 դեպք

14:35 • 19/09

ՌԴ Պետդումայում առաջարկել են օտարերկրացիներին արգելել տաքսի վարել

14:33 • 19/09

«Ալաշկերտ»-«Փյունիկ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:29 • 19/09

Վորոնեժի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարում ողջ մնացած հայը պատմել է կատարվածի մասին (տեսանյութ)

14:24 • 19/09

Դատական իշխանության անկախության անհրաժեշտությունը միշտ է եղել՝ 10-15 տարի առաջ էլ, հիմա էլ, կարևորը՝ գործուն միջոցներ ձեռնարկվեն խնդրի կարգավորման համար․ Գ․ Կոստանյան (տեսանյութ)

14:23 • 19/09

Ինձ չէի ների, եթե մնայի անկյունում և անտարբեր լինեի տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Коммерсантъ-ին

14:14 • 19/09

82-ամյա քաղաքացին իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից այրվածք է ստացել և մահացել

14:04 • 19/09

ԽՍՀՄ-ում տիրող մթնոլորտը՝ ամերիկացի պրոֆեսորի աշխատանքներում (լուսանկարներ)

13:49 • 19/09

Մենք պետք է հստակ հավատանք, իմանանք և տեսնենք, որ հաշմանդամությունը հիվանդություն չէ, դատավիճիռ չէ․ Մանե Թանդիլյան

13:47 • 19/09

Դավթաշենում ամբողջությամբ այրվել է «Opel Astra»-ն և մասամբ ջերմահարվել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան

13:39 • 19/09

ԱՄՆ-ն և Ասադի ռեժիմը կարող են փորձել խափանել Իդլիբի շուրջ Պուտինի և Էրդողանի պայմանավորվածությունը․ Էրդողանի խորհրդական

13:35 • 19/09

«Վանաձոր» ՔԿՀ-ում կազմակերպվել է մարզական միջոցառում՝ սեղանի թենիս

13:34 • 19/09

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնել են Մոսկվա

13:33 • 19/09

Ադրբեջանը և Ռուսաստանը համատեղ վարժանքներ են անցկացրել Կասպից ծովում

13:28 • 19/09

Տավուշում հիմնվելու է նմանը չունեցող անասնապահական ֆերմա, նաև տեքստիլ արտադրություն. Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

13:28 • 19/09

Եմենում ավելի քան 5 մլն երեխա սովամահ լինելու վտանգի տակ է. Save the Children

13:10 • 19/09

Սպորտի նախարարությունն առաջակում է երեք մարզիկի ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

13:08 • 19/09

Դատախազությունը ԱՄՆ-ի իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քևին (Քեմալ) Օքսուզին հանձնելու վերաբերյալ

12:57 • 19/09

Ռեալի նախագահը Լոպետեգիին. Նպատակը ՉԼ-ի եզրափակչում Բարսելոնային հաղթելն է Աթլետիկոյի ստադիոնում

12:53 • 19/09

Audi-ն ներկայացրել է e-tron էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)

12:52 • 19/09

Եթե ՀՀ-ում գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին, նշանակում է, որ որևէ անձ երաշխավորված չէ իր մասնավոր կյանքին անօրինական միջամտելու դեմ պայքարում․ Գ․ Կոստանյան

12:44 • 19/09

5 մլն դոլար. The Weeknd-ին դատի են տվել Starboy հիթի «գողության» մեղադրանքով

12:37 • 19/09

Մենք ստեղծում ենք նորմալ հասարակություններ, որտեղ չպետք է լինեն երկրորդ դասի մարդիկ. ԵՄ դեսպանը՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքներին վերաբերող համաժողովին

12:34 • 19/09

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի և ԱՊՀ պետությունների վիճակագրական ծառայությունների ղեկավարներին

12:26 • 19/09

Մասնագետները ներկայացրել են ընկճախտի 3 հիմնական նախանշան

12:22 • 19/09

Եթե մեր նկատմամբ հետապնդում իրականացվի՝ դա կապված է լինելու մեր գործունեության և քաղաքական հայացքների հետ. Հ. Նահապետյանը՝ պաշտոնյաների գաղտնալսման հետ կապված հետախուզումների մասին (տեսանյութ)

12:21 • 19/09

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

12:19 • 19/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:16 • 19/09

2018-ի 8 ամսիների ընթացքում ԱԱՀ –ի զրոյական դրույքաչափերով գործարքների գծով հարկ վճարողներին վերադարձվել է 56,5 մլրդ դրամ. ՊԵԿ պաշտոնյա

12:13 • 19/09

Անգլիայում սարդերը մի տարի վախեցրել են կնոջը գիշերային «օրորոցայինով»

12:09 • 19/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները

12:07 • 19/09

Շախմատի Հայաստանի հավաքականները Բաթումիում կմասնակցեն համաշխարհային 43-րդ օլիմպիադային

12:03 • 19/09

Դժվար է ասել՝ ինչ է ասել Մարությանն իր երեխայի ծննդյան ու Սարգսյանի ինագուրացիայի մասին, բայց 2012-ից ցույց է տվել դժգոհությունը. Վ.Կոստանյան

12:00 • 19/09

Կրթությունը պետք է ունենա ազգային ու հոգևոր նկարագիր. Էդուարդ Շարմազանով

11:58 • 19/09

ՀՀ նախագահը ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և մի շարք այլ օրենքներ

11:46 • 19/09

1.3 մլն դոլար. Ferrari-ին պաշտոնապես ներկայացրել է իր ամենահզոր ճանապարհային մեքենան (լուսանկարներ, տեսանյութ)

11:29 • 19/09

Դուշանբեում անցկացված «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթում ՀՀ-ն ներկայացնող թիմը ճանաչվել է հաղթող

11:28 • 19/09

«Հիանալի զարգացում». Թրամփը ողջունել է Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդների միջև համաձայնությունների ձեռքբերումը

11:28 • 19/09

Թուրքիայում ազգայնականության դեմ միակ «հակաթույնը» մտավորականությունն է․ թուրք մտավորական

11:26 • 19/09

Լիվերպուլը 1961/62 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մեկնարկել է 6 անընդմեջ հաղթանակով

11:20 • 19/09

Իտալիայում ընտրել են երկրի ամենագեղեցիկ աղջկան (լուսանկարներ)

11:17 • 19/09

ԱԺ-ում մեկնարկել է պաշտոնյաների գաղտնալսումները քննելու համար ստեղծված քննիչ հանձնաժողովի 1-ին նիստը (ուղիղ)

11:15 • 19/09

Բոլոր նման դեպքերը խոտագույնս կպատժվեն, սթափվե՛ք. մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել աշխատանքի բաց մրցույթին դիմողներին

11:05 • 19/09

Երևանի ավագանու ընտրություններին ընտրողների նախնական ցուցակից հանվել են 600-ից ավելի մահացած անձանց տվյալներ. Մնացական Բիչախչյան

11:05 • 19/09

Մելանյա Թրամփի էլեգանտ տեսքը՝ 4.000 դոլարանոց վերարկուով ու բարձրակրունկներով (լուսանկարներ, տեսանյութ)

10:56 • 19/09

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, եթե մինչև քվեարկության օրն ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում

10:54 • 19/09

Տոտենհեմի գլխավոր մարզիչը լրագրողներին մեղադրել է իր ֆուտբոլիստների հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար

10:50 • 19/09

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 49 մլն դրամի վնաս

10:45 • 19/09

Չարաշահումների վերաբերյալ պետք է գնահատական տալ քննության ավարտից հետո, ոստիկանության հաղորդագրության մեջ իմ հասցեին որևէ մեղադրանք չկա. ԵԹԿՊԻ ռեկտոր (թարմացվող)

10:45 • 19/09

«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

10:31 • 19/09

«Հրապարակ». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցերով հանձնաժողովում աշխատելու հավակ­նություն է ունեցել Է. Մարուքյանը, բայց Լ. Նազարյանը ներկայացրել է «ՔՊ» անդամների

10:30 • 19/09

Ֆորթ Թրամփ. Լեհաստանի նախագահն առաջարկել է երկրում ամերիկյան ռազմաբազա ստեղծել ու այն կոչել Թրամփի անունով

10:29 • 19/09

ՊՍԺ-ի պաշտպանը «Լիվերպուլից» կրած պարտության մասին. Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել

10:14 • 19/09

Փաշինյանի համար իշխանություն պահելը դարձել է ինքնանպատակ, չկա ոչ մի թիմ, չկա նպատակ ու ժամանակացույց. Ստեփան Դանիելյան

10:14 • 19/09

Բուֆերային գոտիների ստեղծում, միջուկային փորձարկումների սառեցում. ինչ են պայմանավորվել Հս. և Հրվ. Կորեաների առաջնորդները Փհենյանում

10:12 • 19/09

«Ժամանակ». Կառավարությունն էականորեն կխստացնի փոքր ՀԷԿ-երի կառուցման հա­մար տրվող լիցենզիաների պայ­մանները

10:08 • 19/09

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. ՄԻՊ–ի դիրքորոշումներն ընտրական գործընթացի վերաբերյալ

10:03 • 19/09

«Հրապարակ». Ա. Թորոսյանի 2 «մարդիկ» կոնֆլիկտի մեջ են մտել, որի հետևանքով «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին կից պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն ազատվել է աշխատանքից

10:01 • 19/09

Թուրքիան 250.000 դոլարով «վաճառում» է երկրի քաղաքացիությունը

10:00 • 19/09

Ձեր երազանքների բնակարանը Ինեկոբանկի հետ

09:54 • 19/09

Ռուսաստանի հարավում ավելի քան 3.500 զինծառայող տագնապով բերվել է մարտական պատրաստության

09:44 • 19/09

ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

09:44 • 19/09

Թուրքիայում Աթաթուրքի արձանի մոտակայքում տեղադրված բիոզուգարանը զայրացրել է տեղացիներին

09:42 • 19/09

Վարչապետի որոշմամբ՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել

09:31 • 19/09

«Ժողովուրդ». Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող ընկերության կատարած շինաշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել