Աթեշյանը հանդիպում է ունեցել Էրդողանի հետ (լուսանկարներ)
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն օրերս Թուրքիայում Դումլուփընարի ճակատամարտի հաղթանակի 96-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Երկրի ղեկավարի հետ ջերմ հանդիպման լուսանկարներով Աթեշյանը կիսվել է Facebook-ի իր պաշտոնական էջում։
Աթեշյանի ու Էրդողանի զրույցի ու հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Նշենք, որ Դումլուփընարի ճակատամարտը հույն-թուրքական երկրորդ պատերազմի վճռական ճակատամարտն էր, որի ժամանակ հաղթանակ տարան թուրքերը։ Այդ ժամանակ գերության մեջ հայտնվեց 26.000 հույն զինվորական, Թուրքիայի մոտ հայտնվեց հունական 200 միավոր հրետանային տեխնիկա։













