Թրամփը ցանկանում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել կարիերային դիվանագետ Իրլի Լիտցենբերգերին

10:06 • 05.09.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ադրբեջանում ու Տաջիկստանում ԱՄՆ նոր դեսպաններ նշանակել, այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ նախագահը մտադիր է Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել Իրլի Լիտցենբերգերին։ Վերջինս կարիերային դիվանագետ է, որն այժմ բարձր պաշտոն է զբաղեցնում ԱՄՆ պետդեպում։

Հայտնի է, որ դեսպանի թեկնածուն տիրապետում է ֆրանսերենի, ռուսերենի, սերբերենի և բուլղարերենի։

Նշանակումը, սակայն, պետք է դեռևս հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։