«Իրատես». Ոստիկանության վիճակը բարդ է, Օսիպյանը թերանում է աշխատանքում

10:08 • 07.09.18

«Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երևում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան:

Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երևանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում:

Մեկ այլ ուսումնասիրության «նյութ» է ոստիկանապետի աշխատաոճը: Համակարգում արդեն սովորական են դիտարկում այն հանգամանքը, որ Վալերի Օսիպյանը թերանում է աշխատանքում: Ոստիկաններն անգամ պատմում են, որ հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ ինչ-որ գործ ուղարկվում է բոլորովին այլ վարչություն, զեկուցագրերը գնում են այլ ուղղություններով, իրական «տերերին» չեն հասնում, ու աշխատանքը տապալվում է:

Ի դեպ, որևէ նշանակում, ըստ համակարգի աշխատակիցների, առանց վարչապետի ուղիղ հավանության չի լինում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Իրատես». Ոստիկանության վիճակը բարդ է, Օսիպյանը թերանում է աշխատանքում