Apple-ի նորույթների շնորհանդեսը՝ ուղիղ հեռարձակմամբ. թարմացվող (լուսանկարներ, տեսանյութ)

21:32 • 12.09.18

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կուպերտինո քաղաքում գտնվող Սթիվ Ջոբսի անվան թատրոնի դահլիճում մեկնարկած Apple-ի շնորհանդեսի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ներկայացրել է ընկերության նորույթները:

Առաջին հերթին Կուկը ներկայացրել է Apple Watch Series 4 ժամացույցը: Միջոցառման ուղիղ հեռարձակման համապատասխան հատվածը թվիթերյան իր էջում հրապարակել է տեխնոլոգիաների փորձագետ Լանս Ուլանոֆը:

Կուկը նշել է, որ Apple Watch-ն «աշխարհի ամենատարածված ժամացույցն է» ու հավելել, որ այն ավելի բարակ է դարձել, իսկ էկրանը՝ ավելի մեծ:

Բացի այդ, Series 4-ում փոփոխությունների է ենթարկվել խոսափողն ու լսափողը, և ժամացույցն ավելի լավ է պահում բջջային կապի ազդանշանը:

Apple Watch-ը հետևում է օգտատիրոջ առողջությանն ու արձագանքում, երբ նա սայթաքում կամ ընկնում է: Եթե օգտատերը չի արձագանքում համապատասխան ծանուցմանը, սարքը հաղորդագրություն է ուղարկում կամ զանգահարում փրկարար ծառայություն:

Ժամացույցը նաև արձանագրում է հիվանդությունների առաջին ախտանշաններն ու նույնիսկ էլեկտրոկարդիոգրամմաներ պատրաստում: Բոլոր տվյալները գրանցվում են «Առողջություն» հավելվածում:

Սարքի մարտկոցը պահում է լիցքավորումը 18 ժամ: Նորույթի վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 21-ից:


22:48

Շնորհանդեսն ավարտվել է:

22:44

IOS 12-ը կթողարկվի սեպտեմբերի 17-ին:

22:43

256 և 512 ԳԲ հիշողությամբ սմարթֆոններն ավելի թանկ կլինեն:

 

22:42

iPhone Xs-ը կարժենա 1000 դոլար, իսկ iPhone Хs Max-ը՝ 1099 դոլար: iPhone Xr-ի արժեքը կսկսվի 749 դոլարից: Սակայն հաշվի առեք, որ սա 64 ԳԲ հիշողությամբ սմարթֆոնների գներն են:

22:34

iPhone ХR-ի պրոցեսորը նույնն է, ինչ iPhone Хs-ի պրոցեսորը՝ А12.

 

22:28

Եվս մի նորույթ՝ iPhone ХR (կարդացվում է iPhone Ten R). Համալրված է 6.1 դյույմանոց LCD էկրանով, ալյումինե կորպուսով, վառ գույներով:


22:26

Apple-ը պայքարում է շրջակա միջավայրի պահպանության համար, ահա թե ինչու նոր սմարթֆոնի լսափողները 40 տոկոսով կազմված են վերամշակված պլաստիկից:

22:19

Նոր iPhone Хs-ում երկում SIM քարտ տեղադրելու հնարավորություն կլինի: Սակայն ամեն ինչ մի քիչ բարդ է. 2 SIM քարտ կլինի միայն չինական iPhone-ներում: Մյուս բոլոր տարբերակներում երկրորդ SIM քարտը վիրտուալ կլինի (eSIM), սակայն այս գործառույթի հնարավորություն են տալիս ոչ բոլոր օպերատորները:


22:17

iPhone Хs-ն աշխատում է 30 րոպեով ավելի երկար, քան iPhone Х-ը, իսկ iPhone Хs Max-ը՝ մեկուկես ժամով ավելի երկար:

22:08

Ներկայացվել է iPhone Х-ի տեսախցիկը, որով նկարահանել են Time ամսագրի շապիկի լուսանկարը:

 

22:03

Նորույթը կարող է մոտ 2 ժամ մնալ ջրում՝ 2 մետր խորության վրա:

21:52

Նոր iPhone-ը համալրված է A12 պրոցեսորով, որը թույլ կտա վայրկյանում 5 տրիլիոն գործողություն իրականացնել: Բացի այդ, սա iPhone-ի առաջին մոդելն է, որը 512 ԳԲ հիշողություն ունի:

21:48


21:41


Կուկը ներկայացրել է iPhone Xs-ը և նշել, որ սմարթֆոնի անվանումը կարդացվում է «iPhone Ten S». Նրա խոսքով՝ սա ընկերության պատրաստած ամենաառաջատար iPhone-ն է: Այն հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն և Space gray.



Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մեկնարկել է Apple-ի նորույթների շնորհանդեսը:

Apple-ի նորույթների շնորհանդեսը՝ ուղիղ հեռարձակմամբ. թարմացվող (լուսանկարներ, տեսանյութ)