Հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են նույն կերպ. ռուսները շարունակելու են պահանջել, մենք շարունակելու ենք զիջել. Ա. Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 11-ի հանրահավաքին հնչեցրած կոշտ հայտարարություններին՝ օլիգարխներին թիկնազորներին «պառկեցնելը», իր անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին բարձրաձայնումները, և, իհարկե, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման ու հրապարակայնացման դրդապատճառներին ու թիրախներին:
- Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին ՀՀ ԱԱԾ և ոստիկանության պետերին հրահանգեց գնալ և կարգուկանոն հաստատել քաղաքում և 2 ժամվա մեջ գետնին «պառկեցնել օլիգարխների» թիկնազորներին։ ՀՀ-ում դասական իմաստով օլիգարխներ, այսինքն՝ մարդիկ, որոնք իրենց ֆինանսական կարողություններով կարող են ազդել քաղաքական որոշումների կայացման վրա, չեն մնացել, հետևաբար, պարզապես հարուստներ են. հետևաբար, հարուստ ու լոյալ դեմքերին «պառկեցնելու» իմաստը ո՞րն է:
- Դա ավելի շատ հանրահավաքային ելույթ էր, որի համար անհրաժեշտ են ուժեղ արտահայտություններ։ Մյուս կողմից էլ, իհարկե, անհրաժեշտ էր կոշտ պատասխան տալ հրապարակված գաղտնալսումներին: Իսկ հրապարակային ելույթում այնքան էլ կարևոր չեն տրամաբանական եզրահանգումները։ Ելույթն ակնհայտորեն ուղղված էր «հակահեղափոխությանը», այսինքն՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ այդ քաղաքական ուժերը չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, որի առթիվ էր հրավիրված հանրահավաքը։
-Հայտնի դարձավ, որ նշված օպերացիայի շրջանակներում ոստիկանություն է տարվել հեղափոխության, այսպես ասենք, բարեկամ հարուստ մարդկանցից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի թիկնազորը։ Սա պետք է ցույց տար, որ երկակի ստանդարտների հնարավորություններ Փաշինյանը չի՞ կիրառում:
- Սա հայտնի գործելաձև է՝ «Խփի՛ր ձերոնց, որ ուրիշները վախենան», ինչքան ինձ հայտնի է, նրանց մի երկու ժամից բաց են թողել։ Միաժամանակ, արդեն բոլոր մեծահարուստները, զգուշանալով նման մոտեցումներից, այլևս թիկնազորով չեն շրջում: Այնպես որ շատ մարդ չի մնացել, ում թիկնազորին կարելի է բռնել։
Մի հանգամանք ևս. այդ բոլոր թիկնազորերը հիմնականում ձևակերպված են որպես ոստիկանության աշխատողներ, և փոքր-ինչ տարօրինակ է, երբ ոստիկանները պետք է ասֆալտին պառկեցնեն ոստիկաններին։ Մեկ այլ հարց էլ կա՝ իսկ ի՞նչ են արել այդ թիկնապահները, որ ձերբակալում են։ Մնում է ենթադրել, որ արդեն ավարտվել է օլիգարխների էպիզոդը, և հիմա շոուի շարունակականության համար անցնում ենք թիկնապահներին։
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նույն հանրահավաքին ակնարկեց, որ իր անվտանգությանն ինչ-որ բան է սպառնում, ու ավելացրեց, որ թող այս պետության մեջ դավադրություն կազմակերպողնե՛րը մտածեն իրենց անվտանգության մասին։ Սա և՞ս «հեղափոխությունը շարունակվում է» թեզի մեջ է։ Մանավանդ, որ երեկ առատորեն օգտագործվեց հեղափոխություն սիմվոլիկան՝ թմբուկից մինչև խոստում, որ կհագնի կամուֆլյաժը և ավելի լրջորեն կզբաղվի կոռուպցիոներներով, մարդասպաններով, թալանչիներով ու ՀՀ պետականության դեմ դավադրություն կազմակերպողներով։
- Այո, իհարկե, հեղափոխությունը շարունակվում է, այն կշարունակվի առնվազն մինչև ԱԺ ընտրություններ և նոր իշխանությունների կազմավորում։ Չեմ բացառում, որ հեղափոխությունը նաև դրանից հետո շարունակվի, որպես Նոր Հայաստանի քաղաքական գործելաոճ։
Դավադրություններն ու թմբուկները հեղափոխության անբաժանելի մաս են, իսկ հեղափոխության օբյեկտն այժմ կոռուպցիոներներն են։ Բնակչության կենսամակարդակի բարձրացումը չի կարող լինել հեղափոխության առարկա, այն «sexy» չէ, դրանով հրապարակներ չես կարող լցնել։
-Զայրացած Նիկոլ Փաշինյանն իր կերպարով ի՞նչ ուղերձ էր ուղղում և ո՞ւմ, թե՞ ուղղակի զայրացել էր։
- Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը ԱԺ նիստում ասաց, որ ինքը կարող է տարբեր կերպարանքներով հանդես գալ, այնպես որ զայրացած կերպարանքը հարիր էր այդ օրվա հավաքին։ Զայրացած կերպարով կարող ես ցանկացած ուղերձ հղել, մանավանդ՝ թշնամիներին։
Այս հանրահավաքում զայրացած Նիկոլ Փաշինյանը սպառնաց օլիգարխներին, խոսեց տարբեր հուզիչ ու կարևոր հեղափոխական թեմաներից, ու երբ որ արդեն հրապարակը գալվանիզացված էր, հանկարծ հիշեց, թե ինչի համար ենք հավաքվել, ու կոնտեքստից դուրս կոչ արեց քվեարկել դերասան Հայկոյի օգտին։ Այնպես որ մեր վարչապետը լավ է տիրապետում հռետորական վարպետությանը։
-Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը, որ մի քանի օր առաջ ասել էր, որ Հայկ Մարությանը լավ չի ձևակերպել իր միտքը սևերի ու սպիտակների մասով, երեկ իրեն սրբագրեց ու ասաց, որ շատ էլ ճիշտ էր ասել Հայկոն։
-Սևերի ու սպիտակների մասին հայտարարությունը շատ հարմար գործիք է ներկա քաղաքականությունը վարելու համար։ Արդեն ասացի, որ հայտարարված սևերը՝ նախկին իշխանությանը սատարողները, դերասան Հայկոյին մրցակից չեն, ուրեմն սրանով հայտարարվում են նոր թեզեր, ավելի շուտ օգտագործվում է Հոկտեմբերյան հեղափոխության «Ով մեզ հետ չէ՝ մեր դեմ է» սկզբունքը, ինչը կարող է որոշակի էֆեկտիվություն ունենալ այս ընտրություններում, քանի որ վախենալով Նիկոլ Փաշինյանի հեղափոխությանը դեմ լինելուց՝ մարդիկ կարող է ընտրեն Հայկոյին, սակայն այն շատ խոր ջրբաժան է առաջացնում հասարակությունում, ինչը սահմանափակում է հետագա կառուցողական զարգացումները։
- Գաղտնալսման օրվա հանրահավաքին ահավոր զայրացած Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը նշեց, որ արտաքին քաղաքական հետք չի տեսնում։ Սա տարօրինակ չէ՞ ՝ հաշվի առնելով, որ կան բազում վարկածներ, որոնցից առաջինը արտաքին և, մասնավորապես, ռուսական հետքն է։ Եվ, ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մի կողմից զգուշավոր, և մյուս կողմից, ինչո՞ւ պետք է ՌԴ-ն նման քայլերի գնա, եթե հայտարարվում է, որ հայ-ռուսական հարաբերություններն այլևս աննախադեպ լավն են։ Եվ հայկական կողմն էլ համաձայնում է Սիրիայում հայ-ռուսական առաքելությանը։
- Ես տեսնում եմ ակնհայտ ռուսական հետք. ըստ երևույթին, Մոսկվայում համաձայնվելով հիմնականին՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ դետալներում չի ցանկացել զիջել, դե ռուսներն էլ շարունակում են ճնշել։ Ընդ որում, դատելով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի տված բացատրություններից, կարելի է ենթադրել, որ կան այլ ձայնագրություններ, և Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այդ մասին, այնպես որ ճնշումները շարունակվելու են, մինչև ռուսները չստանան իրենց համար կարևոր մանրամասները։
Հայ-ռուսական հարաբերությունները լարված են. հայտարարություններն այն մասին, թե դրանք փայլուն են, զուտ դիվանագիտական հնարք է: Եթե փայլուն են, ապա ռուսները կարտահանձնեին Հարությունյանին, կամ Հայաստանին չէին դրդի մասնակցել սիրիական ավանտյուրային։
-Միգուցե ռուսական կողմը Խաչատուրովի վրե՞ժն է լուծում։ Կամ Լավրովի մասին հարցին ի պատասխան տրված «շոգ է» -ի՝ հայելային պատասխանն էր սա։
- Ռուսական դիվանագիտությունը չափազանց զարգացած ու բազմագործիք է, սակայն վրեժը չի կարող տեղ ունենալ նրանց գործիքակազմում։ Եթե Լավրովը զայրացած հայտարարություն է անում, ապա լավ պետք է վերլուծել, թե ինչու է այս անգամ նրանց ձեռնտու արտահայտվելու զայրացած ձևը։ Միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ կարող է իր զայրույթը կամ սարկազմն օգտագործել քաղաքական նպատակների համար, ռուսները նույնպես տիրապետում են նման հնարքների։
- Ինչպե՞ս են այս պատմությունից հետո ընթանալու հայ-ռուսական հարաբերությունները։
- Այնպես, ինչպես մինչև հիմա՝ ռուսները շարունակելու են պահանջել, մենք շարունակելու ենք զիջել։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանը գնալով փոշիացնում է իր ամենամեծ արժեքը՝ այն, որ իր լեգիտիմությունն ի սկզբանե կախված չէր ռուսներից։ Գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է արդարանում ռուսների առաջ, մեզ մոտ ավելի շատ է արդարանում ռուսների առիթով, ու դրանով աստիճանաբար իր լեգիտիմությունը մտցնում է ռուսների տակ։
-Բայց ներքին գաղտնալսման տարբերակը՝ զանազան օլիգարխների, նույնպես չի կարելի բացառել, մանավանդ, որ Վանեցյանը խոսում էր հարուստների մասին, որոնք ի վիճակի են թանկարժեք սարքեր գնել։
-Խոսքը շատ թանկարժեք սարքերի ու շատ թանկարժեք մասնագետների եւ կազմակերպման չափազանց բարդ սխեմաների մասին է։ Եթե անգամ տեսականորեն մենք ունենք նման օլիգարխներ, ապա նրանց սարքերն ու մասնագետները առնվազն պետք է ԱԱԾ հսկողության տակ լինեին։ Նաև պետք է շատ լավ վերլուծել, թե ինչու էին նրանց անհրաժեշտ այս բացահայտումները հենց հիմա։
-Ակնհայտ է, որ պաշտոնավարման 3-4 ամիսներին Նիկոլ Փաշինյանը, որը անգամ սկզբում՝ իշխանության գալիս ուներ քաղաքական թիմի պակաս, այն լրացրեց հեղափոխությանը վերջին պահին միացած քաղաքական ուժերով։ Սակայն անցած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ այլ քաղաքական թիմերի մեծ մասի հետ Փաշինյանի հարաբերությունները, մեղմ ասած, փայլուն չեն, իսկ բնական դաշնակիցների հետ՝ գրեթե թշնամական։ Չի՞ զգում վարչապետը քաղաքական թիմի պակաս և ինչպե՞ս է այս բացը լրացնելու ԱԺ ընտրություններին։
- Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանն ունի քաղաքական թիմի դեֆիցիտ։ Զարգացումները ցույց են տալիս, որ նա հսկայական թվով որոշումների ընդունումը վերցրել է իր վրա։ Թերևս նա չի վստահում իշխանական թիմի մյուս անդամներին, և, ըստ էության, ճիշտ էլ անում է, եթե իր ամենափայլուն կադրերը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերը, կարող են թույլ տալ այս կարգի ապիկարություն, ինչպես հայտնի գաղտնալսումն է։ Կարծում եմ՝ միայն սա կարող է լինել այն գաղտնիքի բացատրությունը, թե ինչու հանրապետությունում եղած բազմաթիվ փայլուն մասնագետներին թողած՝ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց կառավարություն կազմել միայն իր հետ քայլած տղաներից ու աղջիկներից։
Նա չի վստահում նաև իր դաշնակիցներին, քանի որ հեղափոխական շրջան է, նրանցից ամեն մեկը ցանկանում է ապագա ընտրություններում ավելի մեծ բաժին վերցնել։ Միաժամանակ, ավելի մեծ քաղաքական կշիռ ձեռք բերելու ձգտումը ոչ միայն հեղափոխությանն է հատուկ, այլ ամենասովորական քաղաքական պրոցեսին՝ անգամ աշխարհի ամենակայուն երկրներում։ Թերևս անհրաժեշտ է ավելի շատ տեղ տալ Սահմանադրությանը և օրենքներին, որոնք կարգավորում են իշխանության տարբեր ճյուղերի միջև աշխատանքը, և կառավարման արհեստին, որի վերաբերյալ կան բազմաթիվ աշխատություններ ու այբբենարաններ։
Իսկ քաղաքական թիմը լրացնելու խնդիրը նույնպես շատ բարդ է, և կարծում եմ՝ ԱԺ ընտրությունները անընդհատ հետաձգելու պատճառներից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը հույս ունի մինչեւ հաջորդ մայիս-հունիս համալրել իր թիմը։
-2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հայտարարեց, թե ՀՀ-ում ծնվեց նոր բռնապետ, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում չեն կարող լինել բռնապետեր, քանի որ ՀՀ քաղաքացին նրան «կփռի ասֆալտին»։ Մինչ Փաշինյանն անում է հայտարարություն, Քոչարյանը մեջբերում է հայտնի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունից հատված ու ասում, որ այս գործն ապացուցեց, որ իրեն քաղաքական նպատակներով ուզում են փակել։ Նման բան ցո՞ւյց տվեց այդ խոսակցությունը։
- Նիկոլ Փաշինյանի կարևորագույն գործն այս ընթացքում այն էր, որ նա կարողացավ «հաղթել վիշապին»՝ քրեաօլիգարխիկ համակարգին։ Նոր վիշապ դառնալու հիմքեր առայժմ չկան, եթե նա չձևավորի իր սեփական օլիգարխներին։ Նման պրոցես կարծես թե չի նկատվում։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի ձևավորել առանց խախտումների ընտրական համակարգ, ապա դրանով ավելի կպակասեցնի նոր բռնապետի ծննդի հհավանականությունը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրադարձային 11:01 • 06/05 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան (տեսանյութ) «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է:Մենք այս տարի պետք է գանք հանգցուցալուծման, որովհետև պայմանագրում մի բան նախատեսված լինելն ու չլինելը երևանցիներին չի անհանգստացնում:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 12:07 • 06/05 Ես իմ հայտարարությունների տերն եմ, ինչ ասել եմ ճիշտ եմ ասել, տեղին եմ ասել, այդ նամակին էլ պատասխանել է իմ գործընկերը․ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ Պետդումայի գրության մասին «Դե պարզ է չէ՞, որ այդպես բեմականացված հարց ու պատասխան է մշտապես տեղի ունենում։ Սարգիս Խանդանյանին են ուղարկել, նա էլ մեկ կամ երկու օր հետո պատասխանել է»,- ասաց նա։
-
Իրադարձային 17:20 • 06/05 Ինչու՞ են մեքենաներն ընկնում «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար փորված փոսը․ քաղաքապետարանի պարզաբանումը Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքների համար Երևանի Շիրակի փողոցում փորված փոսերի մեջ ավտոմեքենաներ ընկնելու լուրին։
-
Իրադարձային 14:28 • 06/05 ՔՊ բարձրաստիճան անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ. Բագրատ Սրբազան Այս շարժումը եռագույնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցություն են, կազմակերպություն են, անհատ են, ընտանիք են: Gնացեք յուրաքանչյուրին հարցրեք, ի՞նչ նշանակություն ունի եռագույնը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 12:36 • 06/05 ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն Սիմոնյան Լրագրողները հայտարարեցրին, թե կասեցնել միակողմանի զիջումները, ինչին ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ-ն միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավակյան հիմքեր։
-
Իրավունք 09:21 • 06/05 ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը դաշնային որոնման տվյալների բազայում ավելացրել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Աավկովի մասին տեղեկությունը։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, գրում է kommersant.ru-ն:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
-
Իրադարձային 15:39 • 05/05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան առավոտից շարունակվում է և ժամը 18:00-ին կհասնի Սևան, որտեղ երեկոյան կրակի շուրջ զրույցներ կլինեն համախոհների հետ։
Սպորտ
-
19:25 • 06.05.24 Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում
Մամուլի տեսություն
-
08:17 • 07.05.24 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
09:23 • 07.05.24 Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
-
08:30 • 07.05.24 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
-
23:03 • 06.05.24 Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
11:39 • 05.05.24 Ֆիննական HMD-ը 25 տարի անց կվերաթողարկի Nokia 3210-ի նորացված մոդելը
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում