Թրամփը երկուշաբթի նոր մաքսատուրքեր կսահմանի 200 մլրդ դոլարի չինական ապրանքների նկատմամբ. Reuters

12:31 • 16.09.18

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի նկատմամբ հայտարարած առևտրային պատերազմը թեժանալու միտում ունի, գրում է Reuters-ը՝ տեղեկացնելով, որ Թրամփը մտադիր է երկուշաբթի հայտարարել 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներկրման համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման մասին:

Այս մասին լրատվական գործակալությանը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Նա մանրամասնել է, որ մաքսատուրքերը կլինեն 10%-անոց՝ չնայած որ նախքան այս Թրամփի վարչակազմը խոսում էր 25%-ի մասին:

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ պահանջել էր, որ Չինաստանը կրճատի ԱՄՆ-ի հետ առևտրում ունեցած 375 մլրդ դոլար ավելցուկը: