2019 -ը դիմավորելու ենք նոր խորհրդարանով, նոր կառավարությամբ, նոր իրավիճակով. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
«Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է երեկ Երևանի ավագանու ընտրություններում արձանագրված պատկերին, երբ բացառությամբ 2 քաղաքական ուժի, մնացածները ստացան 0-ական կամ 1-ից մի քիչ ավելի բարձր տոկոսներ, իսկ իշխող քաղաքական ուժը 81-ից բարձր, ինչն աննախադեպ է: Մանուկ Սուքիասյանը խոսում է նաև այն «մեսիջների» մասին, որ երևանցիները տվեցին հեղափոխություն արած քաղաքական ուժին՝ հետագա քաղաքական գործընթացների առումով: Ըստ նրա՝ արտահերթ ընտրություններից բացի այլ օրակարգ այլևս երկրում չի կարող լինել, ավելին՝ Մանուկ Սուքիասյանը կանխատեսում է, որ արդեն 2019-ը Հայաստանը կդիմավորի նոր խորհրդարանով ու կառավարությամբ:
-Պարո՛ն Սուքիասյան, երեկ Երևանի ավագանու ընտրությունները հետաքրքիր պատկեր արձանագրեցին, ոչ միայն այն առումով, որ 1991 թվականից հետո առաջին անգամ գործող իշխանությունը 81 տոկոսից բարձր ձայներ ստացավ, այլև արձանագրեց պատկեր, որ «ավանդական» ընդդիմադիր կուսակցությունները, բացառությամբ «Բարգավաճ Հայաստանի» և «Լույս» դաշինքի, ստանում են 0-ից մի քիչ ավելի տոկոսներ. 0.82, 0,22, 0,19: Արդյոք սա չի՞ խոսում այն մասին, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների ինստիտուտը սնանկ է, պետք է ամեն ինչ զրոյից սկսել:
-Արձանագրված թիվը, որ ստացել է «Իմ քայլը» դաշինքը, առաջնահերթ խոսում է ոչ թե այն մասին, որ զուտ քաղաքային ավագանու ընտրությունների հետ է կապված այս աժիոտաժը, այլ առաջնահերթորեն խոսում է հեղափոխությանը տրված քվեի մասին: Այսինքն՝ մարդիկ վստահության բարձր քվե են տվել հեղափոխությանը, մանդատ են տվել իշխանություններին՝ շարունակելու որդեգրած քաղաքական գիծը: Հետևաբար, այս առումով, ամենը պրոյեկտել այլ կուսակցությունների վրա, որ մնացած կուսակցությունները սնանկ են և անելիք չունեն… ես մի քիչ կխուսափեի: Այլ բան, որ բոլոր ցածր տոկոսներ ստացած կուսակցությունների համար սեփական վարքագիծը վերարժևորելու ժամանակն է, անելիքների ու հրապարարակային գործունեության մեջ շատ ավելի անկեղծ լինելու և ընդունելու համար, որ այսօր արդեն իրենց նախորդ վարքագիծն այլևս հասարակության կողմից պահանջարկ չունի: Եվ եթե իրենց շարունակում են համարել քաղաքական և ունեն հավակնություններ՝ հետագայում ունենալու քաղաքական դերակատարություն, պետք է վերաիմաստավորեն, վերագնահատեն և առաջիկայում դիրքավորվեն նաև պառլեմենտական ընտրություններին ու դրանից հետո տեղի ունենալիք քաղաքական պրոցեսներին, որովհետև ոչինչ կանգ չի առնելու, քաղաքական պրոցեսները շարունակվելու և որպեսզի ժամանակը կուլ չտա բոլոր ցածր տոկոսներ հավաքած քաղաքական ուժերին, պետք է փորձեն գնալ համախմբումների, միավորումների: Ապագայում, ինչու չէ, որպես պատգամավոր ընդդիմության տեղը զբաղեցնելու, այդ հայտը ներկայացնելու համար:
-Կա կարծիք, որ հետհեղափոխական երկրներում առաջին ընտրությունները հենց այդպիսին էլ լինում են, այսինքն՝ ազատ ընտրություններ անցկացնելու քննությունը հանձնվեց, բայց կարևոր ստուգատեսը հաջորդ ընտրություններն են, որոնք կարող են լինել արտահերթ ԱԺ ընտրությունները:
-Միանշանակ, ապրիլյան հեղափոխությունից հետո հեղափոխությունը վերահսկում է իշխանության գործադիր ճյուղը: Օրենսդիրը դեռևս հին իներցիայով նախորդ գումարման ԱԺ-ն է, և քաղաքական լեգիտիմության ամբողջացման և գործընթացները բացառապես քաղաքական ու իրավական հուների մեջ դնելու համար արտահերթ պառլամենտական ընտրություններն այլևս դարձել են օրվա պահանջ: Եվ այլ անելիք, քան ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն է և իշխանությունն անցնցում փոխանցելը, գործող պառլամենտն այլևս չունի: Եվ կարծում եմ՝ կարճ ժամանակում մենք շատ սրված ձևով ենք այդ պրոցեսները տեսնելու, և նույն վստահության քվեն, մի փոքր այս կողմ կամ այն կողմ, հեղափոխությունը ստանալու է նաև ԱԺ ընտրություններին:
Եվ այս համայնապատկերում շատ կարևորում եմ այն ուժերի դերը, ովքեր պետք է փորձեն զբաղեցնել ընդդիմության դիրքերը:
-Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի՝ երեկվա արդյունքներից տպավորված, հենց ԱՄՆ-ից հայտնեց, որ անմիջապես գալու է և սկսի բանակցություններն ԱԺ –ում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով: Հայտնի է, որ մինչև երևանցիների այս քվեարկությունը, հանրապետականները, նաև «Հանրապետությունը» և ԲՀԿ-ն, որտեղից այսօր ասել էին, որ պատրաստ են քննարկել ձևաչափը, մի քանի օր առաջ հայտարարում էին, որ դեռ կմտածեն արտահերթ ընտրությունների մասին: Չնայած Նիկոլ Փաշինյանը նրանց ասաց՝ «յա, իրո՞ք», այս հարցը դեռ բաց է, որովհետև այսօր էլ Հանրապետականը կրկնել է, որ անհրաժեշտություն չի տեսնում:
-Առաջիկա պառլամենտական արտահերթ ընտրությունների վերաբերյալ քվեարկել-չքվեարկելու այդ վերապահման հետ կապված Ձեր նշած 2 կուսակցությունները բարձրաձայնել էին քարոզարշավի ավարտից 2-3 օր առաջ: Բայց քարոզարշավի վերջին օրը եկավ հաստատելու, որ այդ ամենը եղել է նախընտրական քարոզչության կրքերի մաքսիմալ դրսևորումը: Իրականում թե՛ «Հանրապետությունը», թե՛ «Բարգավաճ Հայաստանը», կասկած չունեմ, որ արտահերթ պառլամենտական ընտրությունների հարց օրակարգ գալու պարագայում աջակցելու են այդ նախաձեռնությանը, որովհետև երկրում այնպիսի քաղաքական իրավիճակ է ստեղծված, որ այս օրակարգն այլևս անխուսափելի է: Այստեղ փոքրիշատե դիմադրության փորձ կարող է ցույց տալ հանրապետականը, բայց կարծում եմ՝ Փաշինյանի հետ բանակցությունները վերջին պահին կարթնացնեն նրանց մեջ ողջամտության այն փոքր նմուշները, որ դեռ կան: Եթե դու գործող վարչապետի հետ չես գալիս կոմպրոմիսի, դու նորից մարտահրավեր ես նետում հասարակությանը: Եվ ինչ է նշանակում սեփական սխալը ընդունած և պաշտոնը լքած Սերժ Սարգսյանից հետո պնդել, որ այս պառլամենտը պետք է շարունակի իր գործունեությունը, արտացոլում է քաղաքական ուժերի տեսակետը: Չկա նման բան, և օր առաջ հանրապետականները պետք է անցնցում համաձայնեն պառլամենտական արտահերթ ընտրություններին, ինչի արդյունքում նաև հնարավորություն կստեղծվի, որ իրենք փոքրիշատե դրական լույսի ներքո հիշատակվեն: Հակառակ պարագայում ժողովրդին նորից փողոց մղելով, կրկին դրդելով ընդվազման՝ նրանք հարվածի տակ են դնելու տարբեր պետական պաշտոններում ոչ միայն տարիների ընթացքում թալանածն ու կուտակածը, այլ հարվածի ու կասկածի տակ են դնելու շատ ավելի շատ բան, քան իրենց հարստությունն է: Հետևաբար, կարծում եմ, որ հանրապետականներից յուրաքանչյուրն իր մեջ կգտնի այդ ողջամտությունը և բանը չի հասցնի համաժողովրդական ճնշման: Իսկ եթե հասցնի, վայրկյան անգամ կասկած չունեմ, որ մարդիկ հեղեղելու են փողոցները և իրենց գործը կիսատ չեն թողնելու:
-Իհարկե, այդ 81 տոկոսից ավելին շատ տպավորիչ թիվ է, սակայն չմոռանանք, որ այդ ցուցանիշը գրանցվել է շատ ցածր մասնակցության պարագայում՝ մոտ 44 տոկոս: Արդյոք, սա այն սեգմենտը չէ՞, որի հետ հակահեղափոխությունը, որի մասին, ի դեպ, Փաշինյանն ասաց, որ այլևս չկա, կարող է աշխատել՝ պնդելով, որ այդ զանգվածային աջակցությունը չկա, որովհետև եկել են երևանցիների 44 տոկոսը կազմող կողմնորոշված մարդիկ, քվեարկել ու գնացել:
- Ամեն ինչ ֆիքսում ենք նախորդի հետ համեմատության մեջ: Նախ, ֆիքսենք, որ 44 տոկոսը 4 տոկոսով ավելի է, քան 2017-ի Երևանի ավագանու ընտրություններին: Նախ, միևնույն է՝ ՏԻՄ ընտրություն էր սա և շատերը, միգուցե նաև քաղաքականապես, սրան կարևորություն չեն տվել: Բայց ինչի հետ մենք գործ ունենք. կարող էր լինել մասնակցությունը ոչ թե 44, այլ 60 տոկոս, և օրինակ՝ դրա փոխարեն «Իմ քայլը» Դաշինքի քվեները լինեին ոչ թե 82, այլ ասենք՝ 61 տոկոս, կարծում եմ՝ դրանից իրողությունը չէր փոխվելու: Մենք ունենք 44 տոկոս քաղաքականապես մոտիվացված, ընտրություններին կամովին գնացած երևանցիներ, ինչը չես ասի 2017թ. ընտրությունների մասին: 2018 –ի ընտրություններին տեղամասերի շրջակայքում չէին վխտում փող բաժանողներ, մարդ բերողներ, գազելներով տեղափոխողներ: Տեղամասերում դուք չէիք տեսնի հենաշարժական ու տեսողական խնդիրներ ունեցող տատիկների ու պապիկների, որոնք ոչ թե իրենց թոռների հետ էին եկել տեղամաս, այլ ուրիշների թոռներն իրենց տանում էին քվեարկելու այն ուժին, որը իրենց շարունակում էր պահել թշվառ, դեղի ու հացի կարիքի մեջ: Հիմա սա չկա: Հավատացեք, եթե այս ամենին գումարվեր մի քիչ վարչական ռեսուրս, մի քիչ գազելներ, մի քիչ՝ թաղերում աշխույժ տղաներ, այդ 44 թիվը լինելու էր 70 տոկոս: Եվ, հետևաբար, կարելի է արձանագրել, որ ունենք ակտիվ քաղաքական քվե: Եվ ևս մեկ էական տարբերություն. քվեարկությանը մասնակցած վարչական շրջանների մասնակցության տոկոսային աստիճանը, երբ դիտում ես, տեսնում ես, որ 2018-ին ամենաակտիվ և ամենապասիվ համայնքների խզումը եղել է 7 տոկոս. դա ֆանտաստիկ թիվ է: 2017-ի ընտրությունների ժամանակ այս խզումը եղել է 17 տոկոս, այսինքն՝ ակնհայտ է, որ սա ուռճացում է: Թե հիմա սա լցոնում է, կրկնաքվեարկություն, ընտրակաշառք է, թե վարչական ռեսուրս, այլ հարց է, բայց մենք ունենք ուռճացված թիվ: Նաև ասեմ, որ նախորդ ընտրությունների ընտրացուցակները իներցիայի ուժով մինչև վերջ չէին մաքրվել:
-Հիշատակեցիք գազելներ, ուղղորդող աշխույժ տղաներ, ի՞նչ եղավ այդ ներուժը, « մնաց տներում» նստա՞ծ, չփորձեցի՞ն միջամտել, ինչո՞ւ, եթե կա վարկած, որ կա հեղափոխություն, ինչո՞ւ չփորձեցին արջի ծառայություններ մատուցել, խաթարել, փչացնել:
- Այս ռեսուրսը երբեք ոչ մի անգամ, ոչ մի բան, հենց այնպես ոչ մեկի սիրուն աչքերի համար չի արել: Նրանց կամ փող են տվել, կամ աշխատանքի հարց են լուծել, կամ ինչ-որ տեղերում լավություն արել, կամ ինչ-որ համայնքապատկան տարածքներ տվել են վարձակալության: Այսինքն՝ իրենք ունեցել են կոնկրետ մոտիվացիա՝ ինչ են անում, ինչի համար, այս պարագայում նրանց ոչ ոք ոչինչ չի առաջարկել, և տեսել եմ նրանցից ոմանց հուսահատ և դալուկ հայացքները՝ վարչական շրջանում շրջելու ժամանակ, որ մարդիկ ուղղակի պարապուրդի էին մատնված, անելիք չունեին, աշխատանքի ճակատ չկար նրանց համար: Եվ սրա լավագույն հիմնավորումն այն էր, որ ՀՀԿ-ն չէր մասնակցում այս ընտրություններին: Կարծում եմ, որ ԱԺ ընտրությունները գալու են երիցս վերահստատելու, որ ամբողջ հանրապետությունում այլևս հարց լուծում է պարզ, հասարակ քաղաքացին:
-Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ չեն կարող մինչև տարեվերջ տեղի ունենալ արտահերթ պառլամենտական ընտրություններ, քանի որ եթե երկրում մի քաղաքական ուժ ստանա 81 տոկոս, մոտ ընտրութուններում նորից այդքան կստանա, ու սա կբերի ավտորիտարիզմի: Կա՞ն նման վտանգներ, հետևաբար, պե՞տք է սպասել:
- Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ սպասել, չեն ասում, թե ինչին: Եթե ամեն ինչ մնա այսպես հունվարին, ապրիլին, կամ փետրվարին, այդ ի՞նչ է տեղի ունենալու, որ մեզ մոտ համոզմունք առաջանա, որ, այ, հիմա կարելի է գնալ պառլամենտական ընտրությունների: Քիչ առաջ, ինչպես մատնացույց արեցի, Երևանի ավագանու ընտրությունները լրջագույն ինդիկատոր էին այլ քաղաքական ուժերի համար՝ հասկանալու, որ հեղափոխությունը վայելելու է ժողովրդի բացարձակ մեծամասնության համակրանքը: Եվ իրենք պարտավոր են վերախմբագրել իրենց ասելիքը՝ քաղաքական դաշտում մնալու համար ու դրանով իսկ՝ քաղաքական դաշտում զբաղեցնելու այն տեղը, որը կվերացնի ավտորիտարիզմի այդ վտանգը, որը, իբրև թե, կա: Այսինքն՝ Երևանի քաղաքային ուժերը եկան քաղաքական ուժերին պատրաստելու արտահերթ պառլամենտական ընտրություններին: Եվ հոկտեմբերին գործընթացները սկսելու պարագայում միանգամայն իրատեսական եմ համարում, որ մինչև տարեվերջ ՝ նոյեմբերի վերջ ունենում ենք ընտրություններ: Եվ մենք Նոր տարին կդիմավորենք նոր կառավարությունով, նոր պառլամենտով, նոր քաղաքական իրավիճակով, և Փաշինյանի ամանորյա ուղերձը կլինի շատ ավելի նորացված ու ամբողջական:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 10:20 • 05/05 Երևանում հսկայական ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր ու պոկել արտաքին լուսավորման սյունը Հրշեջ-փրկարարները կտրել են տապալված ծառը և արտաքին լուսավորման սյան հետ հեռացրել երթևեկելի հատվածից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Քաղաքականություն 12:03 • 05/05 Մինչ քայլերթի՝ Երևան ժամանելը, պետք է մշակված լինի մայրաքաղաքում գործողությունների կոնկրետ ծրագիր և այն իրականացնելու մարտավարություններ. Դավիթ Անանյան Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։ Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ
-
Քաղաքականություն 18:02 • 04/05 Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Տիգրան Աբրահամյան Ցավոք, արդեն 10-11 ամիս է ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Քաղաքականություն 15:51 • 04/05 Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան Այս մարդիկ ոչ միայն իրենց տներն էին պաշտպանում, ոչ միայն Տավուշն էին փորձում պաշտպանել, այլև մի ամբողջ պետության ու պետականության կազմաքանդման գործընթացը կասեցումը փորձում էին վերցնել իրենց ուսերի վրա։
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Քաղաքականություն
-
12:20 • 05.05.24 Զելենսկին ասել է, որ «Աստված Ուկրաինայի դաշնակիցն է»
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում