Այս իշխանության ամեն քայլը ոչ թե աշխատում է ի վնաս Հայաստանի պետական շահերի, այլ օգնում է Թուրքիային իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը․ Աբրահամ Գասպարյան
Քառօրյայից 5 տարի է անցել և այսօր մեր զոհված տղերքի հիշատակը հարգելու, նրանց նվիրական գործն արժևորելու, ճիշտ դասեր քաղելու, ոգեշնչվելու, զոհողության խորհուրդը հասկանալու, մարդկային կորստի ցավը վերապրելու, հայրենիքի ու պետության ճակատագիրը սխալներով չուրվագծելու օրն է․ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը։
«Ապրիլի պատերազմը Ադրբեջանի քսանամյա հակահայկական թույնի հերթական արտացոլումն էր, հերթական հանգրվանը, որտեղ Բաքուն փորձեց զոնդաժ անել ու հասկանալ՝ արդյո՞ք հայերը դարձյալ ատամներով կպաշտպանեն իրենց հողը, թե՞ դարձել են թուլամորթ, աննպատակ, վերածվել ամբոխի, որը կորցրել է զգոնությունը և
միայն բարեկեցիկ կյանք է փնտրում: Ապրիլի պատերազմն այսօր չեմ քննարկելու՝ քաղաքագիտական մեթոդաբանությամբ, գիտական այն չափումներով, որով սովորաբար առաջնորդվում եմ իմ վերլուծականներում...չեմ քննարկելու այդ պատերազմի՝ ներադրբեջանական, համաշխարհային և աշխարհաքաղաքական դետերմինանտները, որոնց մասին տարբեր առիթներով խոսել եմ: Այս ամենի մեջ 5 կարևոր հանգամանք կա, որոնց պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այս հարցադրումները մեզ հնարավորություն են տալու՝ հրաժարվել վարդագույն ակնոցներից, սնապարծությունից, պատրանքներից, քաղաքականապես տկար մտածողությունից և հուսամ՝ կկարողանանք տարբերակել կարևորն ու առաջնայինը և ի վերջո կդաջենք մեր մտքում այն, որ մեր անվտանգությունն ավելի թանկ է, քան արհեստածին սև-սպիտակը, մեր տղերքի կյանքն անքննելիորեն ավելին է քան ցանկացած բարեկեցիկ կյանքի խոստումը, մեր պետության ու ազգի հավերժականության գաղափարը չի կարող ստորադասվել որևէ նախկին կամ ներկա սուտ մարգարեի խոստման կամ աճպարարության: Հնչեցնում եմ 5 հարց՝ ի՞նչ դասեր են քաղել նախկին պատերազմներից, ինչպե՞ս ենք վերարժևորում մեր անցած քաղաքական ճանապարհը, ի՞նչ նպատակ ենք որպես ազգ ու պետություն մեր առջև դնում, ինչպե՞ս ենք պատրաստվում ամրացնել մեր զույգ պետությունների անվտանգությունը և ի՞նչ ռեսուրս ենք ուզում ներգրավել այդ նպատակներն իրականացնելու գործում: Նպատակ սահմանելու և դրա իրականացման համար գիշեր-ցերեկ քրտնաթոր աշխատանք տանելու դեպքում՝ հարց չի՛ առաջանա՝ ո՞վ է երկրի ղեկին գտնվողը, շարքային սուտասա՞ն, Մեծ Թուրանի գործակա՞լ, թե՞ թալանչի կամ հողատու: Քիչ առաջ հենց սա՛ էի ակնարկում՝ ասելով, որ ապրիլի քառօրյայով Բաքուն փորձում էր այդքան տարի իր հակահայկական թույնն ու արսենալում կուտակած զենքը փորձարկել ու հասկանալ՝ մասշտաբային պատերազմի դեպքում կկարողանա՞ ճեղքել հայկական դիմադրողականությունը...ասում եմ՝ դիմադրողականությունը և ո՛չ դիմադրությունը»,-ասել է նա:
Գասպարյանն ընդգծել է՝ Դիմադրությունն ավելի շուտ բնազդայի՛ն բնույթ ունի, իսկ դիմադրողականությունը քաղաքական ու անվտանգային քիմիա է, որի էլեմենտները խախտելը լուրջ ու երկա՛ր գործ է:
«Ի՞նչ արեց Ադրբեջանը 94-ի իր ավերիչ ու քայքայիչ պատերազմից հետո...նստեց, ուսումնասիրեց, հասկացավ՝ ինչպե՞ս պետք է զարգանա, ուսումնասիրեց հային ու Հայաստանը, տեսավ թույլ կողմերը, աշխատեց քարոզչական դաշտում, փորձեց իր ուժերի ներածին չափով թուլացնել հայի զգոնությունը, միջնորդավորված՝ փողեր ուղարկեց Հայաստան, որպեսզի մարդիկ ստորադասեն անվտանգությունը՝ սիրուն փաթեթավորված և գունեղ լոզունգների, պաշտպանական համակարգ զարգացրեց, զինանոց համալրեց, բռունցքը խփեց սեղանին, և, և...բայց մինչև այդ՝ ամենակարևորը….Ադրբեջանը 20 տարի հայտարարեց, որ վերադարձնելու՛ է Ղարաբաղը: Վերադարձրե՞ց, ո՛չ: Արցախի մեծ հատվածը նրան նվե՛ր տրվեց: Ցավո՛ք՝ յան ազգանունով ապիկար ղեկավարի անհեռատեսության, քաղաքականապես խակ լինելու և Թուրքիայի հետ թշնամանքը վերացնելու հաստատելու էնտուզիազմի պատճառով: Այս վերջին պատերազմում Ադրբեջանն իր թիկունքին ունենալով Թուրքիային ու Սիրիայից առած-բերած տեռորիստներին՝ չկարողացա՛վ իր առջև դրած խնդիրը լուծել, ռազմավարական առումով՝ Ադրբեջանը տապալե՛ց ամեն ինչ: Ադրբեջանական բանակը խնդիր լուծող չէ՛ հայկական բանակի դիմաց: Մեծ հաշվով՝ մեր ու նրանց բանակները գրեթե նույն ներուժն ունեին, մի քանի ԱԹՍ ու տեխնիկայի առավելություն ունենալը դեռ չի նշանակում՝ պատերազմի ընթացք բեկել ու հաղթանակ տանել: Չմոռանանք՝ Ակնան, Քարվաճառը, Քաշաթաղը, Սանասարը, Կովսականը, Հադրութն ու Շուշին… մի պահ պատկերացրեք՝ հազարավոր կիլոմետրերի տարածք… 44 օր թուրքը կռիվ տվեց այդտեղի համար ու չստացավ, չկարողացավ այդ հողը պոկել հայ կամավորականից ու զինվորից, բայց՝ ստացավ քաղաքական իշխանություն ներկայացող մարդկանց մի խմբից: Այդ իշխանությունը հիմա որքան էլ ճղճղա ու հասկացնի, որ իմ գրպա՛նն են գցել, որ նախկինները որոշել էին ու չգիտեմ ինչ էին արել, այստեղ են ասել՝ խուսանավեիք, չտայիք, 5 հազար զոհ ու 10 հազարից ավելի հաշմված ժառանգություն չթողեիք, հայրենի հողը՝ գրչի հարվածով չհանձնեիք, ներսում՝ հայի ընտանիքում, եղբայրների միջև կռիվ չգցեիք, իրար կոկորդ ճղելու փոխարեն՝ այդ ռեսուրսը կգործածեինք երկի՛րը շենացնելու, սահմա՛նն ամրապնդելու, ոչ թե 2,5 տարի վրեժ լուծելու միմյանցից»,-ասել է նա:
Աբրահամ Գասպարյանի համոզմամբ՝ Ապրիլի քառօրյայի դասերն այստե՛ղ են, տղաների հիշատակը այսպե՛ս է պետք հարգել, ոչ թե իմաստակի կեցվածքով ու ոչինչ չասող հայացքով նայել էկրանին ու ասել՝ Քարվաճառը հայկակա՞ն է, թե՞ ոչ, Շուշին հայկակա՞ն է, թե ադրբեջանական, թուրքի հետ պատրա՞ստ ենք հաշտվել, թե՞ ոչ:
«Եվ սա իշխանություն կոչեցյալն ասում է, երբ մենք դեռ ռազմագերիներ ունենք թուրքի մոտ, երբ նրանց ճակատագիրն անհայտ է, երբ զոհված տղերքի մարմինները՝ ադրբեջանցին խեղվա՛ծ է վերադարձրել, երբ կենդանի վերադարձած գերիների հոգեբանության ու ֆիզիկական առողջության մասին չի է՛լ մտածում, երբ, երբ...սա ցինիզմ է՛լ չէ, սա լկտիություն էլ չէ, սա քաղաքական հանցագործություն է: Ոչ բանակցել գիտեն, ոչ դիսկուրս մշակել, ոչ հարգալից խոսել սեփական ժողովրդի հետ...գիտեն ընդամենը դատարկ, բայց զրնգուն դհոլի ձայն հանել, անբովանդակ, հակագիտական ու հակաէսթետիկ մտածողություն, որից օգտվում է միայն թշնամին: ԱԺ փոխնախագահներից մեկն այսօր մտքի հերթական փայլատակումն է արել:
Կառուցողակա՞ն, լու՞րջ...արևմտահայերեն կառուցողականին ասում են՝ շինիչ, ինչն ակտուալ էր հետանկախական շրջանում: Հիմա իշխանությունն ուզում է շինի՞չ լինել, թուրքի հե՞տ: Չգիտեմ ուսապարկերի հետ քաղաքական դասընթացներ առհասարակ անցել են, թե ոչ, կամ համալսարանական կրթության տարիներին ո՞վ է քաղաքագիտության կամ միջազգային հարաբերություններ դասավանդել նրանց, բայց ակնհայտ է, որ կամ դասի չեն գնացել, կամ չեն սովորել, կամ էլ չեն հասկացել մատուցվածը...վատագույն դեպքում՝ համալսարան չեն ավարտել: Թուրքիայի հետ այդ մե՞նք պիտի կառուցողական լինենք: Նման դատողություն անելու համար՝ 5 տարբերակ կա՝ կամ պետք է չիմանալ ՀՀ անցած ճանապարհը, անվտանգության ռազմավարությունը, դիվանագիտության պատմությունը, կամ՝ օդից ընկած լինել, Թուրքիայի պրոպագանդիստ լինել, պետական պաշտոնի համար անպիտան լինել, կամ էլ՝ չվերահսկել գործածած կանեփի չափը: Եվ շինիչ լինելու մասին խոսում է այն իշխանության ներկայացուցիչը, որի տոտեմն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վե՞րջ: Սա ի՞նչ խեղկատակություն է: Բավական չէ՞ ձեռք առնեք: Թուրքի հետ խաղեր տալու համար ուշագնա՛ց եք լինում և ամենավատը գիտե՞ք որն է, որ ձեզ բանի տեղ չեն դնում, ինչպես դուք բանի տեղ չեք դնում ձեր ժողովրդին: Թուրքը, հազար անգամ ասել եմ, ձեր հետ խնդիր չունի...թուրքի խնդիրը հայ ժողովրդի ու բանակի՛ հետ է, Թուրքիան ու Ադրբեջանը լավ էլ սիրում են ձեզ, շինիչ երկխոսության մեջ կարող եք լինել իրար հետ...գուցե առաջիկայում Մեհրիբան Ալիևան հենց ձե՛զ հրավիրի Շուշի...օ՜հ, կներեք, Շուշի չէ, Շուշա, քանի որ դուք՝ ուսապարկերդ ու ձեր գլխավորը, Ալիևների ու Էրդողանի հետ սինքրո՛ն եք մտածում այդ հարցում...գուցե հրավիրի հայոց բերդաքաղաք ու չայ խմեք, մուղամ լսեք...չտեսա՛նք մի օր Ալիևները հայ ժողովրդի արժանապատիվ զավակների՛ն դիմեն այդ հարցում: Ձեր նկատմամբ սեր ու համակրանք ունեն...բայց այդ սերը տևում է այնքան, մինչև կկատարեք ձեզ վստահված առաքելությունը, մինչև կիրականացնեք նոյեմբերի 9-ի ղազագրով ստանձնած ձեր պարտավորությունը, մինչև Սյունիքի հպարտ լեռների մեր դիրքերը կզիջեք նրանց:
Շինիչ ասացի՝ հիշեցի...գիտե՞ք ադրբեջանցին հիմա ի՞նչ խորամանկություն է անում ու ինչպե՞ս է մոլորեցնում...մի ձեռքով հոգեբանական ճնշում է իրականացնում Սյունիքում, որպեսզի ժամանակի ընթացքում հայաթափի այն, մյուս ձեռքով էլ՝ ընկերություն է անում, գառան մորթիով մտել է մեր գյուղացու մոտ, առևտուր է անում, ապրանք փոխանակում, սիրտը շահում, խոսում թշնամանքը վերացնելու մասին, ճիշտ այնպես՝ ինչպես դու՛ք՝ Փաշինյան և ուսապարկեր, դուք նույն ձև եք մտածում ու գործում: Մի պահ դիտեք Աննա Սարգսյանի տեսանյութը և տեսնենք՝ ի՞նչ մեթոդներով է Ադրբեջանը թափանցում Հայաստանի գյուղեր ու ավաններ՝ պաշտոնական Երևանի խուլ ու համր լռության պայմաններում»:
Աբրահամ Գասպարյանի խոսքով՝ այս իշխանության գործողությունները չարիք են ու սպառնալիք Հայաստանի անվտանգության համար, Արցախի պաշտպանության համար: Նրանց ամեն քայլը ոչ թե աշխատում է ի վնաս Հայաստանի պետական շահերի, այլ օգնում է Թուրքիային իրականացնել Մեծ Թուրանի ծրագիրը, որի ամորձատումը մենք տեսանք 5 տարի առաջ՝ քառօրյա պատերազմում, տեսանք մեր տղաների հերոսական ու նվիրական զոհողությունը, զինվորից սպա ու կամավոր՝ 4 օրում կասեցրինք հայակործան մեքենայի աշխատանքը և թշնամուն պատճառելով ահռելի կորուստներ՝ ստիպեցինք զինադադար մուրալ մեզնից՝ ռուսակա՛ն միջնորդությամբ: Աշխարհը ուժեղի՛ կողքին է, ոչ թե մուրացկանի: Մենք խաղաղություն պարտադրո՛ղ էինք տարածաշրջանում, մուրացկանի դերում՝ երբե՛ք չենք հայտնվի: Սա հավատամք է, որը, սակայն, չպետք է կենացային բովանդակություն ունենա, այլ կարողանա պատասխանել հաղորդման սկզբում իմ հնչեցրած 5 հարցադրմանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 22:55 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Քաղաքականություն 15:51 • 23/04 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ) Մարիա Կարապետյանը նշեց, որ իրենց մոտեցումն այն է, որ ՀՀ-ն ունի պետական սահման և դա 91 թվականին Սովետական Միության փլուզումից հետո Սովետական Միության ադմինիստրատիվ սահմանի վերածումն է պետական սահմանի։
-
Իրադարձային 11:14 • 23/04 Կիրանցի գյուղապետը հանդիպումից հետո ասաց՝ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան Ասաց, որ ինչ կար, մնացել է նույնը, դեռ մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք այսօր այստեղ հանդիպենլ, որին ներկա կլինեն և՛ երեք գյուղերի գյուղապետերը, և՛ ժողովուրդը, ու իրենք կասեն՝ ինչ են խոսել։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Իրադարձային 13:47 • 23/04 Ուզում եք թnւրքի հետ ապրեք, Ալիևին խնդրեք մի հատ գյուղ տա, այդ 100 հոգով գնացեք ապրեք, մենք տավուշցիների կողքին ենք․Գեղարքունիքի բնակիչ «Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, ես Հայաստանի վարչապետ չեմ ճանաչում։ Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք մենք չենք ուզում իրենց հետ ապրենք»։
-
Իրադարձային 16:29 • 23/04 Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան «Այսօր ԵԿՄ անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ՝ Յուրա անունով, Կոթի գյուղից, ուղղակիորեն ահաբեկել են այն մարդկանց, ովքեր հույզերի մեջ որոշել են ինքնաբուխ ինչ-որ գործողություններ անել։
-
Իրադարձային 22:37 • 23/04 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Իրադարձային 17:20 • 23/04 3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթը. Ալիև Սակայն ասվում է, որ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որի հսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։
-
Իրադարձային 11:55 • 23/04 Նոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։
-
Իրադարձային 07:49 • 23/04 Օշականում «VAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ վարորդը հոսպիտալացվել է Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Տնտեսություն
-
10:30 • 22.04.24 Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է ավարտին. Շոլց
Սպորտ
-
20:30 • 23.04.24 Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթարյանին
-
18:34 • 23.04.24 Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
22:29 • 23.04.24 Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի