Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Պուտինը չի պարտվի, իսկ Ուկրաինայի ինքնիշխանությունը հարցականի տակ է. Politico

11:54 • 01.02.23

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացահայտ հարցականի տակ է դրել Ուկրաինայի՝ որպես ինքնիշխան պետության կենսունակությունը։ Այդ մասին գրում է Politico-ն։

Ըստ պարբերականի՝ Օրբանը վերջերս արտասահմանյան պահպանողական գործիչների խմբին ասել է, որ Ռուսաստանին արդեն հաջողվել է Ուկրաինան վերածել անկառավարելի ավերակի:

«Այն այժմ Աֆղանստան է դարձել: Վլադիմիր Պուտինը չի պարտվի, և ժամանակը Ռուսաստանի կողմից  է: Ուկրաինան այժմ «ոչ մեկի երկիր» է», - ասել է Օրբանը կլոր սեղանի ժամանակ, որը որի մասին գրվել է The American Conservative հանդեսում։

«Մեր հիմնական մարդասիրությունը և բարոյականության զգացումը պահանջում են, որ մենք ամեն ինչ անենք՝ սառեցնելու առաջնագիծը, որպեսզի հրադադար հաստատվի և սկսվեն բանակցությունները», - ասել է Օրբանը: