Հիրոյոսի Սեգավա. առաջին ճապոնացին, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությունը
Միջազգայնագետ-ճապոնագետ, տ․գ․թ․ Աննա Վարդանյանը և ի․գ․թ․, դոցենտ Ավետիք Հարությունյանը ներկայացրել են հոդված ճապոնացի իրավաբան, միջազգայնագետ Հիրոյոսի Սեգավայի՝ հայերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործունեության մասին: Սեգավան առաջին ճապոնացին է, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանություն թեման և ներկայացել սեփական հետազոտությամբ ճապոներեն լեզվով:
Հոդվածը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանի պատմությունը աշխարհին այնքան էլ հայտնի չէ,
ցեղասպանությունը ողբերգություն է,
որը տալիս է Հայոց պատմությունը հասկանալու բանալին:
Հիրոյոսի Սեգավա
Հիրոյոսի Սեգավան առաջին ճապոնացին է, որը խորապես ուսումնասիրել է Հայոց ցեղասպանություն թեման և ներկայացել սեփական հետազոտությամբ ճապոներեն լեզվով։ Գնահատելի է, որ հեղինակն ուսումնասիրությունը կատարել է անաչառ, վերլուծել այն իրավագետի տեսանկյունից և կոչել իրողություններն իրենց անուններով՝ այն է` ցեղասպանություն։ Պրոֆեսոր Հիրոյոսի Սեգավան մասնագիտությամբ իրավագետ է, ուսումնասիրել է միջազգային իրավունք: Դոկտորանտուրան ավարտելուց հետո երկար ժամանակ նրա հետաքրքրության կենտրոնում է եղել «Ցեղասպանության նախապայմանները» թեման: Մոտ քառասուն տարի առաջ՝ 1980-ական թվականներին Միավորված ազգերի կազմակերպության արխիվներում հեղինակն ուսումնասիրելով ցեղասպանությունների վերաբերյալ նյութեր՝ գտնում է «1915 թվականի հայերի ցեղասպանությունը» վերնագրով մի նյութ, որն էլ հիմք է հանդիսանում նրա այս թեմայի հանդեպ առանձնահատուկ ուշադրության և հետագա նվիրումի։
Անծանոթ լինելով Հայաստանին և հայ ժողովրդի պատմությանը՝ Սեգավան սկսում է մասնագիտական ուսումնասիրություններ կատարել: Հեղինակը նշում է, որ այդ տարիներին Ճապոնիայում Հայաստանի մասին, առավել ևս, Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութեր գրեթե չեն եղել։ Այդ կապակցությամբ Սեգավան գրում է. «Որքան կարդում էի, այդքան ավելի էի հասկանում թեմայի կարևորությունը, և չնայած սարսափով էի լցվում որոշ նյութեր կարդալիս, հետզհետե ավելի էր ուժեղանում հետազոտելու ցանկությունը»: Սեգավայի մոտ տարբեր հարցեր էին առաջանում, օրինակ՝ ինչո՞ւ Ճապոնիայի դպրոցների բարձր դասարաններում աշխարհի պատմությունը դասավանդելիս ոչինչ չի ասվում Հայոց ցեղասպանության մասին, իսկ հրեաների ցեղասպանությունը ներկայացված է բավականին ծավալուն։ Նա կարծիք է հայտնում, որ այդ իրավիճակը չի կարելի արդարացնել ո՛չ Հայոց ցեղասպանության նահատակների քանակով, ո՛չ էլ հանցանքի վաղեմությամբ։
Ամեն դեպքում, բարեբախտաբար թե դժբախտաբար, այս իրողության մասին տեղեկանալուց ի վեր, մարդկության հանդեպ պատասխանատվության զգացումով դրդված, Սեգավան որոշում է իր վրա վերցնել հայերի ապրած ողբերգության մասին անտեղյակ ճապոնացիների աչքերը բացելու պարտականությունը:
Այն երկու տասնամյակները, որոնց ընթացքում հետազոտողը զբաղվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով, երկար և դժվարին ճանապարհ է եղել։ Ճապոնիայում նա քննադատության է ենթարկվել իր գործընկերների կողմից, որոնցից ոմանք պնդել են, որ այդ հետազոտություններն անիմաստ են: Երկար ժամանակ նրա աշխատանքները չեն արժանացել ճապոնացի գիտնականների ուշադրությանը, բայց 2004 թվականին լույս տեսած և մեր կողմից գրախոսվող «Հայերի մոռացված ցեղասպանությունը․ հետազոտություն եղեռնագործության կանխման և պատժի վերաբերյալ» գիրքը մեծ տարածում գտավ ոչ միայն Ճապոնիայում, այլև Հայաստանում։
Վերոհիշյալ գրքի գրախոսման հիմնական նպատակն է մասնագիտական լսարանի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճապոնացի գիտնականի կատարած արժեքավոր աշխատությանը, քանի որ գրքի հայերեն թարգմանությունից և տպագրությունից անցել է մոտ 18 տարի, կարիք կար այն կրկին վերաարժևորելու:
Սեգավայի ուսումնասիրությանը հայկական կողմը արձագանքել է պետական մակարդակով։ 2004 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում առաջին անգամ ներկայացվել է Սեգավայի գիրքը ճապոներեն լեզվով՝ որպես Ճապոնիայում առաջին աշխատություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Նույն տարում պրոֆեսորը պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով, ցեղասպանագիտության ոլորտում մեծ ավանդի համար, ՀՀ 2-րդ նախագահի կողմից արժանացել Հայոց Մեծ եղեռնի հուշամեդալի:
Ուսումնասիրելով և ներկայացնելով բազմաթիվ փաստաթղթերից տվյալներ՝ Սեգավան հստակ ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է ծրագրված, մանրակրկիտ մշակված և իրագործված: Նշված գործողությունների միջոցով Թուրքիայի բանակը կոտորել էր հայ սպաներին, զինվորներին, առաջնորդներին և 15 տարեկանից մեծ տղամարդկանց: Հետևաբար, Թուրքիայի տարածքում հայերից մնացել էին միայն կանայք, երեխաներ, մեծահասակներ և հիվանդներ, որոնք մեծ վտանգ չէին ներկայացնում:
Սեգավան նշում է․ «Մեր սերունդը, որն ապրում է 21-րդ դարում, հայերի ցեղասպանությունը չկանխելու, ի սկզբանե նրա հիվանդ արմատները չկտրելու համար, միջազգային հանրության պատասխանատվությունը կրելով, պետք է ուղղակի կերպով դիմի ներկա Թուրքիայի կառավարությանը՝ ցեղասպանության հանցագործության փաստը ընդունելու պահանջով, և անուղղակի կերպով դիմի ՄԱԿ-ի հեղինակավոր անդամներին՝ միջպետական և ներպետական հարթակներում մարդու իրավունքի մասին գիտելիքների մակարդակը բարձրացնելու նախագիծ պլանավորելու առաջարկով, որպեսզի այդ հարթակներում հստակ համոզմունք առաջանա, որ էթնիկ զտումների նախանշանները տեսնելիս պետք է մարդասիրական միջամտություն սկսել, և դրանից հրաժարվել չի կարելի։ Այդ նախապայմաններից հետո երևի թե կարելի լինի մեղքերը քավել ողբերգության ճանապարհով անցած հայերի, հրեաների և շատ ուրիշ ցեղասպանություն տեսած ժողովուրդների առջև»:
Իր աշխատության մեջ պրոֆեսոր Սեգավան նրբանկատորեն նշում է. «Չափազանցություն չի լինի ասել, որ հայերի պատմությունը ողբերգությունների շարան է եղել: Առավելապես այն օրվանից, երբ 1700 տարի առաջ հայերը քրիստոնեությունն ընդունեցին որպես պետական կրոն: Նրանք իրենց հավատքի պատճառով դարձան տարբեր զավթիչների և օտարերկրյա տիրակալների հաճախակի հարձակումների թիրախ»:
Համաձայն հեղինակի դիտարկման՝ յուրաքանչյուր պետություն պետք է ընդունի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա»-ն՝ որպես կարևորագույն փաստաթուղթ, քննարկի և անհապաղ շտկի հնարավոր թերությունները՝ կոնվենցիայի արդյունավետ իրագործման նպատակով: Պետք է ենթադրել, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը միջազգային հանրությունում և յուրաքանչյուր երկրում կբարձրացնի խմբերին և դրանց անդամներին պաշտպանող կազմակերպությունների հեղինակությունը, ինչպես նաև էթնիկ զտումներն անմիջապես բացահայտելու առումով որոշակի հոգեբանական արգելակիչ կդառնա:
Առավել մանրամասն կարդացեք «Գիտական Արցախ»-ի 2023 թվականի 1-ին (16-րդ) համարում։
Հեղինակներ՝
Աննա Վարդանյան, տ․գ․թ․, միջազգայնագետ-ճապոնագետ, ՀՊՏՀ
Ավետիք Հարությունյան, ի․գ․թ․, դոցենտ, ՀՖՀ»
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
20 հազար կանոնակարգված մարդու ներգրավումը բավարար է իշխանությանը հեռացնելու համար․ Նաիրի Սարգսյան
Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է, փողոցային ճնշում է պետք, ու Շարժումը կհաջողի. Սերժ Սարգսյան
Հունիսի 1-ին ընդառաջ Երևան մոլը և Երեխաների առողջության հիմնադրամը սկսում են երեխաների առողջությանն աջակցող «Որ ժպտաս, փոքրիկ» արշավը
Վեհափառի մուտքը Սարդարապատի Հուշահամալիր խոչընդոտելը բոլոր իրավական և բարոյական սահմաններից դուրս էր․ Սերժ Սարգսյան
Չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան
Եթե եկեղեցին ինչ-որ պարագա է վաճառում շահույթ ստանալու նպատակով, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահ
Պիտի գետերը մաքրվեն, առաջ մտածում էի, որ մաքրելը միայն աղբն է, բայց գետում անտառ էր դարձել․ Փաշինյան
Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. Նիկոլ Փաշինյան
Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են. Գնել Սանոսյան
300 հազար ցուցարար մի սպասեք, եթե այդքան հավաքվեց, հեղեղի պես սրբել-տանելու է․ Արա Սահակյան
Ոտքի մատներից մինչև մազերի ծայրը գիտեմ իրեն․ Սրբազանը՝ nuտիկանապետի մասին
Դուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. Բագրատ Սրբազան
«Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա ԱԺ», «եկել ես խանգարե՞ս հանձնաժողովի աշխատանքները». բանավեճ՝ ԱԺ-ում
Եկեղեցու ներսում գտնվող որոշ մարդիկ վարկաբեկում են այդ ինստիտուտը․ Նիկոլ Փաշինյան
Ասում են՝ տականք դավաճան, գունավոր շոր ես հագել, ո՞նց կարելի է. Փաշինյան
Կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, այն կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Մանթաշյան
Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատում զորահանդես է կայացել
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․ Փաշինյան
Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում, որ մնա այս իշխանությունը, ամեն ինչ կանեն, որ մնա․ Րաֆֆի Հովհաննիսյան
18 մետրանոց 250 ավտոբուսը նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Տիգրան Ավինյան
2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
- 20:40 • 31.05.24 20 հազար կանոնակարգված մարդու ներգրավումը բավարար է իշխանությանը հեռացնելու համար․ Նաիրի Սարգսյան
- 20:13 • 31.05.24 Բագրատ Սրբազանը բավական հաստատակամ է, փողոցային ճնշում է պետք, ու Շարժումը կհաջողի. Սերժ Սարգսյան
- 17:41 • 31.05.24 Հունիսի 1-ին ընդառաջ Երևան մոլը և Երեխաների առողջության հիմնադրամը սկսում են երեխաների առողջությանն աջակցող «Որ ժպտաս, փոքրիկ» արշավը
- 16:57 • 31.05.24 Վեհափառի մուտքը Սարդարապատի Հուշահամալիր խոչընդոտելը բոլոր իրավական և բարոյական սահմաններից դուրս էր․ Սերժ Սարգսյան
- 16:02 • 31.05.24 Չեմ տեսնում մեր իշխանության վերջը, ես անհանգստացածի տեսք ունե՞մ. Ծովինար Վարդանյան
- 16:01 • 31.05.24 Եթե եկեղեցին ինչ-որ պարագա է վաճառում շահույթ ստանալու նպատակով, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահ
- 14:57 • 30.05.24 Պիտի գետերը մաքրվեն, առաջ մտածում էի, որ մաքրելը միայն աղբն է, բայց գետում անտառ էր դարձել․ Փաշինյան
- 13:02 • 30.05.24 Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. Նիկոլ Փաշինյան
- 12:26 • 30.05.24 Երկար ժամանակ կպահանջվի երկաթուղին կառուցելու համար, մոտ 27 կմ հատվածի տարբեր տեղամասեր վնասված են. Գնել Սանոսյան
- 20:52 • 29.05.24 300 հազար ցուցարար մի սպասեք, եթե այդքան հավաքվեց, հեղեղի պես սրբել-տանելու է․ Արա Սահակյան
- 18:34 • 29.05.24 Ոտքի մատներից մինչև մազերի ծայրը գիտեմ իրեն․ Սրբազանը՝ nuտիկանապետի մասին
- 18:33 • 29.05.24 Դուրս եմ եկել Փաշինյան-Ալիև դուետի դեմ. Բագրատ Սրբազան
- 18:33 • 29.05.24 «Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա ԱԺ», «եկել ես խանգարե՞ս հանձնաժողովի աշխատանքները». բանավեճ՝ ԱԺ-ում
- 14:16 • 29.05.24 Եկեղեցու ներսում գտնվող որոշ մարդիկ վարկաբեկում են այդ ինստիտուտը․ Նիկոլ Փաշինյան
- 13:25 • 29.05.24 Ասում են՝ տականք դավաճան, գունավոր շոր ես հագել, ո՞նց կարելի է. Փաշինյան
- 22:27 • 28.05.24 Կայացել է «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, այն կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ․ Մանթաշյան
- 15:51 • 28.05.24 Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատում զորահանդես է կայացել
- 15:38 • 28.05.24 Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող, մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․ Փաշինյան
- 20:37 • 27.05.24 Ադրբեջանը և Թուրքիան շատ են ուզում, որ մնա այս իշխանությունը, ամեն ինչ կանեն, որ մնա․ Րաֆֆի Հովհաննիսյան
- 12:47 • 27.05.24 18 մետրանոց 250 ավտոբուսը նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Տիգրան Ավինյան
- 22:26 • 24.05.24 2018 և 2021 թվականին ՀՀ-ի հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու ՀՀ-ի ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ․ Նիկոլ Փաշինյան
- 22:25 • 24.05.24 Սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար, իրական ՀՀ-ն պետք է դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ․ Փաշինյան
- 20:46 • 24.05.24 Պապ թագավորին հիշատակելով՝ փորձում են քանդել ազգայինի վերջին պատվար Եկեղեցին․ Միքայել Բադալյան
- 17:25 • 23.05.24 Շինարարական համայնք ստեղծող ու համալիր լուծումներ առաջարկող «Իննոթեկ» ապրանքանիշը արդեն շուկայում է
- 16:25 • 23.05.24 Եկեղեցին ունի սեփականություն, որ պետք է ծառայի պետության կարիքներին. Արթուր Հովհաննիսյան
- 16:25 • 23.05.24 Աստծո դուռը փակ է այն հոգևորականների համար, որոնք քաղաքականությամբ են զբաղվում․ ՔՊ-ական
- 14:50 • 23.05.24 Սրբազանին բարևելը կապ չունի, կենտրոնի կառավաման նպատակահարմարությունից ելնելով է Դանիելյանն ազատվել․ Ավանեսյան
- 14:22 • 23.05.24 Շատ բան կախված է Շարժման ընթացքից, իմպիչմենթի գործընթացը մեր օրակարգում է. Օհանյան
- 08:07 • 23.05.24 Եթե Սրբազանն ապացուցի, որ հեռավորություն է պահում նախկիններից, ժողովրդի քանակը կկրկնապատկվի․ Դավիթ Խաժակյան
- 17:16 • 22.05.24 Նախկինների գալուց վախենում են, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
- 17:15 • 22.05.24 Բոլոր հնարավորությունները ճիշտ օգտագործելու պարագայում Շարժումը կհասնի հաջողության. Սերժ Սարգսյան
- 15:46 • 22.05.24 Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան
- 15:16 • 22.05.24 Իշխանությունն անբացատրելի գումարներ է առաջարկել Կիրանցի բնակիչներին. Գառնիկ Դանիելյան
- 13:39 • 22.05.24 Գեղամ Մանուկյանը «սորոսական» է, ի՞նչ երաշխիք կա, որ նա օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. Կոնջորյան
- 13:37 • 22.05.24 Սխալ եք հասկացել Օրուելի վեպը, դուք փորձում եք մարդկանց ուղեղը «լվանալ»․ Խաչատրյանն՝ իշխանությանը
- 13:36 • 22.05.24 Այն գործիքները, որ դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ. Խաչատուր Սուքիասյանը՝ ընդդիմադիրներին
- 16:46 • 21.05.24 2026թ-ի ընտրություններին Տավուշի 4 գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից ձևով․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալն աբսուրդ է․ Ալեն Սիմոնյան
- 16:45 • 21.05.24 Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով, պատարագի շղարշի տակ միտինգներ են անում․ Ալեն Սիմոնյան
- 14:52 • 21.05.24 Նույն քաղաքական ուժերն են, Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով․ Ալեն Սիմոնյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 14:33 • 01/06 Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Հանրապետության տարածքում հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
Իրադարձային 15:20 • 01/06 Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազանը՝ Գյումրիում նախատեսված համերգը չեղարկելու մասին (տեսանյութ) Այն ինչ վիճակ, որ այստեղ է, դա մեր երկրի խորհրդանիշն է։ ԿԳՄՍ նախարարությունը, մասնավորապես Դանիել Դանիելյանը, հրապարակավ ներողություն պետք է խնդրի։
-
Իրադարձային 11:49 • 01/06 Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ եթե հետևենք մեր նախնիների ավանդույթներին, կարող ենք շատ ավելիին հասնել․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին Բելառուսի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում առկա զարգացումները՝ ամենաբարձր մակարդակի աջակցությամբ, լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար։
-
Քաղաքականություն 19:46 • 01/06 Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ Սրբազան Առաջիկայում շարունակելու ենք պայքարի այս մարտավարությունը։ Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում։
-
Մամուլի տեսություն 09:12 • 01/06 Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ» Քաղաքաշինության ոլորտում երկարամյա փորձ ունեցող Ղուլարյանին փոխարինեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականին։
-
Իրավունք 16:47 • 01/06 5,000-7,000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Մայիսի 24ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարար
-
Իրադարձային 14:33 • 01/06 Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Հանրապետության տարածքում հունիսի 1-ին և 2-ին, 4-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
-
Իրադարձային 15:20 • 01/06 Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ. Բագրատ Սրբազանը՝ Գյումրիում նախատեսված համերգը չեղարկելու մասին (տեսանյութ) Այն ինչ վիճակ, որ այստեղ է, դա մեր երկրի խորհրդանիշն է։ ԿԳՄՍ նախարարությունը, մասնավորապես Դանիել Դանիելյանը, հրապարակավ ներողություն պետք է խնդրի։
-
Իրադարձային 11:49 • 01/06 Դուք փորձառու քաղաքական գործիչ եք․ եթե հետևենք մեր նախնիների ավանդույթներին, կարող ենք շատ ավելիին հասնել․ Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին Բելառուսի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ առևտրի, արդյունաբերության և հումանիտար ոլորտներում առկա զարգացումները՝ ամենաբարձր մակարդակի աջակցությամբ, լրացուցիչ հնարավորությունների հորիզոններ կբացեն Մինսկի և Երևանի համար։
-
Քաղաքականություն 19:46 • 01/06 Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ Սրբազան Առաջիկայում շարունակելու ենք պայքարի այս մարտավարությունը։ Դեռ մի երկու քաղաք էլ կգնանք, իսկ մնացած գործողությունները կլինեն Երևանում։
-
Մամուլի տեսություն 09:12 • 01/06 Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ» Քաղաքաշինության ոլորտում երկարամյա փորձ ունեցող Ղուլարյանին փոխարինեց Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Վարդանյանը այս պաշտոնին նշանակվել է 2020 թվականին։
-
Իրավունք 16:47 • 01/06 5,000-7,000 դրամով հենասյուներ են վարձակալել և 300 հազար դրամով վաճառել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Մայիսի 24ին Մասիսի ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն խարդախության վերաբերյալ Ըստ տվյալների` Մասիս քաղաքի երկու բնակիչ և մի երևանցի սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությամբ` վարձակալության տրվող շինարար
-
Իրադարձային 19:08 • 26/05 Հեղինեն ինձ քրոջ պես է եղել, չափազանց մտերիմ եմ եղել իր ընտանիքի հետ, հավատս չի գալիս․ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու փորձ արած կնոջ մասին Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնել էր, Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում փորձել են գաղտնալսող սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։
-
Իրադարձային 12:10 • 30/05 Ռուս գործընկերները հավաստիացրել են, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում երկաթուղին կվերականգնվի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Մոսկվայում շփումներ է ունեցել Ռուսական երկաթուղիներ ընկերության հետ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ռուս գործընկերները հավաստիացրել
-
Իրադարձային 18:33 • 27/05 Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ. առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում․ Գագիկ Սուրենյան Համեմատության համար մասնագետը նշեց՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։
-
Իրադարձային 20:32 • 28/05 Սարդարապատի հուշահամալիրի մոտ ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի` Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշանը․ Թաթոյան Նախ, ոստիկանները Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չեն տվել մեքենայով մուտք գործել հուշահամալիրի կայանատեղի, ուստի Վեհափառ Հայրապետը և մյուս հոգևորականները ստիպված են եղել ոտքով մոտենալ, որի ժամանակ հանդիպել են տեղաշարժն արգելափակած ոստիկանական շարքերի:
-
Իրադարձային 13:02 • 30/05 Արարատի մարզում անհայտ անձինք մտել են բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար ու ոսկյա զարդեր Հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
-
Քաղաքականություն 23:06 • 29/05 Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ Թաթուլ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից Մասիսի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վլադիմիր Խաչատրյանի, իսկ Նաիրիի Տարածքային կազմակերպության Խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Սիմոնյանի թեկնածությունները։
Սպորտ
-
20:32 • 01.06.24 Ֆրանսիայի հավաքականը կզգա Պոգբայի պակասը Եվրո-2024-ում. Գրիզման
Մշակույթ
-
10:21 • 30.05.24 Կյանքից հեռացել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը
Գիտություն/տեխնիկա
-
14:34 • 31.05.24 Bugatti-ն ներկայացրել է Chiron-ի վերջին մոդելը (լուսանկարներ)
-
13:33 • 29.05.24 Porsche-ն ներկայացրել է առաջին հիբրիդային 911-ը (լուսանկարներ)
Ժամանց
-
16:57 • 28.05.24 Դուբայը լողացող օպերայի շենք է կառուցում (լուսանկարներ)