Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

12:17 • 25.04.23

Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի։

ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը․

«Այս տեսակետից համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և անձանց, անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։ Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշ պետք է լինի»,-նշել է Մինասյանը։