ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   10:36 • 24.04.24 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Նրանք, ովքեր իրականացրել են ոճրագործությունը, երբեք պատասխանատվության չենթարկվեցին, իսկ թուրքական հաջորդ կառավարությունները հերքում են Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին։
-
Իրադարձային   10:31 • 24.04.24 Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ Հայաստան, մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր՝ համահայկականության և միասնականության այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք Ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է:
-
Քաղաքականություն   10:03 • 24.04.24 Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. այլ հարց է՝ ինչպես է ՀՀ-ի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։
-
Տնտեսություն   09:52 • 24.04.24 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Քաղաքականություն   09:34 • 24.04.24 Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Նշվել է, որ Բյադենն արդեն ապրիլի 24-ին կստորագրի օրինագիծը, որպեսզի Վաշինգտոնը կարողանա այս շաբաթ վերսկսել զենքի մատակարարումները Կիև։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
-
Իրադարձային   09:31 • 24.04.24 Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության զորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնյաց ավանդներն ու ժառանգությունը։
-
Իրադարձային   09:24 • 24.04.24 Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը․ Սերժ Սարգսյան Պատերազմի սպառնալիքով ու զանազան ճնշումներով Հայաստանի ներկայիս կառավարիչներին դարձնելով իրենց կամակատարը՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օր առաջ ստանալ իրենց երազածը՝ ի հաշիվ հայ ժողովրդի և Հայաստանի:
-
Իրադարձային   09:14 • 24.04.24 Այլևս երբեք․ մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ, պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը․ Փաշինյանի ուղերձը Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:
-
Մամուլի տեսություն   08:58 • 24.04.24 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» «Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար»,-ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին», - ավելացրեց նա։
-
Իրադարձային   08:28 • 24.04.24 Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, ոչ միայն ոստիկանությունն է պարզում, այլ նաև ահազանգով դեպքի վայր ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները։ Տեղում է նաև փորձաքրեագետը։
-
Իրադարձային   08:17 • 24.04.24 Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ) Ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ:
-
Իրադարձային   08:06 • 24.04.24 Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:
-
Իրավունք   22:52 • 23.04.24 Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դարձած դեպքերը և համագործակցել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ
-
Իրադարձային   22:37 • 23.04.24 Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը. ՌԴ ՔԿ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (կաշառք վերցնելը) ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Վլադիմիրովիչ Իվանովը