Jul 5

«Ինչպիսին կուզեիր լիներ պապան» թեմայով շարադրություն տալի՞ս են դպրոցներում: կուզեի հիմա դասատու լինեի ու շարադրություն տայի: Կրտսեր դասարանների երեխաները հավանաբար կգրեին, որ կուզեն պապան լինի ուժեղ, հաղթի բոլորին, որ իր ուզած բաները առնի ու նման բաներ:

Բարձր դասարաններում գուցե, պապայի նկատմամբ  պահանջները փոխվեն, որ շատ անկեղծացնես աշակերտներին, ապա յուրաքանչյուրի պատկերացրած պապան մյուսինից  տարբեր կստացվի: Բայց չէ, մեր դպրոցներում չեն թողնում էրեխեքի քննադատական միտքը զարգանա, գուցե մի մասը, երևի մեծ մասը հենց իրենց պապայի գովքը անեն որպես իդեալական պապա, մի մասն էլ, ովքեր պապայից շատ են տուժել, էնքան որ ծնողի սրբությունը երկրորդ պլան ա մղվել, ալտերնատիվ պապայի կերպար կկերտեին:

Read the rest of this entry »

Jun 20

Բարև ձեզ, ես Կարենի հայրն եմ: Բարև ձեզ, շատ ուրախ եմ: Ձեռքը սեղմեցի ու պատկերը եկավ`  Արամը չստով տալիս ա հեռուստացույցին: Պատկերը Կարեն Ղարսլյանի «password» վեպի էն հատվածն ա որ տպեցինք Ինքնագիր գրական հանդեսի հենց առաջին համարում.

Read the rest of this entry »

Jun 13

(ԱԺ-ում լեզվի մասին և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի և օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության սպասվող քվեարկության կապակցությամբ)

Քվազինժդեհական և քվազիռեզոնանսային: Ի՞նչ կապ կա էս երկու քվազիների մեջ(քվազի`կարծես թե, սուտի): Ուրեմն սենց`  երբ քվազինժդեհական դաշտում հանրապետականները հայերենը գիտության ու կրթության բնագավառներից աղբանոց են նետում` ԱԺ-ում օտարելեզու դպրոցներ բացելու օրինագիծ ուզում անցկացնել, միևնույն ժամանակ Երևանից մոտ 20 կմ հեոու, Աշտարակում, ֆիզիկական հետազոտությունների  ինստիտուտի փոքրիկ դահլիճում Ռուզան Սոխոյանը պաշտպանում է հայերեն թեկնածուական թեզ. «Գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորումը քվազիռեզոնանսային դաշտերով»:

Read the rest of this entry »

Jun 8

Եթե կազիրոկում յոթ շիշ պիվա խմած չլինեի, հետո նայեմ, որտեղ ա բաց, այրիշ փաբը, ու էրկու շիշն էլ էնտեղ խմած չլինեի, ու գիշերը չորսից շուտ պառկեի ու, եթե Արթուրը չզանգեր ու ինձ չստիպեր նախորդ օրվա խմած խոստումս կատարել` գնալ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտ ու պախմելի մեջ գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորման մասին դիսերտացիայի պաշտպանություն չլսեի, ապա էրեկ առավոտ շուտ գրած դրած կլինեի դարի նորությունը` վարաչպետ Տիգրան Սարգսյանի կարծիքը` եթե չբացեն օտարալեզու դպրոցներ Հայաստանի անկախությանը սպառնում է անգրագիտությունը:

Էսպես.

Read the rest of this entry »

Jun 1

Ինչ էշություն արի որ ֆլիպս էրեկ չվերցրի, մինի վիդիոկամերաս, որ շալվարի ջեբում տեղավորվում ա ու երբ հետաքրքրի բան տենաս տեղում կհանես-կնկարես: թե էլ խի եմ առել էդ կամեռան որ չեմ նկարելու, թե ոնց են իրար տալի մլիցա ու լևոնական:

Դուս էկա «Զրուցակից» թերթի խմբագրությունից, մեկ էլ լսեմ կանանց թե էրեխքի ճվոցներ` «Միասին» շարժո՞ւմն ա դուրս եկել պայքարելու քաղաքի մաքրության համար, դժվար, դրանք գոռոցին դեմ են, քաղաքակիրթ շարժում ա`անաղմուկ, հազար հոգով կարմի հագած կգնան ու տելեին ինտերվյու, որ տան բոլորը կիմանան, թե ինչ էին ուզում: թե՞ հունսիսի մեկի երեխաների տոնին ընդառաջ մի հասրակական կազմակրեպություն դեմանստրացիա ա անում` «մենք դեմ ենք երեխաների բռնությանը» ծրագրի շրջանակներում, թե՞ ռայոնի ավտոբուսի ավտովթար ա:

Read the rest of this entry »

May 30

Էմմիի նա՞վսն էր, կարասը ձեռին տղի ախմախ պա՞րը, թե՞ ծիրանի կորիզ երգը եվրոպացու ականջին էնքան էլ շոյիչ չէր, որ Եվա Ռիվասը յոթերորդ տեղը բռնեց: Իսկ Ջիվան Գասպարյանին էլ տարել նվագացնում էին որ ի՞նչ, որ եվրոպացի հանդիսատեսը նայի ասի` վա՞յ, «Գլիադիատորում» ինքն էր դուդուկի սաունդթրե՞քը, ու ձեն տա Ռվայի՞ն: Ի՞նչ իմաստ ուներ ծեր մաեստրոյին տանել ջահելական համերգին, լավ ա Շառլին էլ չէին խնդրել որ գա բեմի էս ծերից էն ծերը քայլի, իսկ Արոնյանն էլ մի շախմատի տախտակ դեմը խաղա: Էլ ո՞վ մնաց որ կարային տանեին բեմ: Շե՞րը: Քիմ Քարդաշյա՞նը:

Read the rest of this entry »

May 26

«Հեռախոսդ կանջատես», ասեց Վիոլետը Փարփլի համերգից առաջ: Այ քեզ բան, խնդացի, գիտես թե Արթուր Մեսչյանի համերգն ա՞: 95-ին օպերայում Մեսչյանի համերգին էղա, էն վախտ Փարփլ մարփլ չէր գալիս, ու ստիպված Մեսչյան էիր գնում:  Ոնց էղավ մեկը դուռը աղմուկով չխկացրեց, մաեստրոն ընենց մի նայեց աղմուկի կողմը որ դահլիճը քարացավ: Նույնն էլ Վահան Արծրունու համերգին, մի էրեխա լացեց, Վահանը ջղայն ասեց` էդ էրեխուն դուրս տարեք:

Read the rest of this entry »

May 20

«Բարև Վահան, Հասմիկ Նավասարդյանն ա»: «Վայ Հասմիկ ջան, ես էլ քեզ էի ուզում գտնել, ուզում էի հարցնեի` ի՞նչ կարծիքի ես օտարալեզու դպրոցների մասին»: «Հենց դրա համար էլ զանգել եմ:  Էս ինչ պատմություն բերին: Աշոտը երեկ երազիս եկել խեղդում է, ասում է` ինչի՞ ձեն չես հանում»:

Աշոտ Նավասարդյանի այրին` Հասմիկ Նավասարդյանն է: Օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը հենց եղավ, հենց կրթության նախարար հանրապետական Աշոտյանը լեզվի օրենքում փոփոխությունների օրինագիծ ներկայացրեց, որով պիտի վերաբացվեն օտարալեզու դպրոցները, հիշեցի  Աշոտ Նավասարդյանին` էէէ՜, Աշոտ, կպատկերացնեի՞ր, որ ամբողջ կյանքդ կնվիրես Հայաստանի անկախությանը` 13 տարի բանտերում կացնկացնես հանուն անկախության ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցությունը օտարալեզու դպրոցներ կբացի ու քո վաստակը ջուրտ կգցի:

Read the rest of this entry »

May 16

Մարիլու և Բեկոր Փափազյանները ընտրություն ունեին, կամ իրենց հինգ երեխաներին տային անգլիական դպրոցը` international school` Աշտարակի ճամփին ա, ժողովրդի մեջ ասում են` ամերիկյան դեսպանատան դպրոց: Անգլիականը թանկ է տարեկան` 15 հազար դոլար, բայց նրանք հայկական տային, թե անգլիական մեկ է, վճարելու էր ամերիկյան կառավարութունը: Բեկորը ԱՄՆ դեսպանատան USAID ծրագրերի տնօրերնն էր, իսկ ամերիկյան կառավարությունը իր աշխատակիցների երեխաների կրթության վարձը վճարում է: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հեռուստատեղությամբ ասում էր, թե օտարալեզու դպրոցները անհրաժեշտ են, որ սփյուռքահայերը կարողանան գալ ու երեխաներին տալ իրենց ուզած կրթությանը: Բայց իրականում կան` և ռուսական դպրոցներ և անգլիական դպրոց: Օրինակ Վարդան Օսկանյանի երկու զավակները գնացել են այդ դպրոցը` international school, չնայած ինքը ոնց որ խախտել է օրենքը, որպես Հայաստանի քաղաքացի չէր կարող իր զավականերին օտար կրթության տալ: Դե ոչ միայն Օսկանյանը, էդ դպրոցում էլի կան Հայաստանի քաղաքացիների էրեխեք: Ուրեմն սփյուռքհայերը ընտրության հնարավորություն ունեն: Փափազյանները ընտրեցին հայկական դպրոց, Անանիա Շիրակացու անվան հայկական մասնավոր դպրոցը: Ինչո՞ւ: Զանգում եմ հարցնեմ:

Read the rest of this entry »

May 12

Մամլո հաղորդագրություն

Մայիսի 12-ին կայացավ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնությության մասնակիցների  անդրանիկ հավաքը, որտեղ քննարկվեց օտարալեզու դպրոցների բացման Կրթության եւ գիտության նախարարության օրենսրդրական նախաձեռնությունը։

Նախաձեռնող խմբի անդամները գտնում են, որ.

Ա. Օտարալեզու դպրոցների բացումը դիվերսիա է հայոց լեզվի եւ անկախ պետականության նկատմամբ։

Բ. Նախարարության առաջարկած օրինագիծը ընդունելու դեպքում հայերենը կդառնա կենցաղային լեզու։ Մինչդեռ համակողմանի զարգացման համար հայոց լեզուն պիտի գործածվի կյանքի բոլոր ոլորտներում։

Գ. ԿԳ նախարարի պնդումը, որ օտարալեզու դպրոցներն ավելի որակյալ կրթություն են ապահովում, ռասիստական վերաբերմունք է հայերեն լեզվամտածողություն ունեցողների նկատմամբ։ Հազարամյա գրական պատմություն ունեցող հայոց լեզուն ի զորու է ապահովել ժամանակակից կրթական համակարգի բոլոր պահանջները։ Կրթության որակը պայմանավորված է ոչ թե դասավանդման լեզվով, այլ` ծրագրերով, դասավանդման սկզբունքներով, մասնագետների որակավորոմամբ եւ կազմակերպչական դրվածքով։

Դ. Միաժամանակ, բարձրացնելու համար հայոց լեզվի մրցունակությունը` անհրաժեշտ է իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համաշխարհային գրականության թարգմանության լայնածավալ ազգային ծրագիր՝ նոր Թարգմանչաց շարժում։ Հատկապես անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային թարգմանիչ համակարգեր, օրինակ՝ Գուգլ թարգմանիչ (Google translate), ինչպեն նաեւ` զարգացնել առցանց հայելեզու պաշարները՝ Վիքիպեդիա ցանցային հանրագիտարանը եւ այլ շտեմարաններ։

Ե. Կրթության եւ գիտության նախարարի խոստովանությունը, որ ինքն անզոր է լուծել կրթական համակարգի խնդիրները եւ բարձրացնել հանրակրթական առարկաների, այդ թվում՝ օտար լեզուների դասավանդման որակը, կասկածի տակ է դնում նրա համապատասխանությունը այդ պաշտոնին։

Նախաձեռնող խումբը փորձելու է համակարգել օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարող ինքնաբուխ առաջացած խմբերի եւ անհատների գործողությունները` միասնական ուժերով պայքարելու համար ԿԳ նախարարության ինքնագաղութացնող ծրագրի դեմ։

Հանդիպման ընթացքում քննարկվեց գործողություների ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը։

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» անվանմամբ խումբը, որին անդամագրվել են շուրջ հազար հոգի, ստեղծել է երկու շաբաթ առաջ Facebook սոցիալական ցանցում։ http://www.facebook.com/#!/group.php?gid=112426852127161&ref=ts

Արա Շիրինյան

Արամ Ապատյան

Արայիկ Հարությունյան

Գեւորգ Գիլանց (Ռուդիկ Գեւորգյան)

Էդգար Առաքելյան

Միքայել Շահինյան

Ռուբեն Հակոբյան (Թարումյան)

Վահան Իշխանյան

« Previous Entries Next Entries »