Դոլարի սև շուկայում հայտնվեցի 1993 թ. սկզբներին: Ընկերներիցս մեկը խնդրեց օգնել հորը, որ այդ շուկայի դալալներից էր: Համաձայնեցի մեծ դժկամությամբ` ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես եմ փողոցում դոլար առնելու:
Երևանի Շահումյանի արձանի դիմաց, Ամերիաբանկի և Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի մոտակայքում, մի մեծահասակ մարդ անցորդներին արտարժույթ փոխելու ծառայություն է առաջարկում:
Read the rest of this entry »
Ամռանը բուժման կուրս էի անցնում մասիվի հիվանդանոցում: Սկանեռ թերապիայի կենտրոնն էր, ահագին օգնեց, նույնիսկ առողջներին խորհուրդ եմ տալիս մի 2 տարին մեկ անգամ այդ թերապիայից օգտվել: Որոշեցի նաև մի հատ նյարդաբանին այցելել, որովհետև այդ անիծյալ նևրոզից պրծնել չի լինում:
Բարձրացա երկրորդ հարկ, համապատասխան բաժանմունքում գտա այն սենյակը, որի վրա գրված է բժիշկների սենյակ: Առավոտյան մոտ ժամը 10-ն էր, պետք է որ բոլոր բժիշկները տեղում լինեին: Ներս մտա, մի տարիքավոր կին սպիտակ խալաթով ջանասիրաբար կահույքն էր սրբում: Ինձ թվաց` հավաքարարն է, կամ սանիտարկեն, կամ առնվազն` բուժքույր:
- Բարև ձեզ: Բժիշկը ե?րբ կլինի,- միամտորեն հարցրի ես: Այնպիսի տպավորություն էր, կարծես նռնակի ձգանը քաշեցի: Կինը ջղայնացած վրա տվեց, թե չե?ս տեսնում, զբաղված եմ: Մտքովս չանցավ էլ, որ բժիշկի հետ եմ խոսում, ուստի նորից հարցը կրկնեցի: Մի քանի նախադասություն էլ հնչեց, որից եզրակացրի, որ աշխարհի ամենաանքաղաքավարի ու անհասկացող մարդն եմ: Բժշկուհու այդ ելույթից մոտս հարց առաջացավ, թե իրականում մեզանից ով է ավելի շատ նևրոզով տառապում: Մի կերպ արդարացա, որ գլխի չեմ ընկել, որ բժիշկն ինքն է, բայց նա շարունակում էր բողոքել: Բնականաբար` մի քիչ էլ ես ջղայնացա, չնայած նյարդաբանի մոտ գնացողը այլ նպատակներ ունի: Մունաթով համաձայնեց մի 2 րոպեով անջատվել սեղան սրբելու իր կարևոր գործից, ու լսել գանգատներս: Երբ ասացի, թե ինչն է անհանգստացնում` նորից բարկացավ, ասաց, թե ոտի վրա բան չի կարող ասել, պետք է հետազոտի, ռենտգեն անի, չգիտեմ էլ ինչս ստուգի:
- Եթե պոլի բժիշկի նման ես ուզում բուժեմ, գնա վոլտարեն ու վիտամին Բ սրսկվի,- ջղայնացած եզրափակեց:
Պոլի բժիշկը ասելով նկատի ուներ պոլիկլինիկան:
- Իսկ ձեր բուժումը ի?նչ կարժենա,- էս հարցը իմ միամտության վերջն էր:
- Ուրեմն դա էլ չգիտե?ս, ես էլ ինչ խոսեմ,- նորից գոռաց:
Չեմ հասկանում, թե ես որտեղից պետք է իմանայի, թե բուժումը այդ հիվանդանոցում ինչ արժե: Երևանում ինչքան հիվանդանոց կա, այնքան էլ գին, հո բոլորի գները չէի ուսումնասիրելու:
- Գնա, գնա, պոլի բժիշկի չափով էլ բուժում ստացի, արդեն ասացի` ինչ անես,- այս խոսքերով կինը ինձ դուրս քշեց իր սենյակից:
Դուրս գալիս նոր հիշեցի, որ զինվորական բաճկոնով եմ, այդ օրերին հողամասում շինարարական եռուզեռի մեջ էի, կիսատ-պռատ բանվորի տեսք ունեի: Հավանաբար այդ պատճառով էլ բազմափորձ բժշկուհին եզրակացրել է, որ ինձանից օգուտ չկա, փող աշխատելու տեղ չունի, ու պարզապես հարցը փակել է: Իրականում վճարունակ էի, պարզապես բժշկուհին սխալվեց իր հաշվարկներում:
Ս.Ա.
Ծնունդով մարտունեցի ծանոթներիցս մեկը այսպիսի հարց տվեց` գիտե?ս, թե Հայաստանում ովքեր են ամենաշատը դիմում գինեկոլոգի օգնությանը: Ես իհարկե չգիտեի, բայց շատ զարմացա, երբ ասաց, թե մարտունեցի ու քյավառցի կանայք:
Ձեռքերը գրպանում կամ ավտոմեքենայի դռնակին կնթած, սիգարետը բերանին, սև ակնոցներով` սա հայ երիտասարդի տիպային կերպարներից է:
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց, որով ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: 1951 թ. հունիսի 12-ից ուժի մեջ մտավ ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան:
Հայկական ժամանակի 17.04.2010 թ համարում զետեղվել է Նաիրա Զոհրաբյանի հին նյութերից մեկը, տպված դեռևս 1999 թ. սեպտեմբերի 2-ին: Հասկանալի է, թե ինչու են նման նյութերը կրկին ջրի երես դուրս գալիս` քաղաքական սև փիարի խնդիր կա:
Այսօր լրանում է Տիգրան Սարգսյանի վարչապետության 2 տարին: Խորհրդային ժամանակներից մնացած մի ավանդույթ կա, որ նման հոբելյանների դեպքում կամ կենացներ ենք ասում, կամ անողոք քննադատում ենք, նայած տվյալ պահին ինչ քաղաքական կողմնորոշում ունենք կամ տվյալ անձը ինչ ազդեցություն ունի իշխանական համակարգում:
Read the rest of this entry »
Լրագրողներից մեկը մի անգամ հարցրեց, թե ինչու ՀԱԿ-ի 100 քայլ անունը կրող ծրագիրը չդարձավ հասարակական լայն քննարկման առարկա: Որքան հիշում եմ` խելքը գլխին պատասխան չտվի, բայց հարցը մտորելու առիթ տվեց: Կարելի է նաև հակընդեմ հարց տալ, իսկ ինչո?ւ պետք է հասարակությունն այդ ծրագիրը քննարկեր, եթե հաշվի առնենք նրա կիսատ-պռատ ու անավարտ բնույթը:
Բոլորս համոզված էինք, որ Արթուր Աբրահամը կհաղթի Անդրե Դիրելին, մնում էր միայն գուշակել` ո?ր ռաունդում: Բայց սպորտում հաղթում է ոչ թե նա, որ ընդհանրապես ուժեղ է, այլ նա, ով տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է: