Փողոցների արանքում
փողոցներից դուրս
ուրիշ ուրիշ տեղ
ոչ մի տեղ
տարածություն
ուրիշ տարածություն Read the rest of this entry »
Ուզում եմ գրել մի հարցի մասին, որը առաջին հայացքից կարծես ուղղակիորեն չի կապվում Հայաստանի էսօրվա ակտուալ հարցերի հետ, բայց խորքային եթե նայենք՝ լավ էլ կապ ունի:
Ես արդեն մոտ երկու ամիս ա Ավստրիայում եմ՝ Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկում: Read the rest of this entry »
էս տեքստը դրեցի ֆեյսբուքում՝ դիմահայերը շատ ոգեւորիչ արձագանքեցին: ընդ որում ստեղ ոճի փոփոխություն կա՝ նախորդ տեքստերիս հետ համեմատած: Իսկ քաղաքը Վիեննան ա ))
——-
օրերը վազեցին ու անցան վազեցին ու անցան
ու հիմա էս քաղաքն ա փռված քո առաջ Read the rest of this entry »
Եթե սթափ նայենք՝ ՀԱԿ-ի պարտությունը ավագանու ընտրություններում շատ անսպասելի չէր: Վերջին տարիները անկումի շրջան էին եղել, որը կանգնացնելու եւ հետշրջելու համար էլ հենց ստեղծվեց կուսակցությունը, բայց դրա ստեղծումից հետո շատ կարճ ժամանակ էր անցել, որ հնարավոր լիներ էական փոփոխությունների հասնել եւ հաղթական դիմադրություն ցույց տալ հանրապետականի բավական հմտացած մեքենային: Անպայման պետք ա ու շատ կարեւոր ա վերլուծել ընտրակեղծիքները կանխելու հարցում անհաջողության հանգեցնող տակտիկական հարցերը, բայց քանի որ ես ընտրությունների ժամանակ Հայաստանում չէի ու լավ ծանոթ չեմ դրանց, ինքս կգերադասեմ անդրադառնալ ավելի ընդհանուր հարցերի: Read the rest of this entry »
դեմքեր են հոսում կողքովս
հարյուր հարյուր
հազար հազար
ու մարդ են բոլորը
չնայած չեմ հասկանում ինչ են խոսում Read the rest of this entry »
Մի քիչ տխուր ա, որ Երեւանում չէի ապրիլի 9-ին ու մայիսի 5-ին էլ դեռ չեմ լինի, բայց մյուս կողմից էլ՝ հեռու լինելը իրողությունների ու դրանց նայող աչքերի արանքում տարածություն ա գոյացնում, որը հաճախ օգտակար ա տեսողության համար: Էնքան արագ կատարվեց իմ անցումը՝ փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերվա ոգեւորվածությունից դեպի վերադարձս ՀԱԿ, որ ոմանք բան չհասկացան, ոմանք էլ շտապեցին ինձ անվանել անսկզբունքային: Ուրեմն երեւի թե կարիք կա գոնե երկու բառով բացատրելու իմ էդ «անսկզբունքայնության» հիմքում ընկած սկզբունքն ու տրամաբանությունը: Read the rest of this entry »
Վիոլետ, տգեղ բան ես գրել: Կարդացի, վատ զգացի, երկու կարճ քոմենթով պատասխանեցի ու էլ չէի ուզում շարունակել, ուզում էի մոռանալ՝ որպես հիմար երազ: Բայց բլոգումդ Շաքեի քոմենթը համբերությանս բաժակը լցրեց: Փաստորեն իմ լռությունը, որ նման խոսակցության հանդեպ զզվանքից էր գալիս, շփոթվում ա համաձայնության հետ: Ուրեմն ստիպված եմ ասել ինչ մտածում եմ: Read the rest of this entry »
Ֆեյսբուքի վերջին ստատուսիս մեջ արդեն գրել եմ` ես հասկացա, որ ՀԱԿ-ից իմ հեռանալը սխալ էր: Ես վերադառնում եմ:
Էս պահին ժամանակս ահավոր սուղ ա, ճամփի վրա եմ, երկու ամսով բացակայելու եմ Հայաստանից, բայց գոնե երկու բառով պարտավորված եմ զգում բացատրել որոշումս: Read the rest of this entry »
Վերջին հարցազրույցում Սերժը նորից խոսեց չարերից ու բարիներից: Բարին ինքն ա, ընդդիմությունը չարերն են: Ասում եմ նորից, որովհետեւ էս առաջին անգամ չի, կհիշեք երեւի` 2007-ի նախընտրական, նաեւ հետընտրական հավաքների ժամանակ Սերժը էլի խոսում էր բարիներից ու չարերից, սատանայությունից ու մոլորյալներից, դարձի գալուց, դժոխքից ու դրախտից: Read the rest of this entry »
Լսել էի որ Սերժ Սարգսյանը ժամը վեցին պետք ա ասուլիս տար: Էդ օրը շատ ուշ տուն եկա, նախ համացանցում փնտրեցի ասուլիսի տեսանյութը ու չգտա: Հետո հեռուստացույցը միացրի Read the rest of this entry »