Նոյեմբերի 15-ին տեղի կունենա մեր ազգային առաջնության վերջին տուրը ու ֆուտբոլային տարին արդեն կարելի է ավարտված համարել Հայաստանում:
Վերջին հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան առաջարկները, որոնց նայելիս տպավորություն ես ստանում, թե դրանք գրվել են Բաքվում կամ Սումգայիթում եւ փոխանցվել համանախագահներին՝ ի գիտություն։ Read the rest of this entry »
Հայաստանի ազգային հավաքականը չորս անընդմեջ պարտություններ կրեց, ու բնականաբար հարց է առաջանում, թե ով պետք պատասխան տա այս իրավիճակի համար:
Ինձ միշտ հետաքրքրել է արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց վարքը՝ ի՞նչ են անում, ինչպե՞ս են փորձում դուրս գալ ստեղծված դրությունից, խորացնո՞ւմ են, թե՞ աշխատում իմաստավորել։ Եւ սա էր պատճառը, որ, համբերությամբ լցվելով՝ այնուամենայնիվ կարդացի Սերժ Սարգսյանի տարեկան ուղերձի տեքստը: Read the rest of this entry »
Ի՞նչ է ուզում անել Պոուլսենը` սա հիմնական միտքն էր, որ չկարողացա հասկանալ Բելգիա-Հայաստան հանդիպման ընթացքում։
Հայտնի մի քաղաքագետ, անունը չեմ տալիս, որովհետեւ մտածողության այդ տեսակն ունեցողների մեջ եզակի չէ, միտք էր հայտնել, թե թուրքական սահմանի բացումը վտանգավոր է։ Ըստ հայտնի այդ քաղաքագետի, սահմանի բացումից հետո թուրքերը մեզ կուտեն տնտեսապես, մշակութապես եւ կրոնով։ Read the rest of this entry »
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երեկ հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-ին` Բելգիայի ու 15-ին` Բոսնիայի հետ արտագնա հանդիպումներին։ Անկեղծորեն ներկայացված ցուցակն անսպասելի չէր ու, որ շատ ավելի կարևոր է, չէր էլ կարող անսպասելի լինել։
Ընդամենը 7 տուր է մնացել Հայաստանի ֆուտբոլի հերթական առաջնության ավարտին, ու ինչպես վերջին 7 տարիներին, կարելի է 90 տոկոսով պնդել, որ «Փյունիկը» հերթական` 8-րդ անգամ անընդմեջ նվաճելու է չեմպիոնի կոչումը։ Ընդ որում այս առաջնությունուն առաջին անգամ «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում հայտնվեց միայն նախորդ տուրում ընդամենը։ Վերջ ի վերջո կրկին հարց է առաջանում. իրո՞ք «Փյունիկի» չեմպիոնությունը ի սկզբանե պարզ ու ամրագրված փաստ է, թե՞ «Փյունիկն» իր խաղով իրոք արժանի է չեմպիոնի կոչմանը։