Վերջերս պատահականորեն ձեռքս ընկավ ներկայումս Ֆրանսիայում բնակվող հայ գրող Կարեն Սիմոնյանի «Ներսես Մաժան» ֆանտաստիկ վեպը: Չնայած գիրքը պատահական ձեռքս ընկավ, բայց, ինչպես հաճախ լինում է, ճիշտ ժամանակին Read the rest of this entry »
Իտալական հայտնի Գազետա դելա Սպորտ թերթը 2009-ի իր առաջին համարներից մեկում շատ հետաքրքիր մի նյութ է հրապարակել. թերթը փորձել է ընթերցողների քվեարկությամբ որոշել անցյալ դարի 50-ականներից սկսած բոլոր տասնամյակների լավագույն ֆուտբոլիստներին:
Read the rest of this entry »
«Էրեկ ո՛նց «Վրիժառուի» սերիան չկարացա նայեմ», ասում է տաքսու մեջ ուղևորը։ Հրազդանից Երևան ենք գալիս։ Ես ձեն չեմ հանում, ես էլ կասեի՝ ինը օր վրիժառուն չեմ նայել, բայց չէի հարցնի «ինչ եղավը», որտև սյուժեից ավելի կինոն նայելու պրոցեսն է ինձ հետաքրքրում։ Ծաղկաձորի գրողների տանը ինը օր մնացի ու բաց թողի «Վրիժառուի» կարծեմ հինգ սերիա։ Բացի «Արմենիայից», ինչ ապուշ ալիք ասես որ չի ցուց տալիս Գրողների տան հեռուստացույցը։ Ու ես, որ Երևանում ամեն օր սպասում էի «Վրիժառուին», էստեղ, ստիպված չեմ նայելու։ Read the rest of this entry »
Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ եթե Հայաստանում լիներ գոնե մեկ ազատ հեռուստաալիք, «մարտի մեկը» չէր լինի կամ բոլորովին այլ ելք կունենար։ Read the rest of this entry »
Եթե ուզում եք ներկայիս հայության իրական մշակութային, եւ ես կասեի, նույնիսկ ազգային արժեքը իմանաք, ճշտեք հայության իրական տեղը աշխարհում բնակվող ազգերի պայմանական աստիճանակարգային սանդղակի մեջ, ապա լավագույն միջոցը Վիքիպեդիայի հայկական հատվածի ուսումնասիրությունն է Read the rest of this entry »
Ի պատասխան բլոգում տեղադրված առաջին նյութիս, ընկերներիցս մեկից մի նամակ ստացա, որը սկսվում է հետեւյալ բառերով` «Հրանտ ջան, դուրս եկավ մտքերդ իրոք, բայց իրականում եթե մի քիչ ավելի խորը մտածենք, քո գրածը ուտոպիա է, անհնար է փոքր պետության համար անկախ ազատ ընտրություններ կազմակերպելու արդյունքում չունենալ ներքաղաքական բախում, քանի որ կամ մի մեծ բայց` այսպես կոչված գերտերությունների շահերը և մեծ գումարները հանուն այս կամ այն երևույթի/թեկնածուի/շարժման»: Read the rest of this entry »
«Էսօրվա «Հայկական ժամանակը» առ, պատմվածքս տպել են։ Էն որ ասում էիր՝ ես եմ առաջինը էրևանում քֆուրով պատմվածք գրել, հիմա էլ ես եմ առաջին անգամ հայկական մամուլում պուց բառը տպում»,-ասեց Լևոն Ջավախյանը ու արագ հեռախոսը անջատեց, որ րոպեները չէթան։ Մտա հայկական ժամանակ www.hzh.am , մենակ Նիկոլի քֆուրներն էին, Ջավախյան չկար։ Շաբաթ էր՝ հունվարի 17-ը, դեռ օրվա համարը չէին դրել: Read the rest of this entry »
Quod licet Jovi, non licet bovi
Ինչ-որ թույլատրելի է Զեւսին, թույլատրելի չէ եզին
Պատժամիջոց բառը լսելիս աջ ականջիս արմատը ցավում է։ Շատ հին պատմություն է, բայց պիտի պատմեմ։ Երկրորդ դասարանի աշակերտ՝ ես թաքնվել էի դռան ետեւում, որ վախեցնեմ ներս մտնող ընկերներիս։ Ոտնաձայներ լսելով՝ ձգվեցի, պատրաստվեցի գործողության։ Read the rest of this entry »
Դեռ շատ տարիներ առաջ ԿՎՆ-ի «Նոր հայեր» թիմը մի այսպիսի հումոր ներկայացրեց. «Հայաստանի օլիմպիական հավաքականը հայրենիք տարավ օլիմպիական մեդալների հարուստ ավար…նվաճված Գերմանիայի հավաքականի կողմից` ովքեր ապրում էին հայերի հետ հյուրանոցի նույն հարկում»։ Լավ հումոր էր, որի վրա ժամանակին ամբողջ սրտով ծիծաղել ենք։
Read the rest of this entry »