Սկզբում կարծում էի` չեմ կարդա: Ինչ որ շնիկի մասին էր: Բայց չեմ հիշում, ի՞նչ էր հետս էդ օրը, ու որոշեցի երկու աբզացից ավելի խորանամ: Մնացածն արդեն ինքն իրեն կարդացվեց, ու դեռ մի բան էլ ափսոսացի, որ քիչ էր: Դու մի ասա շնիկը հանճարեղ լուծում էր: Խոսքը Հարութ Կբեյանի «Զեւսը» պատմվածքի մասին է (http://ankakh.com/inknagir/?p=434): Արդի հայ գրականության կայֆ գործերից է: Read the rest of this entry »
Մեքենա էի առել։ Նոր-նոր քշել էի սովորում։ Մի օր մեր հիմնարկի վարորդ Հրանտը (Աստված հոգին լուսավորի) ասեց. «Չնեղանաս, բայց կյանքում իմ նման չես կարա քշես»։ Թե ինչո՞ւ պիտի նեղանայի՝ չհասկացա, բայց առանց երկար խորհրդածելու էլ պարզ էր, որ իր եւ շատ ու շատ այլ պրոֆեսիոնալների նման չեմ կարողանալու մեքենա վարել։ Read the rest of this entry »
Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանի` լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու կապակցությամբ
Տաքսու վարորդը հենց տեսավ Վիոլետն ա նստում, ուրախացավ ու սկսեց գրականությունից խոսել: «Շանթ» հեռուստատեսության «Թաքնված տաղանդով» ներկայացնում են Վիոլետ Գրգորյանին որպես բանաստեղծուհի, ու հիմա հազարավոր մարդիկ ճանաչում են նրան որպես բանաստեղծուհի, բայց թե ինչ է գրել, ոչ ոք չգիտի: Իսկ վարորդը սկսեց պատմել, թե ինչքան է սիրում գրականություն: Տալիս էր հայ գրողների անունները, բայց միայն դասականների: Հետո խոսակցությունից պարզվեց, որ մի երեք տարի է, ինչ Հայաստանում է: Բելառուսից եկել է: Ինչի՞, ինչի է թողել հարուստ երկիրը ու էկել էս քյամբախը:
Ձեռքերը գրպանում կամ ավտոմեքենայի դռնակին կնթած, սիգարետը բերանին, սև ակնոցներով` սա հայ երիտասարդի տիպային կերպարներից է:
Մի երկու-երեք տարի առաջ էր, կարծեմ: Ձեռքս ընկավ ներկայիս կրթության նախարար` Աշոտյանի բանաստեղծությունների գրքույքը: Հետաքրքրությունից դրդված կարդացի, ցանկանալով օբյեկտիվ պատկերացում կազմել անկախ իր քաղաքական դիրոքշորմանը իմ վերաբերմունքից: Տպավորությունս կազմեցի, թողեցի մի կողմ: Էս պահին չեմ ուզում ընթերցողի հետ կիսվել գնահատականովս, քանի որ գիրքը ձեռքիս տակ չէ, եւ չեմ ուզում մարդու ստեղծագործությանը ինչ որ որակավորումներ տալ մոտավոր հիշողությունների հիման վրա: Բայց մի բան լավ հիշեցի. գրքի նախաբանն էր: Read the rest of this entry »
Այս գրվածքը խորհուրդ է տրվում ընկալել որպես «լուրջ կատակ»
«Հայկ Բաղդասարյանը վատ տղա է», մեծ կարմիր տառերով ազդարարում է Հանրապետության Հրապարակի նորահայտ գրաֆիթին (Պատմության թանգարանի շենքի սյուներին): Ո՞վ է Հայկ Բաղդասարյանը: Կարելի է ենթադրել, որ դա մի սովորական երեւանցի տղա է, հավանաբար դպրոցական կամ մի փոքր ավելի բարձր տարիքի, որի դասարանցիները կամ այլ բարեկամ-չարակամմները որոշել են նման ձեւով հավերժացնել իրենց ոչ բարձր կարծիքը Հայկի մասին: Չի կարելի բացառել նաեւ, որ Հայկ Բաղդասարյանը հավաքական կամ երեւակայական կերպար է: Ամեն դեպքում նրա անունը, կարելի է ասել, անմահացել է շնորհիվ Հայաստանի գլխավոր հրապարակում հայվելու փաստի: Հետաքրքրիր է պարզել` ինչո՞ւ է նա վատ տղա: Փորձենք: Read the rest of this entry »
Երեկ առավոտ էլեկտրոնային փոստը բացեցի որ ստուգեմ, տեսա ֆեյսբուքից մի ծանուցում է եկել։ Արտասահմանում ապրող ծանոթներիցս մեկը հայտնում էր, որ ինքը դարձել է a fan of April 24, որպեսզի հիշի մեր նախնիներին եւ առաջարկում ինձ նույնպես դառնալ դրանից: Read the rest of this entry »
1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ ընդունեց, որով ցեղասպանությունը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն: 1951 թ. հունիսի 12-ից ուժի մեջ մտավ ցեղասպանությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան:
Հայկական ժամանակի 17.04.2010 թ համարում զետեղվել է Նաիրա Զոհրաբյանի հին նյութերից մեկը, տպված դեռևս 1999 թ. սեպտեմբերի 2-ին: Հասկանալի է, թե ինչու են նման նյութերը կրկին ջրի երես դուրս գալիս` քաղաքական սև փիարի խնդիր կա:
Ինչո՞ւ մարդ կարող է այդքան հետաքրքրությամբ եւ մեկ շնչով կարդալ բանտից փախած ցմահ դատապարտվածի` ենթադրյալ մարդասպանի (ենթադրյալ ասում ենք, բայց ըստ դատարանի որոշման` իրական) պատմությունը (http://ankakh.com/inknagir/?p=445): Ինչո՞ւ է նա այդ դեպքերում համակրում հանցագործին եւ շատ հազվադեպ` պետական մարմիններին, թեեւ օրենքի տեսակետից նրանք ճիշտ են: Խոսքը միայն կոնկրետ դեպքի ու կոնկրետ երկրի մասին չէ: Լինի դա նորություններչի թողարկում, գեղարվեստական գործ, ֆիլմ թե համակարգչային խաղ, լինի դա Երեւանում, Սան Ֆրանցիսկոյում թե Անտանանարիվույում, լինի դա մարդասպան թե բանկի կողոպտիչ, մենք նման իրավիճակներում հոգեբանորեն փախչող հանցագործի կողմից ենք: Եթե համակրում ենք, ուրեմն վերապրում ենք պատմությունը նրա հետ, ում համակրում ենք: Հակառակը. հազվադեպ կամ երբեք չենք նույնացնում մեզ հետապնդող օրենքի ներկայացուցչի հետ: Այսինքն` նույնացնում ենք ինքներս մեզ փախչողի հետ: Read the rest of this entry »