May 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ինչո՞ւ էր «Ռիվա Եվասը» հենց motherland-ի պահը արեւելյան ելեւեջներով երգում: Չէ, միանգամից ասեմ, ես ռաբիս եւ առհասարակ արեւելյան երաժշտության մոլեռանդ թշնամիներից չեմ, նույնիսկ շատ հանգիստ ու նույնիսկ լավ եմ վերաբերվում այդ ոճին: Բայց այստեղ ուրիշ հարց ա: Ինչո՞ւ հենց հայրենիքը պետք էր «կլկլացնել», ու արեւելյան երնագներ տալ: Պատասխանը շատ պարզ է՝ հենց դա է հայրենիքը ոչ թե միայն կոնկրետ երգչուհու (եթե խոսքը միայն իրա մաիսն լիներ, չարժեր էսքան խորանալ), այլեւ մտածողության մի ողջ տիպի համար: Հայրենիքը՝ արեւելյան էքզոտիկա է կամ ուղղակի էքզոտիկա առանց արեւելյանի ու արեւմտյանի: Գումարած սրան ազգագրական տարրեր՝ տարազ, ծիրան, կուժ, քաղցր ջուր, հետո՝ տատիկ, պապիկ, գյուղ եւ այլն: Read the rest of this entry »

May 30
Վահան Իշխանյան

Էմմիի նա՞վսն էր, կարասը ձեռին տղի ախմախ պա՞րը, թե՞ ծիրանի կորիզ երգը եվրոպացու ականջին էնքան էլ շոյիչ չէր, որ Եվա Ռիվասը յոթերորդ տեղը բռնեց: Իսկ Ջիվան Գասպարյանին էլ տարել նվագացնում էին որ ի՞նչ, որ եվրոպացի հանդիսատեսը նայի ասի` վա՞յ, «Գլիադիատորում» ինքն էր դուդուկի սաունդթրե՞քը, ու ձեն տա Ռվայի՞ն: Ի՞նչ իմաստ ուներ ծեր մաեստրոյին տանել ջահելական համերգին, լավ ա Շառլին էլ չէին խնդրել որ գա բեմի էս ծերից էն ծերը քայլի, իսկ Արոնյանն էլ մի շախմատի տախտակ դեմը խաղա: Էլ ո՞վ մնաց որ կարային տանեին բեմ: Շե՞րը: Քիմ Քարդաշյա՞նը:

Read the rest of this entry »

May 28
Հրանտ Տեր-Աբրահամյան

Հազիվ եմ ուշքի եկել էն մանթոյից, որը վերապրեցի Փարփլի համերգին: ՄԻանգամից ասեմ, որ մանյակ աուդիոֆիլների շարքին չեմ պատկանում: Ձայնի որակը լավ բան է, բայց երկրորդկան բուն երաժշտության նկատմամբ: Բայց այն կակաֆոնաին, որը հնչում էր Փարփլի վերջին համերգին, ոչ թե ձայնի որակի մասին է խոսք բացում, այլ այդ ամենի պատասխանատուների ձվերից կախելու մասին: Քանի որ տեխնիկական խնդիրներից լավ տեղյակ չեմ՝ չեմ կարող ասել, ո՛ւմ մեղնքն էր տվյալ դեպքում ավելի շատ՝ դահլիճի, տեխնիկաան անձնակազմի, թե նաեւ խմբի: Բայց փաստը մնում է փաստ, եղածը շատերի համար, ում կյանքում դասական ռոքը առօրյաի մաս է, մայսիսի 25 մի դժոխք էր: Իհարկե, ես ուրախ եմ այն մարդկանց համար, ովքեր նույնիսկ այդ պայմանենրում կարաղացան տժժալ: Ուրախ եմ, բայց չեմ կարող կիսել իրենց զգացմունքները: Որովհետեւ ինձ էլ սովորաբար շատ բան պետք չէ տժժալու համար, եւ ես չէի պատրաստվում համերգին ձեւ տալ, թե Մոցարտի համերգին եմ եկել, ու նստել տեղումս՝ ծափ-ծափիկ տալով: 1989-ից ի վեր, երբ Փարփլը մտավ իմ կյանք՝ ցայսօր էլ ես չեմ հոգնում տժժալ նրանց երգերից: Լսել եմ նաեւ բավականաչափ համերգային կատարումներ, այդ թվում բութլեգներով, որոնց ձայնի որակը հազվադեպ է լինում ոչ միայն շատ բարձր, այլեւ ուղղակի լավ: Մանավանդ եթե խոսքը Փափրլի 70-ականն թթ-երի բութլեգների մասին է: Բայց, ի՛նչ արած, նույնսիկ այդպիսիո որակով, սիրված խմբերից մեկի երաժշտությունը լսելը էլի հաճելի է: Այլ բան է, որ եթե որակը տանելի չէ, ձայնը, իհարկե մինչեւ միլիոն չես կարա քոքես: Իսկ եերւանյան համերգին հենց դա էր: Վատ որակի բութլեգ՝ ձայնը մինչեւ վերջ քոքած: Էրե հատուկ փորձարկել եմ: Վերցրել եմ Զեփելինի իմ ունեցած ամենաայլանդակ բութլեգներից մեկը ու իմ կալոնկեքի հնարավորությունների չափով ձենը առավելագունի եմ հասցրել: Էֆեկտը շատ նման էր՝ աղմուկ: Եթե բութլեգների հետ չեք շփվել, մեկ այլ օրինակով բերեմ: Պատկերացրեք սովետական Էլեկտրոնիակ մագնիտոֆոնը, որն ուներ մի դինամիկ շատ բարձր ձայնով:

Ի՛նչ գլկուխ հարթուկեմ: Գիլանի վոկալը նորմալ չեր լսվում նույնիսկ, երբ նա մերսի էր ասում: Իսկ մերսի արժեր ասել նման համբերատար հանդիստաեսին, էն էլ ի՛նչ մերսի: Գործիքների ձայնը նույնպես հնարավոր չէրիրարից տարբերել: Բասն ու կիթառը մի հաշվ էին, մենակ հարվածայիներն էին մի քիչ ջոգվում: Կլավիշնիկի մաիսն էլ չասեմ՝ ո՛վ էր հիշում, որ Փարփլը նաեւ այդ գործիքն ունի, ու նրա ձայները որսալը երգերի ընթացքում հատուկ կայֆ է նույնիսկ իմ պես անսլուխիս համար: Էդ էլ հեչ: Այդքան ծանոթ երգերից շատերը միանգամից չէին ճանաչելի լինում, չնայած մեծ մասը լսել եմ նաեւ համերգային տարբերակներով: Մի հատ հիմար վիճակ՝ ոչ էն ա թողնես գնաս, ոչ էն ա մնաս, որովհետեւ, արա, Փարփլի համերգն ա, այ ախպեր՝ ո՞ւր ես գնում: Ակամայից հիշում եմ Ջեթրո Թալի համերգը, որից այնքան լիցք ստացա, որ մի քանի ամիս դեռ հիշում էր ոչ միայն ուղեղս, այլեւ մարմինս:

Էս սաղ երեւի լսել եք, ժողվուրդ ջան: Մտախծում եմ ի՞նչ անենք: Չբռնենքն մի հատ Գիլանին քֆուրով նամակ գրենք, թե այ տղա, բա դու կուրսի չէիր ի՛նչ ակուստիկա է դահլիճում, ոնց էիր սենց երգում: Ու եթե տղա ես, մի հատ էլ արի, նորմալ երգի ու առանց փող, քո տիրու մերը: Բա Փլանթն ու Փեյջը տենց բան կանեին, ա՛յ, նախկին երիտասարդ: Չէ, լուրջ ուզում եմ իրենց պաշտոնական կայքում մի տենց բան գրեմ, հույսով եմ անգլերենս կհերիքի: Միացողներ կա՞ն:

May 27
Հրանտ Տեր-Աբրահամյան

«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների լրամշակված նախագիծը, որն երեկ ներկայացրեց նախարար Աշոտյանը, ըստ էության, ոչ մի նոր բան չի կարող ավելացնել հարցի շուրջ եղած փաստարկների եւ հակափաստարկենրի կոնտեքստում:

Հիշեցնեմ հիմնական կետերը, որոնք երեկ հստակեցվեցին: Read the rest of this entry »

May 27
Սամվել Ավագյան

Դոլարի սև շուկայում հայտնվեցի 1993 թ. սկզբներին: Ընկերներիցս մեկը խնդրեց օգնել հորը, որ այդ շուկայի դալալներից էր: Համաձայնեցի մեծ դժկամությամբ` ոչ մի կերպ չէի պատկերացնում, թե ինչպես եմ փողոցում դոլար առնելու:

Read the rest of this entry »

May 26
Վահան Իշխանյան

«Հեռախոսդ կանջատես», ասեց Վիոլետը Փարփլի համերգից առաջ: Այ քեզ բան, խնդացի, գիտես թե Արթուր Մեսչյանի համերգն ա՞: 95-ին օպերայում Մեսչյանի համերգին էղա, էն վախտ Փարփլ մարփլ չէր գալիս, ու ստիպված Մեսչյան էիր գնում:  Ոնց էղավ մեկը դուռը աղմուկով չխկացրեց, մաեստրոն ընենց մի նայեց աղմուկի կողմը որ դահլիճը քարացավ: Նույնն էլ Վահան Արծրունու համերգին, մի էրեխա լացեց, Վահանը ջղայն ասեց` էդ էրեխուն դուրս տարեք:

Read the rest of this entry »

May 20
Սամվել Ավագյան

Երևանի Շահումյանի արձանի դիմաց, Ամերիաբանկի և Արդշինինվեստբանկի մասնաճյուղերի մոտակայքում, մի մեծահասակ մարդ անցորդներին արտարժույթ փոխելու ծառայություն է առաջարկում:
Read the rest of this entry »

May 20
Վահան Իշխանյան

«Բարև Վահան, Հասմիկ Նավասարդյանն ա»: «Վայ Հասմիկ ջան, ես էլ քեզ էի ուզում գտնել, ուզում էի հարցնեի` ի՞նչ կարծիքի ես օտարալեզու դպրոցների մասին»: «Հենց դրա համար էլ զանգել եմ:  Էս ինչ պատմություն բերին: Աշոտը երեկ երազիս եկել խեղդում է, ասում է` ինչի՞ ձեն չես հանում»:

Աշոտ Նավասարդյանի այրին` Հասմիկ Նավասարդյանն է: Օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնությունը հենց եղավ, հենց կրթության նախարար հանրապետական Աշոտյանը լեզվի օրենքում փոփոխությունների օրինագիծ ներկայացրեց, որով պիտի վերաբացվեն օտարալեզու դպրոցները, հիշեցի  Աշոտ Նավասարդյանին` էէէ՜, Աշոտ, կպատկերացնեի՞ր, որ ամբողջ կյանքդ կնվիրես Հայաստանի անկախությանը` 13 տարի բանտերում կացնկացնես հանուն անկախության ու քո մահից 13 տարի անց քո ստեղծած կուսակցությունը օտարալեզու դպրոցներ կբացի ու քո վաստակը ջուրտ կգցի:

Read the rest of this entry »

May 18
Վիոլետ Գրիգորյան

Զուզանաղե, մոսալաս, բեյզի, մոսթաթիլ… Հիմա նույնիսկ իմ ականջին ա ղպտիերեն հնչում, բայց էն ժամանակ, որ Հայաստան եկած պարսկահայիս իններորդ դասարան նստացրին, ես էս բառերի փոխարեն թղթին նկարում էի բազմանկյունի, եռանկյունի, էլիպս, ուղղանկյուն… ու կողքերը դժվար հեգելով գրում էի ե-ռան-կյու-նի, բազ-ման-կյու-նի, ու օրերով անգիր էի անում էդ ժամանակ ինձ համար ղպտիերենից էլ բեթար հայերենը:

Read the rest of this entry »

May 16
Վահան Իշխանյան

Մարիլու և Բեկոր Փափազյանները ընտրություն ունեին, կամ իրենց հինգ երեխաներին տային անգլիական դպրոցը` international school` Աշտարակի ճամփին ա, ժողովրդի մեջ ասում են` ամերիկյան դեսպանատան դպրոց: Անգլիականը թանկ է տարեկան` 15 հազար դոլար, բայց նրանք հայկական տային, թե անգլիական մեկ է, վճարելու էր ամերիկյան կառավարութունը: Բեկորը ԱՄՆ դեսպանատան USAID ծրագրերի տնօրերնն էր, իսկ ամերիկյան կառավարությունը իր աշխատակիցների երեխաների կրթության վարձը վճարում է: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հեռուստատեղությամբ ասում էր, թե օտարալեզու դպրոցները անհրաժեշտ են, որ սփյուռքահայերը կարողանան գալ ու երեխաներին տալ իրենց ուզած կրթությանը: Բայց իրականում կան` և ռուսական դպրոցներ և անգլիական դպրոց: Օրինակ Վարդան Օսկանյանի երկու զավակները գնացել են այդ դպրոցը` international school, չնայած ինքը ոնց որ խախտել է օրենքը, որպես Հայաստանի քաղաքացի չէր կարող իր զավականերին օտար կրթության տալ: Դե ոչ միայն Օսկանյանը, էդ դպրոցում էլի կան Հայաստանի քաղաքացիների էրեխեք: Ուրեմն սփյուռքհայերը ընտրության հնարավորություն ունեն: Փափազյանները ընտրեցին հայկական դպրոց, Անանիա Շիրակացու անվան հայկական մասնավոր դպրոցը: Ինչո՞ւ: Զանգում եմ հարցնեմ:

Read the rest of this entry »

« Previous Entries