Jun 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Մի քանի օր առաջ, վերջապես սկսեցի նյութեր հավաքել ու դասավորել հայալեզու Վիքիպեդիայի «շենացման» գործին իմ համեստ ավանդը ներդնելու համար, եւ նորից մտքերի մեջ ընկա, թե ինչո՞ւ է հայալեզու Վիքին այդքան թերզարգացած: Read the rest of this entry »

Jun 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Կարելի է ասել, որ մեր աչքի առաջ ձեւավորվում է հայերենի նոր տարրատեսակ՝ ֆուտբոլային մեկնաբանների խոսվածքը: Այն վաղուց է նկատվում, բայց աշխարհի առաջնության այս օրերին առավել ցայտուն է դրսեւորվում: Չեմ խոսում «երկրպագուները կտոնեն իրենց ֆուրոռը» կամ «մեկսիկները գրոհում են» ակնհայտ սխալների մասին: Երեւի ավելի հետաքրքրիր են խաղի մեկնաբանման ընթացքում օգտագործվող լեզվական շտամպերը եւ յուրահատուկ արտասանությունը, որոնք բնորոշ են միայն ու բացառապես ֆուտբոլային մեկնաբանների մեծ մասին: Read the rest of this entry »

Jun 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Իմ սիրած ժամանակակից հայ երաժիշտը Ռոբերտ Խուդավերդյանն է, սիրած հայ երգչուհին՝ Սրբուհի Հովհաննիսյանը: Մի՛ փորձեք հիշեք՝ ո՛րտեղ եք լսել նրանց անունները: Ըստ ամենայնի դեռ չեք լսել: Դե՛ռը շատ կարեւոր պահ է այստեղ: Դե՛ռ չեք լսել «Դեղ» խումբը:

Եթե ուզենաս գրես երիտասարդ ռոք-խմբի մասին, մտքիդ երեւի կգան մի քանի շտամպեր՝ «խոստումնալից», դեռ աճելու տեղ ունեն….: Աճելու տեղ տա՛տդ ունի, ապեր: Ջիվան Գասպարյանն ունի աճելու տեղ (ասենք, որպես Ռիվա Եվասի պադպեվկա): Նույնը կարելի է ասել նաեւ «Մուգ Ծիրանի» վոկալ-գործիքային խմբի մասին (ռուսերեն ասած՝ Ձիպ Պյոռպլ), մանավանդ եթե դատելու լինենք նրանց epic fail երեւանյան համերգից, երբ նրանք դիփիս խաբեցին ու շինեցին ամենեւին էլ ոչ ծիրանածին ձեւով: Մի խոսքով, թո՛ղ աճեն աճողները, ծառերը ու սիրուն-նախշուն ծիտիկները: Իսկ մեր սիրելի հայաստանյան «Դեղ» խումբը, սենց ասենք, ավելի շուտ աճեցնելու քան աճելու է կոչված: Ստեղ մի հատ սմայլիկ պատկերացրեք, ու գնանք առաջ:

Սմայլիկը պետք էր, որ կրքերը մի քիչ հանդարտեցնենք: Որովհետեւ գռադուսը դեռ բարձնալու տեղ ունի, եւ կենացները՝ քաղցրանալու: Էսօր պիվա-միվա չի, էսօր հոնի արաղ ա, ապե: Էսօր Հրանտը հանել ա իր из широких штанин-հրանտամյոտ-հրանետն-վուվուզելը ու ավետում է ուրախ լուրը՝ Հայաստանում կա իսկաան ռոք, իսկական երաժշտություն, իսկական կյանք (եթե չասեմ նաեւ՝ կյանքիկ-Սրբիկ):): Հայաստանյան ռո՛ք: Չհամարձակվե՛ք հիշեք ու համեմատեք՝ Բամբիռ, բան, թե չէ կրակեմ: Ես չասեցի, որ վերջինները վատն են: Հին խմբերը, որոնք իմ սերունդն են ներկայացնում վատ ռոք չեն ստեղծել ու նվագել: Ռո՛ք են նվագել: Հարցն էլ հենց այն է, որ ռոք պետք չէ նվագել: Այսինքն, կարելի է դա անել, բայց դա այն չէ, ինչով կարող ես թռցնել քեզ ու լսողին: Որպեսզի քեզ ու լսողին տանես գրողի ծոցը ոը հետ բերես, ճզմես-քամես, տակնուվրա անես, պտի ինչ որ ուրիշ բան անես, ավելի շուտ ոչինչ չանես, այլ ուղղակի լինես այնպիսին, ինչպիսին կաս: Ջիմի Հենդրիքսը, որը նույնքան երիտասարդ էր, երբ հայտնվեց ռոք-բեմում միանգամից էր Ջիմի Հենդրիքս, եթե չհաշվենք, որ ժամանակ էր պետք, որ դա բոլորը ջոգեն:

Արդեն Հենդրիքսի հետ համեմատեցիր: Հա՛, նրա, մեկ էլ էն միակ երաժշիշտենրի հետ, որոնց մաիսն կարող եմ ասել, որ եթե մեռնեն, ես կլացեմ՝ Ջիմի Փեյջ ու Ռոբերտ Փլանթ: Ես գրեթե համոզված եմ, որ Զեփելինի առաջին համերգներին ԱՄՆ արեւմուտքի փոքրիկ ակումբներում, մարդիկ մոտավորապես նույնն էին զգում, ինչ ես եմ զգացել: Տեխնիկայի մասին թող մասնագետները խոսան: Ես կարող եմ իմ մարմնից խոսեմ: Իսկ իմ մարմինս փշաքաղվում էր, ինչպես չի փշաքաղվել ոչ մի համերգի ժամանակ: Սա առաջին համերգին էր: Բայց երկրորդ համերգի գնացի արդեն ոչ թե տժալու, այլ ուշադիր լսելու: Դյուրագռգիռ մազածածկույթս անջատեցի, որ բիզ-բիզ չկանգնի, ու սկեպտիցիզմի զոհ՝ ուղեղս միացրեցի: Ու սկեպտիցիզմի զոհն ասեց իր ծանր խոսքը: Արգիշտու պես նայեց նա առաջ, փոքր պաուզա տվեց, ու. «սրանք աննորմա՛լ են, արա, ո՞նց կարա սենց լինի»: Ու նա վերլուծեց: Ասեց, ռոքը, ինչպես եւ ցանկացած ստեղծագործություն, ինչպես եւ կյանքն ընդհանրապես, էներգետիկ փոխանակման համակարգ ա: Ասեց, դրա համար էլ ռոքն ավելի դժվարությամբ են լսում, քան օրինակ էստրադան, որովհետեւ լսողից պահանջվում է նույնքան էներգիա ծաղսել ընկալելու համար որքան կատարողից: Բայց դրա համար էլ ռոքից ստացած հաճույքը հարյուրապատիկ ա, եթե էներեգաիների փոխանակում  տեղի ունենում, ու ճիշտ ռոքից ստացած հաճույքը հազարապատիկ ա: Ռոքն էլ երկու տեսակի ա լինում: Մեկը՝ Զեփելին-Հենդրիքս, մի քիչ Ռոլինգ Սթոնս եւ այլն, մյուսը՝ մնացածները՝ Փարփլ-Բիթլզ եւ այլ պուպուշ ու համով տղաներ, որոնք լավն են, կամ շատ լավն են, բայց էն բանից անող չեն, տակնուվրաշինող չեն: Դրա համար կապ չունի, ջահել-բիձա, հայկական-չինական, աղջիկ-տղա, խոստումնալից-չխոստումնալից, չաման-բաստուրմա, կեչուպ-մայանեզ, գերմանիա-անգլիա, հայ-վրացի: Կապ ունի՝ տակնուվրա անող ես քեզ ու ուրիշներին, կայֆից մեռնող ու մեռցնող ես, թե ուղղակի լավ, շատ լավ, տաղանդավոր տղա ես: Դրա համար էլ, կարաս գաս 50 հոգիանոց հայասանյան ռոք-համերգի ու հասկանաս, որ Ջիմի Հենդրքս «ժիվ», ապեր: Ու լավն էլ է՛ն ա, որ Ջենիս Ջոփլինն էլ հետը: Ու վաբշե լավն էն ա, որ ռիթմ-սեկցիան էլ գերմանական ֆուտբոլի պես անդադար աշխատում ա ու կզցնում ա: Ուրեմն հաջորդ համերգին, բոլորդ, կազմ-պատրաստ, ընտանիքներով, երեխեքով, տատիկ-պապիկներով, ծաղիկներով, կանֆետ-մանֆետով, , հարեւան-բարեկամով, ընկեր-ընկերուհիներով գալիս եք, հանգիստ, սիրուն նստում-տեղավորվում, ծափիկ եք տալիս, հաշիվ եք փակում, ու վերջում համաձայնվում եք, որ լավագույնը բանը Հայաստանում, իհարկե, չհաշված 2008-ի փետրվարյան հանրահավաքները եւ Հայ Ազգային Կոնգրեսը, դա «Դեղ» խումբն ա ու Հրանտի հոդվածները:

Հ.Գ. Խմբի երաժշտության մասին չպատմեցի: Կպատմեմ մյուս անգամ:

Հրանտ

Jun 29
Վիոլետ Գրիգորյան

Է, արդեն ինչքան ժամանակ ա` էրեխու համար` արագիլի, իսկ խաբրիկի համար էլ կռունկի հույսին չենք: Ու որ Չարենցը հեղափոխական խաբար էր տալիս, թե «աշխարհը վաղուց դարձել է մի փողոց», հլը ինքը խաբար չէր, որ էդ փողոցը վիրտուալ ա լինելու, ու իսկական հեղափոխությունն էլ գիտությունն ա անելու: Հլը խաբար չէր, որ էրեխեն աշխարհ գալու համար ոչ միայն արդեն արագիլի, այլ նույնիսկ մարդ ու կնկա սեքսի հույսին կարա չմնա, իսկ եթե էրեխու անունը կլոն ա, նույնիսկ փորձանոթում սպերմատոզոիդի ու ձվաբջջի հանդիպմանն էլ չի սպասի: Հլը խաբար չէր, որ ինտերնետով կարաս մի վայրկյանում աշխարհի մյուս ծերից խաբար ստանաս, բայց էդ խաբարը կարա հավաստի, որ մի փողոց դառած աշխարհի վրա սահմանները բնավ էլ չեն պակասում, ոնց որ էս երկու օրը ես հնդկուհի գրող Մինայից խաբար ստացա «Վաշինգթոն փոստի» մի հոդված, ուր ամերիկացի սեւամորթ գրողը խոսում էր էն մասին, թե ինչպես սեւերի գրականությունը ոչ թե ունիվերսալ գրականություն ա, ինչպես սպիտակներինը, այլ գետտոյացվում ա որպես «աֆրո-ամերիկյան գրականություն»: Հլը Չարենցը խաբար չէր, որ իրա սիրած հեղափոխությունը Բեռլինի պատ ա կառուցելու, ու էդ պատն էնքան խորն ա լինելու, որ անգամ դրա փլուզումից հետո էլ արեւելյան ու արեւմտյան եվրոպան բաժանող սահմանը չի վերանալու:

Read the rest of this entry »

Jun 24
Վիոլետ Գրիգորյան

75-ի դեկտեմբերին, երբ մենք Իրանից Հայաստան եկանք, էստեղ ջինս ասածը հրաշքի պես բան էր, ուր մնաց` ճղճղած ջինսը: Ու ոնց որ այլմոլորակային տեսնեին աբովյանցիները (Աբովյան քաղաքում բնակվեցինք), երբ ես ֆռֆռում էի քուչեքում ճղճղած ջինսերով, վրեքը` հիպիկան նշան ու տարբեր գրություններ, որ ինքս էի խզբզում` make love, not war  եւ այլն: Ես իհարկե ոչ make love-ն էի ջոկում` ծիծիկներս դեռ պզուկներ էին, ոչ էլ not war-ը` ղարաբաղյան պատերազմը շատ ավելի ուշ էր լինելու. էդ ամեն ինչը պարսկական ժուռնալներից ու հորքուրիս տղուց` Վազգենից էի ընդօրինակում: Մենք ու Վազգենենք միասին էինք Հայաստան եկել, ու սովետական սահմանի գլխին, երբ մեզ մաքսատան աշխատողները ստուգում էին, Վազգենի հերն ինքն էր տղու Playboy ու ռոք ժուռնալները ստուգողներին տվել` երեւի, որ տղու գլխի ազատ քամիները մնան սահմանից էն կողմ: Ու Վազգենը զուգարան գնալուց կիսաբաց դռնից տեսել էր, թե ոնց են մաքսայինները ձեռքից ձեռք խլում այլմոլորակային ավարը:

Read the rest of this entry »

Jun 20
Վահան Իշխանյան

Բարև ձեզ, ես Կարենի հայրն եմ: Բարև ձեզ, շատ ուրախ եմ: Ձեռքը սեղմեցի ու պատկերը եկավ`  Արամը չստով տալիս ա հեռուստացույցին: Պատկերը Կարեն Ղարսլյանի «password» վեպի էն հատվածն ա որ տպեցինք Ինքնագիր գրական հանդեսի հենց առաջին համարում.

Read the rest of this entry »

Jun 13
Վիոլետ Գրիգորյան

Կա՜պուտ, կա՜նաչ, հի-հի-հի, պալասատո՜վի, ռոզո՜վի, հի-հի…  Պեպոյի Մարգրիտի նման գլխապատառ ընկել-խլվլում էի հնդկական տոնավաճառի վառվռուն դախլերի վրա. ոնց որ հրաշքով հայտնված լինեի սեփական բանաստեղծությանս մեջ.

«Ու փայլփլուն ոսկիներով ու զնգզնգան ուլունքներով ու խշխշան մետաքսներով զարդարում են մարմինս նոր` արեւելքի տերմինատոր (ամբողջովին գույն եմ ու բույր, զնգզնգոց եմ ու շողշողանք եւ ցայտասփյուռ ու ցոլացիր էպիկենտրոն եմ` իգության մշուշներում ինքնապարույր)… Ու բուրավետ շամամների հետ մեջեմեջ դարսդարսաշար շղարշներն են բերում յոթգույն ու շերտ առ շերտ ու ծալ առ ծալ փաթաթում են ինձ յոթը տակ, պարուրում են, պիրկ բարուրում, իսպառ ծածկում ու թաքցնում` բոժոժի պես խոստումնալից- տակավին գոց, զուսպ երաշխիք ու փակ ծրարիկ ոսկեզօծ, վայելքատու գաղտնադուռ ծոց…», («Հարեմի վարդ»):

Read the rest of this entry »

Jun 13
Վահան Իշխանյան

(ԱԺ-ում լեզվի մասին և հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի և օտարալեզու դպրոցներ բացելու կառավարության նախաձեռնության սպասվող քվեարկության կապակցությամբ)

Քվազինժդեհական և քվազիռեզոնանսային: Ի՞նչ կապ կա էս երկու քվազիների մեջ(քվազի`կարծես թե, սուտի): Ուրեմն սենց`  երբ քվազինժդեհական դաշտում հանրապետականները հայերենը գիտության ու կրթության բնագավառներից աղբանոց են նետում` ԱԺ-ում օտարելեզու դպրոցներ բացելու օրինագիծ ուզում անցկացնել, միևնույն ժամանակ Երևանից մոտ 20 կմ հեոու, Աշտարակում, ֆիզիկական հետազոտությունների  ինստիտուտի փոքրիկ դահլիճում Ռուզան Սոխոյանը պաշտպանում է հայերեն թեկնածուական թեզ. «Գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորումը քվազիռեզոնանսային դաշտերով»:

Read the rest of this entry »

Jun 8
Վահան Իշխանյան

Եթե կազիրոկում յոթ շիշ պիվա խմած չլինեի, հետո նայեմ, որտեղ ա բաց, այրիշ փաբը, ու էրկու շիշն էլ էնտեղ խմած չլինեի, ու գիշերը չորսից շուտ պառկեի ու, եթե Արթուրը չզանգեր ու ինձ չստիպեր նախորդ օրվա խմած խոստումս կատարել` գնալ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտ ու պախմելի մեջ գերսառն ատոմական գազերում մոլեկուլների ձևավորման մասին դիսերտացիայի պաշտպանություն չլսեի, ապա էրեկ առավոտ շուտ գրած դրած կլինեի դարի նորությունը` վարաչպետ Տիգրան Սարգսյանի կարծիքը` եթե չբացեն օտարալեզու դպրոցներ Հայաստանի անկախությանը սպառնում է անգրագիտությունը:

Էսպես.

Read the rest of this entry »

Jun 4
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ռուսական ինտերնետում տարածված տերմինով ասած, Վահան Իշխանյանի բլոգում մի քանի օր ա տեղի ա ունենում бурление говн. Կլինիկական լավ նյութ ա հավաքվում, ինչպես եւ առհասարակ վերջին օրերում ինտերնետում: Բայց խոսքս կլինիկայի մասին չէ՝ էդ նյութը ապագա մարդաբաններն կուսումնասիրեն: Ինձ հետաքրքրողը միշտ նույնն է, տեսնել, թե ինչպե՛ս են նույնիսկ համեմատաբար խելոք ու ադեկվատ մարդիկ կորցնում տարրական տրամաբանությունը, երբ յանները տանում է մի ինչ որ թեմայի կամ մեկ անձի վրա : Ու որ քոմենթներն աչքի տակով նայում եմ՝ Մուրադյան Ռուբիկով բանով, մամա՛ ջան, ինչքան ավելորդ տառեր ու բառեր, մի պարզագույն, երկու անգամ երկուսի պես խնդրի շուրջ: Ինքը մեծն Փիղը հղում ա տալիս, չնայած քննարկմանը ոնց որ չի մասնակցում, դե էն մյուս մեծի՝ Վահանի հետ չունեն, կարծեմ:

Լավ, իրանց անձնական հաշիվները մի կողմ: Տեսնե՛նք ինչ ա կատարվում: Երկու թեմա կա: Մեկը, թե բա սրիկա “լեւոնականները” ինչ որ աղջիկ են ծեծել, մյուսն էլ, թե բա սրիկա “լեւոնականները” ուզում են Ազատության Հրապարակ մտնեն: Ամա՛ն, ամա՛ն:

Տեսնենք, թե ինչպես են իրականում այս խնդիրները լուծվում: Դրանք լուծվում են պարզագույն ձեւով, ու առանց բլա-բլայի, շինծու պաթոսի եւ արհեստական “կայֆերի”:

Աղջկա հարցը:

Այդ օրն այդտեղ չեմ եղել ու չեմ կարող ասեմ, թե ի՛նչ հիմք ունի այս էպիկական պատումը: Բայց մարդկությունը բազմաթիվ այլ ձեւեր է ստեղծել իսկությունը պարզելու համար, բացի անմիջական ականատեսներին վստահելուց: Ենթադրենք, այդ աղջիկն իրոք եղել է, եւ իրոք ծեծվել է:

Կա երեք պարզագույն տարբերակ:

ա. Աղջիկն ինքն է հայտնվում, ու ասում, թե բա ինձ ծեծել են լեւոնականները: Կարծում եմ իշխանամետ մամուլը եւ բլոգները հաճույքով կզրուցեն նրա հետ: Նա կարող է նաւե դատի տալ իրեն ծեծողներին: Այս դեպքում էլ, կարելի է չկասկածել, որ դատին մեծ հնչեղություն եւ արագ ընթացք կտրվի: Բայց աղջիկը չկա: Օք, նորմալ ա, գուցե, ինչ որ պատճառներ ունի լռելու: Ի վերջո նրա փոխարեն, այդքան ջերմ խոսացեղներ կան:

բ. Երկորդ: Աղջկա փոխարեն ոստիկանությանը եւ դատարանանին կարող են դիմել հենց նրա անունից խոսացողները ու անձամբ մեծ հայոց Վկայից Վկան: Կարծում եմ գրկաբաց կընդունեն, էսքան ժամանակվա մեջ գոնե մի հատ գրագետ վկա կհայտնվի քաղբանտարկլայների գործերի շրջանակներում: Բայց երեւի Վկան էլ հվես չունի կամ, եսիմ, զապադլո-մապադլո յա:

գ. Երրորդ ու ամենահավանական տարբերակը: Դեպքու վայրում գտնվող ոստիկաներրը, հազիվ թե նկատած չլինեին միջադեպը, որը ցավոք չկարողացավ տեսագրել Վկան: Ավելորդ է ասել, թե սա ոստիկանության համար ի՛նչ նվեր պետք է լիներ: Հազիվ մի նորմալ փաստարկ ձեռքները կընկներ, թե չէ մեռան էշությունը էշությանը ավելացնել: Եթե չեք հացատում, կարևդացեք, ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, եւ համեմատելով օրենսդրության հետ, համոզվեք, թե ինչպիսի իրավական անգրագիտությամբ են դրանք կազմված:

Աղջկա հարցն էսքանով գրեթե լուծվում ա: ԸՆդամենը այսքանը, տոնաններով անիմաստ խոսքերի փոխարեն: Ի՛նչ խոսք, եթե նման բան տեղի է ունեցել, ապա պատասխանատուները պետք է պատժվեն: Բայց ձաստն այն է, որ աղջկա ծեծի մեղադրանքով ոչ մի ձեռբակալված չկա: Ինչպես այդպես էլ չեղավ նմուշի համար գոնե մեկ նստած մարտի մեկին խանութներ թալանելու համար:

Հիմա գանք բուն խնդրին՝ Վարդգես Գասպարիի ակցիային: Ասեմ, որ ես այս գործողության մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում, եւ համարում եմ սա ընդդիմության ուժերի ավելորդ վատնում: Բայց սա իմ սուբյեկտիվ տեսակետն է: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ ՀՀ օրենսդրության, իրավունք ունի առանց պատկան մարմնին իրազեկ պահելու կազմակերպել եւ իրականացնել ոչ զանգվածային հրապարակյին միջոցառում: Օրենքի այս կետը շատ հստակ է, եւ ոչ զնգվածային եզրն էլ հստակ սահմանված՝ մինչեւ 100 հոգի: Սա է ողջ խնդիրը, եթե իհարկե մենք ցանկանում ենք խնդիրը հասկանալ, այ ոչ թե անվերջ քանակով տուֆտոց արտադրել: Լեւոնականներ, սերժականներ, զահարզիբիլականներ ոչ մի կապ չունեն այստեղ: Կապ ունի օրենքը:

Զզվելին այս ամեն ինչում հենց դա է: Երբ մարդիկ հանուն իրենց քաղաքական դիրքորոշման կամ ինչ որ այլ շահերի ու կրքերի անտեսում են պարզ, բոլորին հասանելի մտածողության կանոնները եւ անարգվում է երկրի օրենքը: Իհարկե, խնդիրն այն չէ, որ այս մարդկանց կարելի է ինչ որ բանում համոզել: Միեւնույնն է, ի պատասխան ամենակուռ եւ պարզ տրամաբանության նրանք ի զորու չեն ոչինչ արտադրեն, բացի վերնագրում արդեն նշված երեւույթից: Ուղղակի ժամանակ առ ժամանակ, երբ շատ են նադաել անում իրենց անհոդաբաշխ ոռնոցով, արժի հիշեցնել թե ով ո՛վ է:

« Previous Entries