Մարդ կա մարդ ա, մարդ էլ կա շա՛տ հայրենասեր ա: Ասենք, Ամերիկյաւոմ ապրող, բայց այնտեղից այստեղ հայրենսիրական դասեր կարդացող, որոնցով զգուշացնում է, որ հայաստանյան ըդդմիադիր «լիբերալիստները» ԱՄՆ-ից ֆինանսավորվող գործակալներ են: Կամ սաղ կյանքն իր խիստ հայրենասիրական մտքերը ռուսերենով գրող, բայց էլի խիստ հայրենասիր մյուսը: Կամ նույնսիկ այսպես՝ «Карели э Հайреникум апрел ев еркир@ нерсиц кандел, ворпес ворд ев троякан нжуйг, инчн анум ен шатер@, иренц пихц ашхатанков похhաтуцелов евродегенератаевреякан терериц стацац арцатнер@…. Миаснутюн ев баргавачум Հай азгис, иск паникернер@ воч миайн чунен азгаин лидер дарналу hавакнутюн, айл наев болор жаманакнерум ев болор азгери мот унецел ен миайн чакатнерин гндак станалу hавакнутюн»: Սա էլ է հայրենասիրության մի տարածված տեսակ: Read the rest of this entry »
«Սովորական ազգի» գաղափարախոսությունը էսօր շատերի կողմից ընկալվում ա իբրեւ Տեր-Պետրոսյանի քաղաքական կարգախոսներից մեկը, ինչը նրա հետեւորդները փորձում են ներկայացնել իբրեւ ազգայնականությանը հակադրվող գաղափար: Բայց էդ ձեւակերպման հեղինակը ոչ թե Տեր Պետրոսյանն է, այլ… Չարենցը: Իր «Երկիր Նաիրի» վեպում Չարենցը, փորձելով մի կերպ մարսել իր հայրենի քաղաքի` Կարսի հանձնումը, փարվում էր բոլշեւիզմին: Վեպի առաջաբանում նա գրում է.
Հնում՝ հույների եւ հռոմեացիների մոտ մահապատժի մի տարբերակ կար՝ պարտադրված ինքնասպանություն: Ի դեպ սա մահապատժի բավականին պատվաբեր ձեւ էր: Հայաստանում կան առնվազն երկու պետական կառույցներ՝ Պաշտանության նախարարություն եւ Ոստիկանություն, որոնց ներս մուտք գործելով, ՀՀ քաղաքացիները պարբերաբար ինքնասպանություն են գործում: Մի մասն այդ դեպքերի իրոք ինքնասպանություներ են, իսկ մի մասն էլ, ինչպես հայտնի է, իրականում բուն սպանություն են: Եթե այսպիսի բան տեղի ունենար նորմալ աշխատող պետական համակարգի պայմաններում, բնականաբար այս կառույցների գլխավոր պատասխանատուները պետք է անմիջապես հրաժարական տային: Մեր մոտ, իհարկե, այդպիսի ավանդույթ չկա: Դեպքերը կրկնվում են, իսկ ոլորտների պատասխանատուները մնում են իրենց պաշտոններին: Դա վկայում է այն բանի մասին, որ այդ մարդկանց պակասում է իսկական պաշտոնեական պատվի եւ արժանապատվության զգացումը, որը առավել սուր կերպով պետք է դրսեւորված լիներ սպաների մոտ: Հետեւաբար, այսօր խոսել հրաժարականի մասին արդեն ուշ է: Բանակի եւ ոստիկանության բարձրագույն պատասխանատուներին պատիվն ու արժանապատվությունը փրկելու միայն մի ելք է մնում՝ ինքնասպանությո՛ւն: Read the rest of this entry »
Կուստուրիցան լրիվ կարար հայ ըլներ, համենայն դեպս, իրա` քաղաքական սատիրայով ստեղծած ծաղրանկարային կերպարների հայ տարբերակները կային, ուղղակի չկար էն հայ ռեժիսորը, որ պեղեր դրանք Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից: Բայց «Երկիր Նաիրին» ակտուալ ա ոչ միայն մեր կինեմատոգրաֆիայի համար, այլ նաեւ քաղաքական իրավիճակի, քանի որ էսօր տարբեր քաղաքական գործիչներ, տարբեր դիտանկյուններից, հիշեցնում են անցյալ դարի քսանական թվերը: Վեպում, անկախ բոլշեւիկ Չարենցի քաղաքական դավանանքից, ներկայացվում ա էն, ինչ կոչվում է թրքաբոլշեւիզմ:
Կառավարության կայքում հրապարակված ծավալուն սոցիոլոգիական հարցման տվյալներով հարցվածների 16,2 տոկոսը միանգամայն բացասական եւ 8,3 տոկոսը ավելի շուտ բացասական է վերաբերվում օտարալեզու դպրոցների բացման որոշմանը (տես՝ http://www.gov.am/u_files/file/documents/Jun-10_IPSC_GS%20Index%20Survey%20Presentation_for%20Media.pdf 69-րորդ էջից սկսած): Մյուս կողմից հարցվածների 38,7 տոկոսը ավելի շուտ դրական եւ 37,4 տոկոսը միանգամայն դրական է վերաբերվում նույն հարցին: Թվում է թե այս թվերը կառավարության օգտին են: Բայց իրականում դա բացարձակ այդպես չէ: Read the rest of this entry »
Եթե Ոսկե ծիրան մրցանակը ստացած թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին ասեին ինչ մրցանակի կարժանացնեիր, կասեի` գյորմամիշության: Իսկ մեկ էլ` ո՞ր երկիրը նման ֆիլմ կարող էր նկարել. կասեի Հայաստանը, միայն մի տարբերությամբ, գլխավոր հերոսը` խենթ ու հումանիստ դերվիշը ոչ թե արևելյան լպրծուն ժպիտով ու ներքինու ձայնով կլիներ, այլ մռայլ ու ծխած տղամարդու( Խորեն Աբրահամյանի կամ Սոս սարգսյանի տիպի) կամ էլ Վիգեն Չալդրանյանի ձայնով:
Բառացիորեն էրեգ փողոցում մի տարրօրինակ կին հանդիպեցի, որը ներկայացավ որպես չեմ հիշում ինչ Ղուլյան: Ասում ա, ես ղարաբաղցի եմ, 40 տարի ա Երեւանում եմ ապրել, իսկ, ահա Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի մեկից հետո ասել ա, որ բոլոր ղարաբաղցիներին պետք ա վռնդել Հայաստանից: Պոգրոմի կոչ ա արել: Իմաստ ունե՞ր այդ կնոջն ինչ որ բան ապացուցելու: Չգիտեմ, ես համենայն դեպս առանձնապես չփորձեցի: Բանահյուսություն է, ինչպե՞ս վիճես: Հիմա, նույնը Լեւոնի էս վերջին ելույթի հետ է կատարվում: Բանահյուսություն, որը ոչ մի կերպ չի կարող վերածվել թեկուզ տարրական բանասիրության, էլ չասենք՝ բանավեճի եւ բանական քաղաքականության: Read the rest of this entry »
Ես «քաղաքական դիակ» բառակապակցությունը չեմ սիրում, բայց քիթս, ինձանից անկախ, մեկ-մեկ խաբար ա տալիս ուղեղիս ինչ-որ փիս հոտի մասին: Եվ ուղեղս էլ հիշում ա, որ հոտը ծանոթ ա դեռ 90-ականներից, երբ լեւոնիզմը հստակորեն ձեւավորվում էր իր գլխավոր առանձնահատկությամբ` Ղարաբաղի հանձնողականությամբ: Էդ մենակ էսօրվա ջահելների համար ա անակնկալ, որ «հայր Զոսիման» էլ կարա նեխի, ու քանի որ «հայր Զոսիման» անձ չի, սրբության գաղափարն ա, էդ հոտը բխում ա ոչ թե մի ֆիզիկական կետից, այլ տարածվում ա բոլոր էն «կրոնական» օջախներից, որ դիմադրում են «սրբության» կատեգորիան եկեղեցուց դուրս ու քաղաքականության մեջ վիճարկելուն:
Հինգերորդ շարասյուն. Ամենամեղմ ձևակերպումն է, որ երեկ ՀՀՇ-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո կարելի է տալ Կոնգրեսին(լսեցի մեկ այլ ձևակերպում` Տեր-Պետրոսյանը ադրբեջանական դիվերսանտ):
Ընդ որում հինգերորդ շարասյուն ոչ թե մի երկրի այլ երկուսի` Թուրքիայի և Ադրբեջանի ալյանսի: Տեր-Պետրոսյանը գրեթե բառացի կրկնում է Ալիևի և Էրդողանի խոսքերը որպես այն «ճշմարտությունները», որոնց պետք է հետևել:
«Սա մի պատմություն է ուր մի կին երկու տղամարդու է սիրում»,- իր վերջին ֆիլմն է ներկայացնում Թեո Անգելոպոլուսը: «Ժամանկի փոշին» որ կուտակվում է ու փոշու շորով չի մաքրվում, իսկ երբ փչում ես փոշին լցվում է սիրտդ ու ճմլում:
Երբ մեկ ամիս առաջ ռեժիսոր Սերժը Մելիք-Հովսեփյանը պատմում էր Անգելոպոլուսի մասին ու ասում որ իր սիրած ռեժիսորն է, որ էսօր կինոյի աշխարհի ամենակարևոր դեմքերից է, միանգամից սկսեցի փնտրել նրա ֆիլմերը, որ նայեմ: Էդ ո՞վ է, որ անունը նոր եմ լսում: Մտքովս չէր անցնի որ մի երկու շաբաթ անց Երևանում Մոսկվա կինոթատրոնում ժիվոյ կտեսնեմ Անգելոպոլուսին: Շնորհակալություն «Ոսկե ծիրան» կինոփառատոն: