Aug 31
Հրանտ Տեր-Աբրահամյան

Փորձեք Երեւանը թեկուզ հինգ մատի նման ճանաչող մեկին հարցնել, թե որտեղ է գնտվում լեյտենանտ Շմիդտի փողոցը եւ կարող եմ գրազ գալ, նա չի կարողանա ձեզ հուշել դրա տեղը: Մինչդեռ փողոցը գտնվում է քաղաքի ամենակենտրոնում` եթե Աբովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյանով թեքվեք Օպերայի ուղղությամբ եւ խաչմերուկին գտնվող հենց առաջին շենքի բակը մտնենք (այդ շենքի առաջին հարկում է Արաքս սրճարանը), ապա կգտնեք այն: Այսինքն, ավելի ճիշտ կլինի ասել, որ լեյտենանտ Շմիդտի փողոցը եւ կա, եւ չկա: Read the rest of this entry »

Aug 31
Վիոլետ Գրիգորյան

Թու, թու, թու, սատանի ականջը խուլ, սատանի անունը տուր, փետը վերցրու, թե չէ հլը դեռ չսկսած` տես ոնց ա վերնագրիս մեջ խցկվում (գրածս հայերեն տարբերակը փոխեցի, որ սատանային մոլորեցնեմ, ս… անեմ), հլը փորձի արտասանել` սատանիստորս: Ու եթե ճիշտ արտասանես, ոչ թե սատանիստվորս, այլ` սատանիստօրս, կարող ա` օտարալեզու դպրոց ավարտածի հետ շփոթեն:

Էս քանի օրը TV ալիքների վրով սահելուց «Երկիր մեդիայի» վրա կանգ առա. հաղորդումը նույնիսկ կեսից ուշադրությունս նենց գրավեց, որ մինչեւ վերջ նայեցի ու դեռ հեղինակի անունն էլ մտապահեցի` Սիրանույշ Մուրադյան:

Թեման ու տեղեկատվական մասը շատ հետաքրքիր էր: Լսել էի, որ Երեւանում էլ սատանիստներ կան, բայց ժիվոյ սատանիստ չէի տեսել ու իրանց ծավալած գործունեությունից էլ խաբար չէի: Պարզվեց, որ մեր սատանիստներն էլ են արդեն միացել «աշխարհի բույրին» ու հասցրել են նույնիսկ մարդ սպանել: Խմբի անդամներից մեկի հոր ծանոթին սպանել էին դանակի քսան հարվածներով, հետո դիակը այրել: Նաեւ ինքնասպանության դեպք էր եղել. Գեւորգ անունով մի տղա, որի մայրը պատմում էր, թե ինչպես ա որդու ընկերուհին` Աշխենը, տղու խելքը էնպես կերել սատանիզմով, որ տղեն ինքնասպան ա եղել: Պատմում էր նաեւ, որ թաղման ժամանակ էդ սատանիստները խմբով եկել, մոտեցել են դագաղին ու դիակի գլխի շուրջ բութ մատները վեր տնկել շուրջանակի` ասես մեռածի հոգին առ երկինք ճամփելով:

Read the rest of this entry »

Aug 31
Վահան Իշխանյան

Չըխ-չըխ ու բանալին խմորի պես ֆռաց, իր Կարևոր կեսը`ատամիկներով մասը թողնելով կողպեքի մեջ, ու սախատված ձեռս մնաց : պի…եց: դուրսը մնացի: էս էր պակաս:

Իսկ հեռախոսս չկորցրի, հաստատ գողացան, հանրապետության մետրոյի շարժասանդուղքով իջա, ու մեկ էլ հեռախոսը ձեռիս չի, գրպաններս չեն: Բա ո՞ւր ա: Հաստատ կաֆեում եմ թողել: Հինգ րոպեում Մարկո Պոլոյում եմ, Էվելինան ու Վահեն դեռ չէին գնացել: չէ, հեռախոս չկա, սեղանին հեռախոս չեմ թողել: Էվելինա ջան մի հատ զանգի հեռախոսիս: Զանգում ա, ձեն չկա, երկար լռությունից հետո` թողեք հաղորդագրություն թե նման մի բան: արդեն հասցրել են քարտը մեջից հանել:

Read the rest of this entry »

Aug 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Մեզանում չկա: Մեր մոտ առայժմ բացակայում է: Մենք դեռ չենք գիտակցում: Մեր մոտ չի արմատավորվել այն միտքը: Գրիգոր Արծրունու խմբագրականներից սկսած ցայսօր բոլորիս` հայ լրագրող-հրապարակախոս-գրող սիրելի ձեւակերպումներն են: Եվ արդյո՞ք դրանք սխալ են: Առավել հաճախ շատ ճիշտ են: Բա՛յց: 10.000 անգամ կրկին, որ չկա, չունենք, դեռ չի կամ հայերը սենցն են ու ըննենցը` ինչ ես փոխում դրանով, մանավանդ, որ վերարտադրում ես 100 կամ նույնիսկ 200 տարվա, եթե չասենք 1500 տարվա կաղապար-նախադասությունը: Ինչ է տալիս հանրահայտ փաստի եւս մեկ անգամ ֆիքսումը: Ի՞նչ է տալիս առհասարակ իրականության ֆիքսումը: Read the rest of this entry »

Aug 28
Վիոլետ Գրիգորյան

Օրեր առաջ ֆեյսբուքում մի հղում էի դրել.

Վիոլետ Գրիգորյան- Մեծ Բրիտանիայում սեփ-սեւամորթ ծնողներից ծնվել ա ճեփ-ճերմակ ու կապուտաչյա էրեխա:))

Հղմանս տակ ծավալվեց խոսակցությունը հրաշքների, հավանականության ու այլ գիտական տեսությունների, թեմայի հայկական վարիացիաների մասին` համեմված տղամարդկային ցինիկ կատակներով, կանանց` մայրիշխանության ոգեկոչումով, ժարգոնային բառարանի ճշտգրտումներով…

Անդրանիկ Սեւոյան- Մեծ է աշխարհը… ամեն ինչ հնարավոր ա

Հայկ Մելքոնյան- աչքներս լույս:D Կյանքում մարդ պիտի գոնե մի բանով տարբերվի մյուսներից, որ հետաքրքիր լինի ապրելը:DDD

Վիոլետ Գրիգորյան- Բայց որ Հայաստանում լիներ, կասեին` բիճ ա:((

Read the rest of this entry »

Aug 27
Հրանտ Տեր-Աբրահամյան

Տարօրինակ մարդիկ կան, որոնք պնդում են, թե ռուսական ազդեցությունն եւ ներկայությունը Հայաստանում ոչ մի կապ չունի մեր ներքին խդնիրենրի հետ: Յանի, ի՞նչ եք կպել ռուսական ռազամաբազաներից, չէ, որ եթե ճիշտ ներքին քաղաքականութուն վարեինք, Հայաստանը ոչ մի խնդիր չէր ունենա:

Սրանք իրոք այն աստիճան տարօրինակ դատողություններ են, որ ստիպում են ենթադրել նման մտքերի հեղինակի անկեղծության մեջ իսկ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ խոսքը հիմար մարդկանց մասին չէ: Իհարկե, պարզ է, որ ներքին խնդիրները որոշ չափով անկախ են արտաքին հանգամանքներից, եւ այնպես չէ, որ ներքին իրավիճակը բացարձակապես դետերմինացված է արտաքին ազդակներով: Բայց մյուս կողմից, ժխտել ներքինի եւ արտաքինի ակնհայտ կապը, եւ հատկապես ռուսական գործոնի կարեւորությունը մեր ներքին իրավիճակի ձեւավորման առումով, նույնպես անհնար է:

Անկախ Հայաստանի պատմությունը եւ մեր ներկան լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել թե՛ օբյեկտիվ՝ ներքին ու արտաքին, թե՛ սուբյեկտիվ գործոնները: Սա շատ պարզունակ, բայց դրանից ոչ պակաս կարեւոր ճշմարտություն է, որը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում հիշացնել, քանի որ մեր մոտ նույնիսկ այսպես կոչված ինտելեկտուալ բանավեճերում գերեկայում են զուտ առանձին անհատների լավ ու վատ որակների, կամ չար ու բարի կամքի մասին պատկերացումների վրա հիմնված բացատրություններ: Անշուշտ անհատների դերը ոչ ոք չի կարող ժխտել, սակայն երբ գերակայում է անհատապաշտկան մոտեցումը, ապա հասարակությունը ապրում է վիպական-գեղարվեստական, այլ ոչ թե «իրական իրականության» մեջ:

Եթե Հայաստանը դիտարկենք որպես մեկուսացված կղզի, ուր ամեն մի ներիքն գործըթնաց բացատրելի է միայն ինքն իրենից, ապա երբեք էլ չենք հասկանա մեր այսօրվա վիճակն իր ամբողջության մեջ, իսկ դա նշանակում է, որ երբեք շանս չենք ունենա փոխել մեր այսօրվա վիճակը, որքան էլ, ասենք, Մարիեն Պետրոսյանի պնդմամբ, բնակչության մեծ մասը լինի ընդդիմադիր (իրականում բավականին քիչ արժեք կա նման ընդդիմության մեջ, որովհետեւ տարբեր մարդիկ իրականում շատ տարբեր բաների են ընդդիմադիր): Երեւույթները բացատրելի են, հետեւաբար նաեւ փոփոխելի միայն, երբ նրանք տեղադրված են իրենց հարազատ միջավայրի՝ կոնտեքստի մեջ:

Թերեւս կարեւրոագույն կոնտեքստը, որի մեջ «տեղավորված է» Հայաստանն իր բոլոր ներքին զարգացումներով դա հետսովետական կոնետքստն է: Իհարկե, այս կոնտեքստի մեջ Հայասանն ունի իր առանձնահատկությունները, բայց մյուս կողմից մեր ներքին զարգացումների, կեսից ավելին անբացատրելի են, եթե հաշվի չառնենք, որ դրանք հետսովետական տարածքի ընդհանուր զարգացման հարազատ մասն են եւ դրսեւրումը: Բայց հետսովետական կոնտեքստն էլ շատ ընդհանուր եւ բավականին վերացական մի բան է: Քանի որ մեկ այլ առիթով եւ մեկ այլ տեղում գրել եմ այս թեմայի շուրջ իմ պատկերացումների մասին, չեմ ուզում այստեղ կրկնվել:

Տվյալ տեքստի տեսակետից ավելի կարեւոր է մի փոքր ավելի նեղ կոնետքտ՝ բուն հայ-ռուսականը, որը հետսովետականի մի էական մասն է: Ռուսական ազդեցությունն, ինչպես հայտնի է, հենց Հայաստանում առավել ուժեղներից է համեմատած հետսովետական տարածքի այլ հատվածների հետ: Եվ անհնար է չնկատել, որ դա իր հետքն է թողնում մեր ներքին իրավիճակի առումով: Օրինակ, դժվար է չնկատել, որ անկախ Հայաստանի քաղաքական պատմության որոշ կարեւոր դրվագներ զուգադիպում են ռուսաստանյան նմատաիպ զարացումների հետ: Ասենք, 1998-ին Քոչարյանի, եւ 1999-ին Պուտինի իշխանության գալու պատոմութուների որոշ զուգահեռները, ապա եւ երկու վարչակարգերի գաղափարական ու ոճական նմանությունները: Կարելի է նույն սիկ ենդարել, որ երկուսի թիկունքում նույն սեցնարի հեղինակն է թաքնված եղել: Անշուշտ այսքանն, ընդամենը եթանդրության մակարդակով, որն այս պահին հնարավոր չէ ապացուցել:

Բայց ահա ինչ վերաբերվում է Ռուսաստանից եկող ինտելեկտուալ ազդեցությանը, ապա դա արդեն օբյկետիվ, ըդն որում շատ էական փաստ է: Պահպանողական, հակաերեւմտյան (իրականում՝ հակաունիվերսալիստական, բայց քողարկված ահակարեւմտյանի տակ), ռեակցիոն, եւ ռեւանշիստական գաղափարները առատորեն ներմուծվում են Հայաստան հենց Ռուսաստանից: Բնակչության զգալի մասի ռուսալեզվության, կամ ռուսերենի որպես երկրորդ հիմնական լեզվի տիրապետման պայմաններում, սա շատ լուրջ գործոն է դառնում՝ ավելին, քան նույնիսկ չարաբաստիկ բազաները: Հենց այս գաղափարական զենքն է, որով իշխանամետ ուժերը արդարացնում են ներկա վիճակը եւ պայքարում ցանկացած տիպի ընդվզման դեմ: Իսկ ռեւանշիստական գաղափարախոսության տեխնիկական կցորդ՝ կոնսպիրոլոգիական տեսությունը, որը ցանկացած ընդվզում բացատրում է արտաքին դավադրությամբ, իր հերթին թույլ է տալիս արդարացնել գրեթե ամեն գործողություն հասարակութան ընդդիմադիր հատվածի դեպ ընդհուպ մինչեւ արյունահեղություն: Վերջապես բարդ էչ նկատել, որ Հայաստանի քաղաքական կառուցվածքն, ինչպես նաեւ պետական ապարատի ախտերը, շատ հաճախ ընդամենը ռուսական բնօրինակի նմանակն են:

Սա ընդամենը փոքրիկ մի մասն էր մի մեծ թեմայի, որը մեր հասարակությունը պետք է կարողանա իրապես վերլուծել: Որոշ դետալներ կփորձեմ ներկայացնել նաեւ հետագայում: Մի բան սակայն ցավալիրոեն պարզ է. այն մարդիկ, որոնք իրենց համարում են հայաստանյան ինտելեկտուալներ ավելի մեծ հաճույքով զբաղված են քաղաքական քիմերաների կառուցումով եւ քանդումով, կամ էլ ուղղակի մերձքաղաքական բամբասանքով, լավագույն դեպքում էլ ինքնանպատակ՝ ինտելեկտուալ օնանիզմով, քան իրավիճակի իրական վերլուծությամբ:

Հրանտ

Aug 25
Վիոլետ Գրիգորյան

Էնքան վաղուց Սեւանը չէի տեսել, մոռացել էի, որ ինքն էլ ա լափին տալիս: Հեզ ու համեստ, առանց լողալու հավակնության, ասի` մի հատ ոտս թրջեմ, ոտս լողալ չկարեցողի վերմակի գյորա, այսինքն` մի թիզ մտցրի Սեւան, մեկ էլ` ջրիկ-ջրիկ նենց չափալախեց, ալիքով զարկեց, աֆրիկական եքա մեշոկ շորս դառավ փոթորկի մեջ ընկած նավի առագաստ: Առանց էդ էլ ցրտից սրթսրթում էի, բայց որ երկու ձեռքով շորս երկու կողմից ձգած դեպի ռեստորանի զուգարանն էի վազում, համ իսկականից քամուց ծփծփացող թաց առագաստ էի, համ էլ` մի վայրկյանում մոռացա Երեւանի ու Իջեւանի շոգից ողբս: Զուգարանում շորս մզեցի, եքա ջուր թափվեց, ասի` որ հասել եմ էստեղ, մեջիս ջուրն էլ թափեմ (հորս մազալու քեռակին Նազուլն էր չիշիկի մասին ասում` մտնեմ մի հատ ջուրս թափեմ):

Read the rest of this entry »

Aug 22
Վահան Իշխանյան

Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված միջպետական պայմանգրերը, մասնավորապես ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագրի երկարացումը 49 տարով,  կարելի է համարել Հայաստանի պատասխանը հայ-թուրքական արձանագրությունների տապալմանը: Իհարկե, կարելի է ասել նաև` մեկ է եթե Թուրքիան սահմանը բացեր, այս պայմանգիրը ստորագրվելու էր: Կարելի ասել, բայց այդ ենթադրությունը իրականությունը քողարկելու միակ արդյունավետ ձևը կլիներ: Փաստն այն է, որ Հայաստանի սահմանակից երկու երկրներ` Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում տեսնել իրենց կողքը Հայաստան: Իսկ երրորդ հարևանը` Վրաստանը այդ երկուսին աջակցելու ցանկություններից այնքան էլ շուտ չի հրաժարվի, թեև այդ աջակցությունը կարող է իր պետական շահերի դեմ ուղղվել: Բայց Վրաստանը ապացուցեց, որ իր պետական շահերից ավելի գերադասում է փոքրմանսնություններին վերացնել, ատել Ռուսատանը ու դուր գալ ԱՄՆ-ին:

Read the rest of this entry »

Aug 16
Վահան Իշխանյան

-Ոնց ա, գյուղում էլի բրուցելոզ կա՞:

-Գյուղի դեմի թաղի անասունները սաղ բրուցելոզ են:

-Բա ինչ են անում անասուններին:

-Դե գալիս ասում են մորթեք, գյուղացիք էլ չեն մորթում, կռիվ են տալի թե իմ անասունը հիվանդ չի: դե պատկերացրու, տուն ա, որ կովի կաթը ապրուստի միջոց ա, որ մորթի ինչ պիտի անի: պետությունն էլ փոխհատուցում չի տալիս:

Read the rest of this entry »

Aug 14
Վիոլետ Գրիգորյան

Բլոգիս վերջին երկու գրառումների թեման (Չարենցի «Երկիր Նաիրիում» նկարագրված Կարսի անկման ու «սովորական ազգի» գաղափարախոսության մասին) շատ արձագանքներ ունեցավ ու դեռ ունի: Էս էջի կարծիքներից բացի` Վարդան Ջալոյանը թեմային անդրադարձավ առանձին հոդվածով` «Հայկական ֆաշիզմ» վերնագրով Լրագիր էլեկտրոնային թերթում:

Կարսի 1920-ականների դեպքերի իմ մեջբերած չարենցյան նկարագրություններին Ջալոյանը հակադրում է սովետամետ ԱՍԱԼԱ-յական տեսակետները, ինչին անդրադառնալն ինձ չի հետաքրքրում: Իսկ նրա` հետեւողականորեն իմ գրածներով զբաղվելն էլ կարող եմ վերագրել տեքստերիս կարեւորությանը, թե չէ` պիտի ենթադրեմ, որ անձիս հանդեպ անձնական սեւեռվածությունն է նման հետեւողականության պատճառը: Օրինակ, էս հոդվածում Ջալոյանը գրում է. «Հիշում եմ Վիոլետ Գրիգորյանի նախկին հրապարակումները Շ. Կուրղինյանի կամ Ե. Չարենցի մասին: Երբեք չէի ասի, որ Հանրապետական կուսակցության ջատագովը կարող է դառնալ»:

Ճիշտ է, էն ժամանակ ինքը սա չէր ասում, այլ խոսում էր «փենիսի հանդեպ նախանձի»,  «կնոջ անլիարժեքության բարդույթի», «բիրտ կաստրացիայի ենթարկող կանանց հեղափոխական նեւրոզի» մասին ու նախազգուշացնում էր նույն Հանրապետականներին կանանց «հեղափոխական նեւրոզի» վտանգների մասին.  «Եվ ինչից վախենալ. հարյուրավոր հիստերիկ կանայք անդամագրվեցին ահաբեկչական կազմակերպություններին, վերցրին ատրճանակներ ու նետվեցին սպանելու իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին»: Էն ժամանակ պատրիարխալ հասարակությանը հաճո դիագնոզներ էր տալիս` «կաստրացիայի բարդույթի պատճառով կանայք հազվադեպ են կարողանում ներդաշնակության հասնել», ու տարբերակում էր կանանց «պաթոլոգիական նարցիզիմը» տղամարդկանց «ներդաշնակ, հասուն, ամբողջական նարցիսիզմից եւ ինքնությունից»(«Գարուն» 2004թ. 6-րդ համար, Վարդան Ջալոյան «Գրականություն և հոգեվերլուծություն»):

Իսկ ահա էսօրվա իր գրածը բլոգիս մասին ամփոփում է այսպես. «Նացիստները խոսում էին «հրեական հարցի վերջնական լուծման մասին»: Հոդվածը կարելի է հասկանալ որպես «Թրքաբոլշևիկների և թրքալիբերալների հարցի վերջնական լուծման» հայտ»:

Իր հոդվածում Ջալոյանը անցյալ դարասկիզբը, ի տարբերություն ներկայի, բնորոշում է իբրեւ «գաղափարախոսական բևեռացման տարիներ»: Կարծում եմ, որ պակաս հետաքրքիր չի լինի «գաղափարախոսական բեւեռացումը» ցույց տալ միեւնույն մարդու` մի քանի տարվա տարբերությամբ գրած հոդվածներում, ու տեսնել, թե ինչպես Ջալոյանի` ութ տարի առաջվա «Ռազմատենչ խոսք» ազգայինի համար» վերնագրով վերլուծությամբ նացիստականն ու տոտալիտարը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «սովորական ազգի» գաղափարախոսությունն էր:

Ջալոյանի հոդվածի տակ իր կարծիքն էր գրել նաեւ արվեստաբան Վարդան Ազատյանը, որ ազգային ինքնությանը հակադրելով դասակարգային պայքարը` շնորհակալություն էր հայտնում Ջալոյանին: Բայց քանի որ այս Վարդանները իրենց մասնագիտական բարեխղճությամբ նույնպես բեւեռացված տարբերություններ ունեն, ու Ազատյանը էսօրվա մեր ամենահետաքրքիր արվեստաբաններից մեկն է, նրա կարծիքին կուզենամ առանձին անդրադառնալ: Իսկ առայժմ կուզեի Ազատյանի կարծիքը լսել նաեւ Ջալոյանի` ներքևում դրված այդ հոդվածի մասին:

Ահա Վարդան Ջալոյանի անտիպ հոդվածը` գրված 2002–ի նոյեմբերին, որ մերժվել է մի խմբագրի կողմից: Լեզվական սխալները հեղինակինն են:

«ՌԱԶՄԱՏԵՆՉ ԽՈՍՔ» ԱԶԳԱՅԻՆԻ ՀԱՄԱՐ

(Աղասի Ենոքյանի «Միություն եւ առաջադիմություն» հրապարակման հետքերով)

Read the rest of this entry »

« Previous Entries